СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Education for everyone

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Education for everyone»

Փոխադրության պլան



Դասարան` Երրորդ

Առարկա` Մայրենի

Դասի տեսակը` Գրավոր (մանրամասն փոխադրություն)

Թեմայի վերնագիրը` ՙՈզնին՚

Դասի նպատակներն ու խնդիրները` Կապակցված խոսքի կարողության ձևավորում: Կարևորել և կապակցված խոսքով արտահայտել իրենց վերաբերմունքը մարդկային դրական որակների ու արարքների վերաբերյալ: Արժևորել իրական ընկերներ ունենալու գաղափարը: Հասկանալով վերարտադրել բնագրի բովանդակությունը:

Դասի ընթացքը` ԽԻԿ համակարգ

Կազմակերպական պահ

Խթանման փուլ

Գարնանամուտ էր:Ձյունը հալվում էր, դաշտերը ազատվում էին ձյան շնչից:Վահանը դաշտ էր դուրս եկել, կանգնած էր թփերի մոտ և շնչում էր գարնանային մաքուր օդը:Երկինքը մթագնած էր, տեղում էր տաք անձրև:Վահանը նկատեց, որ թփի տակ տերևները շարժվեցին և բարձրացան:Նա մի պահ վախեցավ:Տերևների միջից իր սև և մազմզոտ գլխիկն էր հանել ոզնին:
Ամբողջ ձմեռ ոզնին քնել էր թփի տակ, տերևների հաստ ու փափուկ շերտի մեջ:
Ոզնիները ձմռան համար կեր չեն կուտակում, նրանք սնվում են իրենց ճարպով և գարնանը շուտ են արթնանում, երբ նույնիսկ դեռ շրջակայքում ձյուն է լինում:

Իմաստի ընկալման փուլ

Կարդալ բնագիրն ամբողջությամբ

Գարնանամուտ էր:Ձյունը հալվում էր, դաշտերը ազատվում էին ձյան շնչից:Վահանը դաշտ էր դուրս եկել, կանգնած էր թփերի մոտ և շնչում էր գարնանային մաքուր օդը:Երկինքը մթագնած էր, տեղում էր տաք անձրև:Վահանը նկատեց, որ թփի տակ տերևները շարժվեցին և բարձրացան:Նա մի պահ վախեցավ:Տերևների միջից իր սև և մազմզոտ գլխիկն էր հանել ոզնին:
Ամբողջ ձմեռ ոզնին քնել էր թփի տակ, տերևների հաստ ու փափուկ շերտի մեջ:
Ոզնիները ձմռան համար կեր չեն կուտակում, նրանք սնվում են իրենց ճարպով և գարնանը շուտ են արթնանում, երբ նույնիսկ դեռ շրջակայքում ձյուն է լինում:



Կատարել զրույց-քննարկում

  • Տարվա ո՞ր եղանակն էր:

  • Ու՞ր էր գնացել Վահանը:

  • Ի՞նչ նկատեց նա:

  • Ինչո՞ւ էին շարժվել տերևները:

  • Ինչպե՞ս են ձմեռում ոզնիները :

Կարդալ հատվածաբար և դուրս գրել ուղղագրական արժեք ունեցող բառերը (շնչից, կանգնած, մաքուր, օդ, մթագնած,անձրև, տերև, արթնանում,շրջակայք):

Վերնագրել յուրաքանչյուր հատվածը:

Պլան (ենթադրվող վերնագրեր)

  1. Գարնանամուտ:

  2. Մազմզոտ ոզնին:

  3. Ոզնին ձմռանը:



  • Բնագրի շարադրում ըստ կազմած պլանի

  • Բնագրի գրառում:



Կշռադատման փուլ

  • Կատարել ինքնաստուգում:

  • Գրավոր աշխատանքների հանձնում:



































Շարադրության պլան



Դասարան` Երրորդ

Առարկա` Մայրենի

Դասի տեսակը` Գրավոր (շարադրություն՝տրված սկզբով)

Թեմայի վերնագիրը` ՙՈրսորդություն՚

Դասի նպատակներն ու խնդիրները` Կապակցված խոսքի կարողության ձևավորում: Կարևորել և կապակցված խոսքով արտահայտել իրենց վերաբերմունքը աշնանվերաբերյալ:
Հասկանալով ինքնուրույն ձևակերպեն իրենց միտքը և շարունակեն պատմությունը :

Զննական պարագաներ՝ ՙՈրսորդություն՚թեմայով տարբեր նկարներ և դրվագներ.



Դասի ընթացքը` ԽԻԿ համակարգ

Կազմակերպական պահ

Խթանման փուլ

Կարդում ենք շարադրության սկիզբը.

Մի անգամ առավոտ վաղ Արմենն ու իր հայրիկը գնացին որսորդության:Արդեն

բավական ուշ էր, երբ նրանք հասան անտառ:Հանկարծ թփերի միջից լսվեց շրշյուն…

Անցկացնել նախապատրաստական զրույց

  • Ձեզանից ո՞վ է անտառում եղել:

  • Ինչո՞ւ եք գնացել անտառ:

  • Ի՞նչ հետաքրքիր որսորդական պատմություններ եք լսել:Պատմեք դրանցից մի քանիսը:



Իմաստի ընկալման փուլ

Գրատախտակին գրված հատվածի ընթերցում:
Պատմվածքի կազմում՝ ուղղորդող հարցերի օգնությամբ
-Ի՞նչ եղավ հետո…:
-Ի՞նչ էր անում այդ կենդանին:
-Ի՞նչ արեցին որսորդները:
-Ի՞նչ արեցին հետո:
-Նկարագրեք կենդանուն:

Պլանի կազմելուն և պատմելուն զուգահեռ պետք է անցկացնել աշխատանք ուղղագրության շուրջ:
Շարադրության շարադրում ըստ կազմած պլանի

Բնագրի գրառում

Կշռադատման փուլ

  • Կատարել ինքնաստուգում:

  • Գրավոր աշխատանքների հանձնում:


















© 2020, 395 0