СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Ջաննի Ռոդարին ծնվել է հյուսիսային Իտալիայում, Օրտա լճի ափին գտնվող Օմեն քաղաքում։ Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկան հասակում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել և ընթերցել այնպիսի հեղինակների երկեր, ինչպիսին են Նիցշեն, Շոպենհաուերը, Լենինը և Տրոցկին։
1966-1969 թթ. նա ակտիվ զբաղվում էր երեխաների համար տարբեր նախագծերով։ 1970 թ. նա ստացավ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի և այնուհետև լայն ճանաչում ձեռք բերեց որպես 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։
Ռոդարիի ստեղծագործությունները երգիծական են և լի են երևակայության ու նոնսենսի տարրերով, սակայն միևնույն ժամանակ անքակտելի կապի մեջ են իրականության հետ: Նրա գրականությունը նախատեսված չէ բացառապես փոքրիկ ընթերցողների համար: Նա գրում է նրանց անունից, սակայն ուղերձը հասցեագրում է առավել լայն հանրությանը: Ռոդարին հանդուգն բարոյագետ է ու իր դիպուկ, նրբանկատ հումորի, հեգնանքի և առանձնահատուկ տեսակետի շնորհիվ մշտապես կոչ է անում ընթերցողին կասկածի տակ դնելու ու վերանայելու իր ընկալած աշխարհի հասարակական նորմերը և խրախուսում է ներմուծել նոր՝ առավել ճկուն նորմեր:
Ստեֆանո Պանզարասան իր «Ջաննի Ռոդարիի կանաչ ականջները» գրքում նշում է. «Գրաքննադատները ողջունել են Ռոդարիի ունակությունը՝ ներկայացնելու բարոյական աշխարհը ոչ թե բարոյախոսությամբ, այլ եռանդուն երևակայությամբ: Այս որակը գերիշխում է թե՛ նրա բանաստեղծություններում, որոնք լի են ֆուտուրիզմի և սյուրռեալիզմի փորձառությամբ, թե՛ նրա վիպակներում, պատմվածքներում, առակներում և հեքիաթներում, որոնք լի են իրականության պատկերումներով»:
Լինելով մանկավարժական և գրական գիտափորձերի մեծ սիրահար` Ռոդարին գերազանցում է դրանք՝ իր գրականությունը դարձնելով առօրեականից, տրամաբանականից և բոլոր տեսակի կանոններից անկախ տիրույթ, որտեղ երևակայությունն է ցնծում: Ռոդարին մերժում է նաև լեզվական կանոնները, ազատվում դրանց կապանքներից և ստեղծում իմաստազուրկ տեքստերի տեղատարափ՝ տարածաժամանակային միտումնավոր խախտումներով և պատճառահետևանքային կապի շրջանցմամբ: Ռոդարիի գրականության մեջ լեզուն գերազանցում է ասելիք փոխանցելու միջոց լինելու իր դերը, ձեռք է բերում առավել առանցքային դեր, նույնիսկ դառնում մարմնեղեն: Ինչպես Ռոդարին ինքն է խոստովանում՝ փորձել է բառերից խաղալիքներ սարքել: Այս առումով Ռոդարիին կարելի է համարել անգլիացի մանկագիր Լուիս Քերոլի գրական ոճի և մոտեցման ժառանգը:
Նոնսենսի լեզվական լճում լողալով՝ Ռոդարին ափ է հանում լեզվական միս ու արյունից, ոսկրերից ու ջղերից կառուցված գրական գործեր և նրանց ուղղորդում դեպի ընթերցողի առօրեական աշխարհը: Ուստի զարմանալի չէ, որ 1974 թ. լույս է տեսնում Ռոդարիի «Երևակայականի քերականություն» («Grammatica della fantasia») գրքույկը, որը ձոն է երևակայությանն ու պատմություն հյուսելու արվեստին:
Ռոդարիի գրական ոճն ամեն ստեղծագործության հետ փոխվում է՝ դարձնելով դրանք միմյանցից միանգամայն տարբեր գործեր: Իր ամեն վիպակի հետ Ռոդարին իր առջև դնում է նոր ստեղծագործական խնդիրներ ու գործիքներ և արդյունքում ամեն վեպ ձուլում է իր նոր մոտեցմամբ, թեմատիկայի ընտրությամբ և պատմողական ոճով: Եթե «Հեքիաթներ հեռախոսով» գրքում Ռոդարին վերադառնում է հեքիաթասացության նախնական՝ բանավոր ձևին, ապա «Չիպոլինոյի արկածներում» կիրառում է այլաբանություն, իսկ ահա «Երկնագույն նետում» վերստին կենդանություն է հաղորդում վաղնջական դիցաբանությանը:
Միակ բանը, որ նրա անկախ վեպերն ու վիպակները կապում է միմյանց, հենց ինքը՝ Ռոդարին է իր լեզվական նրբանկատությամբ, դիպուկությամբ, պատմություն հյուսելու և տեքստային նյութը շնչող մարմին դարձնելու վարպետությամբ:
Ջանի Ռոդարիի հիմնական ստեղծագործություններն են․
1. «Մանկական բանաստեղծությունների գրքույկ», «Չիպոլինոյի արկածները », «Կապույտ սլաքը», «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում», «Բանաստեղծություններ երկնքում և երկրի վրա»,«Հեքիաթներ հեռախոսով»,«Ջիպը հեռուստացույցում»,«Տորթը երկնքում»,«Երևակայության քերականություն» և այլն:
Ջանի Ռոդարին լրջորեն զբաղվել է ստեղծագործական ունակություններով օժտված անձնավորության ձևավորման խնդիրներով: Նրա կարծիքով, ստեղծագործական երևակայությունը անհատների մենաշնորհը չէ, դրանով օժտված են բոլորը:Պարզապես անձի զարգացման ցանկացած ուղղսւթյամբ պիտի զբաղվել վաղ տարիքից, երբ ընկած են սաղմերը բարենպաստ հողում այս առնչությամբ Ռոդարին առաջարկել է երեխաների խոսքի, հաղորդակցական հմտությունների զարգացման, բառային աշխատանքների բազմաթիվ մեթոդներ:
Օրինակ,
Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը նվիրված է երեխայի բազմակողմանի դաստիարակությանը, նրա անհատականության ձևավորմանը։Այս աշխատության մեջ Ռոդարին շեշտադրում է վաղ կրթության հիմնական խնդիրը․ զարգացնել երեխայի երևակայությունը և առաջարկվում է բազմաբնույթ ուղիներ, որոնց օգնությամբ խթանվում է երեխաների ստեղծագործական երևակայությունը:
Նա կոչ է անում ծնողներին,որ անհրաժեշտ է երեխաներին ոչ թե խրատել և սովորեցնել,այլ խաղալ և ստեղծագործորեն երևակայել, հորինել հեքիաթներ, բանաստեղծություններ,հանելուկներ և այլն:Միայն այդ ճանապարհով է թափանցել երեխաների երևակայական հիասքանչ աշխարհը:
«Ստեղծագործական երևակայության քերականությունը» ծայրաստիճան օգտակար է բոլոր նրանց համար, ում համար թանկ են մանուկները, ով ցանկանում է նրանց ներդաշնակ զարգացած, երազելու և իրենց երազանքներն իրագործելու կարողությամբ օժտված տեսնել:
Գրքում մանրակրկիտ կերպով խոսվում է երեխաների համար պատմություններ հորինելու եղանակների մասին՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է օգնել երեխաներին ինքնուրույն պատմություններ հորինել:
Ռոդարին երեխաների երևակայությունը խթանելու իր մեթոդները մշակելիս հիմնվել է հոգեբանների, մանկավարժների, լեզվաբանների աշխատանքների վրա:Այս գիրքը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով,այդ իսկ պատճառով ռոդարիական հնարները կիրառվում են մանկավարժների, մեթոդիստների, մաթեմատիկոսների, հոգեբանների կողմից` Իտալիայից մինչև Հայաստան:
Կարելի է շատ եղանակներ գտնել` երեխաներին ինքնուրույն ստեղծագործության մղելու՝ կիրառելով Ռոդարիի մեթոդները․ մեկ աշակերտը, թե ամբողջ դասարանը կարող են պատմություն հորինել, այն բեմադրել և տիկնիկային ներկայացման հիմք դարձնել:Ներկայացնենք Ռոդարիի մեթոդներից մի քանիսը.
Սովորողներին առաջադրվում է 2 առարկա կամ բառ, որոնց միջև թերևս չի կարող լինել տրամաբանական որևէ կապ: Երևակայության միջոցով այդ երկանդամության ստեղծումն էլ հենց բացահայտում է ստեղծագործական ուժի էությունը: Այս պարագայում բառերը դուրս են բերվում իրենց նախնական իմաստային դաշտից: Դրանք կորցնում են իրենց իրական նշանակությունը և սկզբնական իմաստային կապերի համակարգը: Այդ կերպ բառերի ներառումը միևնույն համատեքստում ենթադրում է մտքի թռիչք և անսահման երևակայություն: Օրինակ՝ առյուծ և սեղան, թխվածք և ծառ, տետր և ձու:
Փորձարկվող է համարվում ցանկացած բառ, որը, ջրի մեջ նետված քարի նման, երեխաների մեջ արթնացնում է մտքերի տարափ և հիշողությունների ալիք: Դրանք կարող են ծառայել որպես արժեքավոր նյութ՝ շարադրություն գրելու, հեքիաթ կամ պատմություն հորինելու համար: Ուսուցիչն առաջադրանքը ներկայացնում է պատկերավոր ձևով.
-Գրողները երբեմն ուզում են հորինել հեքիաթ կամ պատմվածք, և հանկարծ նրանց գլխում ոչ մի թեմա չի ծագում: Այդ ժամանակ նրանք վերևից ներքև գրում են ընդամենը մեկ բառ՝ տառը տառի հետևից: Յուրաքանչյուրի կողքին ավելացնում են ցանկացած բառ, որն սկսվում է այդ տառով: Օգտագործելով տվյալ բառերը՝ նրանք հորինում են հեքիաթ կամ պատմություն: Իսկ այն բառերը, որոնք չեն օգտագործվում, ջնջում են: Այս եղանակով հաճախ ստացվում են անչափ հետաքրքրաշարժ պատմություններ:
|
Հեքիաթ գրչի մասին |
Հեքիաթ բաժակի մասին |
|
Գրամ Րոպե Ինքնուրույն Չղջիկ
|
Բամբակ Արև Ժամացույց Անտառ Կաղամբ
|
Կազմակերպվում է մտովի ճանապարհորդություն դեպի որևէ հեքիաթի սյուժե: Քննարկման ընթացքում պետք է ընդունել մի շարք կանոններ, վերցնել մի քանի անհրաժեշտ առարկաներ, մտածել արգելքներ և դրանց հաղթահարման ուղիները: Այսպես «ճանապարհորդելով»՝ աշակերտը հեշտությամբ է շարադրում հեքիաթը:
Ուշագրավ է «Ճանապարհորդություն դեպի Ավստրալիա»(օդապարիկով) խաղը: Թղթի կամ գրատախտակի վրա ուսուցիչը նկարում է մեծ օդապարիկ: Աշակերտները պետք է հավաքեն ճանապարհի համար անհրաժեշտ իրեր(օդապարիկի վրա գրել անվանումները):
Օրինակ՝ աղվեսն ու նապաստակը բնակվում են թռչող ափսեներում և ոչ թե իրենց սովորական բնակատեղիում: Կամ աղվեսը, նապաստակն ու աքաղաղը կախարդական փայտիկի օգնությամբ հայտնվել են կենդանաբանական այգու մի վանդակում կամ բազմահարկ շենքի վերելակում:
Օրինակ՝ ոսկե ձկնիկը ցանկանում է անձամբ հանդիպել պառավի հետ:
Աշակերտներին առաջարկվում է հերոսներին վերագրել այլ որակներ: (Օրինակ՝ յոթ ուլիկները դառնում են կատաղած ու համառ և փախչում անտառ: Իսկ բարի գայլն օգնում է այծին գտնել նրանց):
Կարմիր գլխարկին, Քաջ Նազարին, Բուրատինոյին չար կախարդը կերպարանափոխել և դարձրել է մուկ: Տխրում են նրանք և փնտրում փրկության ելք: Հանդիպում են բժիշկ Այբոլիտին, և նա որոշում է օգնել հերոսներին:
Հեքիաթի թեման մտացածին մտացածին ‹‹շուռ է տրվում››: Օրինակ՝.‹‹Շունն ու կատուն ›› հեքիաթում փոխում ենք շան և կատվի դերերը:
Հեքիաթի ‹‹աղավաղման›› տարբերակի արդյունքը պայամանավորված է նրանով, թե ‹‹շուռ տալու›› սկզբունքը տվյալ մե՞կ, թե՞ բոլոր տարրերի նկատմամբ է կիրառվում : Ըստ դրա՝ դիպաշարը մասնակիորեն կամ կամ լրիվ նոր ընթացք կլինի:
Այսպիսով, Ջ․ Ռոդարիի մանկավարժական սկզբունքների մեջ ակնառու է վաղ կրթության հիմնախնդիրը ոչ թե գիտելիքների ձեռքբերման ճանապահով լուծելը, այլ երեխաներ երևակայության, ստեղծագործական մտածողության, ինքնուրույնության զարգացումը։