СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока

Երբ 1995-ին ստեղծվեց համաշխարհային սարդոստայնը համակարգչից ու ինտերնետից օգտվում էր աշխարհի բնակչության 1 տոկոսը։ Այսօր պատկերն այլ է։ Ավելի քան 3․5 միլիարդ մարդ համացանցին միանալու հնարավորություն ունի և այս ցուցանիշն ամեն օր աճում է մեծ արագությամբ։ Pew Research ընկերության հետազոտության համաձայն ամեն 5-րդ օգտատեր, գրեթե միշտ օնլայն է, իսկ 73 տոկոսը ցանցում են` ամեն օր։
Այն դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է: Կշեռքի նժարի վրա դնելով նրա դրական և բացասական կողմերը միաժամանակ` գալիս ենք այն մտահանգմանը, որ գիտության և տեխնիկայի արագընթաց զարգացման ժամանակաշրջանում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց համացանցի, քանի որ նրա տված ինֆորմացիան և գիտելիքներն առավել են ցանկացած հարուստ գրադարանից, մյուս կոմից էլ տարվելով այդ ինֆորմացիայի մեծ հոսքով` ունենում ենք ժամանակի մեծ կորուստ և իրական շփման քաղց: Խնդրի լուծման ամենախելամիտ և ճիշտ լուծումը հետևյալն է`օգտվել համացանցից`չանտեսելով և չմոռանալով մեր հարազատների և մտերիմների հետ ռեալ շփումը, իսկ համացանցը օգտագործել որպես ինֆորմացիայի մեծ հանրագիտարան: Դարձրեք համացանցը ձեր գերին` հնարավորինս շատ «աշխատեցնելով» և ինֆորմացիա կորզելով նրանից, այլ ոչ թե դուք դարձեք նրա գերին`անմոռաց գամվելով նրա առջև: