СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բնությունը մեր տունն է

Нажмите, чтобы узнать подробности

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է

Դեռ վաղ ժամանակաշրջանում մարդիկ սովորել են օգտվել բնության բարիքներից. ընտելացրել են վայրի կենդանիներին, ստացել են մշակաբույսեր, օգտվել են ծովային բարիքներից: Այն ժամանակ մարդը չէր պատկերացնում իր կյանքն առանց բնության: Դրա համար էլ բնությունը նրա համար պաշտամունքի առարկա էր: Նա այնքան էր կապված բնության հետ, որ սովորել էր նրա լեզուն, հասկացել էր նրա գաղտնիքները: Սակայն քաղաքակրթությունը հեռացրեց մարդուն բնությունից, և մոռացվեցին մեր նախապապերի կողմից թողած բոլոր գաղտնիքները: Այժմ էլ մենք կյանքի համար անհրաժեշտ գրեթե բոլոր բարիքները ստանում ենք բնությունից, սակայն առանց սիրելու այն: Մենք անխնա կերպով օգտագործում ենք բոլոր ռեսուրսները: Բայց չէ որ այդ ռեսուրսներն անսահմանափակ չեն: Դրանք անհրաժեշտ են նաև բնությանը: «Բնություն» բառը ծագել է հուն․՝ natura բառից (հիմնական հատկություններ, ներքին մղում) և հնագույն ժամանակներում բառացի նշանակել է «ծնունդ»։ Natura բառը հունարենից լատիներեն թարգմանած բառ է, որը կապված է բույսերի, կենդանիների և աշխարհի այլ մասերի ինքնուրույն, սեփական կամքով զարգանալու հատկության հետ։

Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան է:Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը, օվկիանոսներն ու լճերը, բույսերն ու կենդանիները և իհարկե ամենամեծ հրաշքը` մարդը,այս բոլորը բնության բաղադրամասերն են:Այսպիսով մեզ շրջապատող բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը կազմում է երկիր մոլորակի բնությունը, որի բազմազանությունը ամբողջ մարդկության հարստությունն է: Բնության մեջ ոչինչ չի մեռնում, ոչինչ չի ծնվում, այլ ամեն ինչ փոփոխվում է:

Մի վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես չէիր ցանկանա, որ քեզ հետ վարվեին:

Խոսել մարդու տված վնասների բնական աղետների պատչառների մասին։

Մտածել եք, թե ինչու են այդքան շատացել բնական աղետները, ինչու են կարմիր գրքում աճել հազվագյուտ կենդանիների և բույսերի թիվը: Միթե՞ մեր մեղքով չէ այդ ամենը:

Սիրենք, պահպանենք, սնենք բնությունը, և նա կսիրի, կպահպանի ու կսնի մեզ:

10.05.2020 20:41