СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ծաղիկների աշխարհում/աշխատանք տեքստով/

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Կարդալով տեքստը՝սովորողը կճանաչի հայկական լեռնաշխարհի բնությունը,կսովորի ծաղիկների անունները:Առաջադրանքը կօգնի հարստացնելու բառապաշարը:

Просмотр содержимого документа
«Ծաղիկների աշխարհում/աշխատանք տեքստով/»

Ծաղիկների աշխարհում Բացատում՝երփներանգ ծաղիկների անձեռակերտ գորգեր:Մեղուների պարսերը,արբեցած նրանց զգլխիչ բույրով ,պար էին բռնել օդում:Ամենից շատ աչքի էին խռնդատները՝տիրական,սլացիկ,գրեթե մարդահասակ,ոսկեգույն ծաղիկներով: Նրանցից հետ չէին մնում կռատուկները՝իսկական բռնակալներ՝հզոր արմատներով,հսկա տերևներով ու փշոտ ծաղիկներով,արևի տակ իրենց համար առավելագույն տեղ ապահովելով: Պակաս կենսունակ չեն երիցուկները,որոնց ճերմակ թերթիկներով երիզված դեղին գլխիկները ժպտում են ամեն թփի հետևից:Հասակով ու կենսունակությամբ նրանց զիջում են զանգակածաղիկները:Նրանց մանուշակագույնը գալիս է լրացնելու գույների խաղը: Այդ նույն նպատակով է ստեղծվել ասես եղերդակը:Նրանց երկնագույն ինքնատիպ կտրվածքով թերթիկները ,թվում է,բնական ծագում չունեն:Շռայլ ու գունեղ են և շուշանազգիները՝հաճախ սուր բույրովվ ՝ի տարբերություն մշակովիների : Փոքրիկ ճահճափոսում նազում է ջրաշուշանը՝քնքշօրոր,ճերմակաշուրթ:Իր հնայքով հպարտ պչրում է հասմիկը: Անասելի նրբությամբ ապշեցնում են անմոռուկները.ինչպես են կարողանում դիմակայել գոյության դաժան պայքարում :Հավանաբար գիտակցելով իր արժեքը՝քիչ է հանդիպում արևագույն արևքուրիկը: Դրան հակառակ ՝՝շռայլորեն մատուցվում է հազարտերևուկը՝և դեղին, և սպիտակ :Նրանից չի ուզում ետ մնալ և կուժկոտրուկը: Երանգապնակի թագուհին ,անշուշտ, վայրի կակաչն է՝թերթիկների հյութալի ալ կարմիրով…. Ինչպես՜ չասել՝հրաշագործ բնություն… Առաջադրանք……….Գրել ընդգծված բառերի հոմանիշները: