СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տիգրան Երկրորդ Մեծ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տիգրան Երկրորդ Մեծ»

Տիգրան Մեծ

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ (  մ․թ․ա ․ մոտ 140 ,  Արտաշատ ,  Այրարատ ,  Արտաշեսյանների թագավորություն  —  մ․թ․ա ․ 55 ,  Տիգրանակերտ ,  Աղձնիք ,  Մեծ Հայք ),  Մեծ Հայքի թագավորության   արքա   Արտաշեսյանների հարստությունից , որը կառավարել է  մ․թ․ա ․ 95 թվականից  մինչև իր մահը՝  մ․թ․ա ․ 55 թվականը ։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ  Արտավազդ Ա -ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝  Տիրան կամ Տիգրան Ա  արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց  հայոց աշխարհաժողովը  ստիպված է լինում  Միհրդատ Բ- ին  զիջել  Մեծ Հայքի  հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք  Մեծ Հայքի թագավորությունը  հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով  Պարթևական թագավորությանը  և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է  Առաջավոր Ասիայի  հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր  Կասպից ծովից  մինչև  Միջերկրական ծով ,  Կովկասյան լեռներից  մինչև  Միջագետքի  անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը  Պարթևական թագավորության  և ազդեցիկ  Հռոմեական հանրապետության  դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան  Արտաշատը ։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված  Արտաշատի պայմանագրով  Հայաստանը շարունակում էր պահպանել իր  տարածքային ամբողջականությունը  (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում  տնտեսությանը ,  մշակույթին  և  քաղաքաշինությանը ։ Հայոց «արքայից արքան» մահանում է  մ․թ․ա 55 թվականին ՝ գահը թողնելով որդուն՝  Արտավազդին ։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը  հելլենիստական պետություն  էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը  Անտիոքն  էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին  Արևմտյան Տիգրիսի  ափին՝  Աղձնիք նահանգում , վերջինս հիմնադրում է  Տիգրանակերտ քաղաքը , որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝  Արցախում ։
  • Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը  հելլենիստական պետություն  էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը  Անտիոքն  էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին  Արևմտյան Տիգրիսի  ափին՝  Աղձնիք նահանգում , վերջինս հիմնադրում է  Տիգրանակերտ քաղաքը , որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝  Արցախում ։

Արքայազն Տիգրանի պատանդություն

  • Արտաշեսի նզովյալ որդի  Արտավազդ Ա-ի  կառավարման ընթացքում՝  մ․թ․ա ․ 120 - 115 թվականներին , պատերազմ է բռնկվում  Մեծ Հայքի  և  Պարթևստանի  միջև, որն ավարտվում է հայերի պարտությամբ։ Այնուամենայնիվ, այդ իրադարձությունը ռազմավարական որևէ էական նշանակություն չի ունենում կողմերի համար, թեպետ պարթևները պատանդ են պահանջում հայերից։ Անժառանգ Արտավազդը ստիպված է լինում պարթևաց արքունիք գերության տալ 20-25-ամյա Տիգրանին՝ եղբորորդուն [8] , որն այդ տարիքում արդեն բավականին հմտորեն տիրապետում էր զենքի արվեստին։ Տիգրանին պատանդ վերցնելով, կրակապաշտներն ունեին հեռահար նպատակներ․ նախ և առաջ այդ քայլով նրանք բացառում էին հայերի կողմից  պատերազմական գործողությունների  սանձազերծման հնարավոր ռիսկերը և երկրորդ՝ ապագա գահակալին փորձում էին դարձնել իրենց պետությանը համակիր քաղաքական գործիչ [8] ։ Հայքի թագավորության գահին արևելամետ ղեկավարի առկայությունը  Մարաստանը  և  Բաբելոնիան  ռազմակալած պարթևների համար ուներ կենսական նշանակություն, քանի որ այդ ժամանակաշրջանում իր հզորության գագաթնակետին էր հասնում վերջիններիս վաղեմի և մշտնջենական թշնամին՝ Հռոմեական հանրապետությունը։  « Անպարտելի լեգեոնները »  նպատակ ունեին իրենց ազդեցությունը սփռել նաև արևելյան հողերում, իսկ  Մեծ Հայքի թագավորության  դիրքորոշումն այդ մրցակցության մեջ ուներ կարևոր ռազմաքաղաքական նշանակություն։ Պարթևների մղած կարճատև պատերազմն իր հերթին վատթարացրել էր Արտավազդի՝ ըստ  Մովսես Խորենացու ՝ հայոց թուլամորթ արքայի աչքում Պարթևստանի հեղինակությունը և Տիգրանին պատանդի կարգավիճակում պահելով, վերջիններս նպատակ ունեին նաև սանձել հարևան երկրի պոռթկումները։
  • Այնուամենայնիվ, Տիրանի որդի Տիգրանը պարթևական արքունիքում ուներ հատուկ կարգավիճակ, որն ուսումնասիրողները շատ հաճախ անվանում են «պատվո պատանդություն» [8] ։ Դրա մասին վկայում է այն փաստը, որ նրա ապօրինի դուստր Արիազատա-Աուտոման ամուսնացել էր  Միհրդատ Բ Մեծի  հետ և դարձել պարթևաց թագուհին։

Վերադարձ պատանդությունից թագադրում

  • Մ․թ․ա․ 115 թվականին հայոց գահն անցել էր Տիգրանի հորը՝  Տիրանին ( Տիգրանին ) ՝  Արտաշեսյան հարստության  հիմնադիր  Արտաշես Ա Բարեպաշտ  արքայի կրտսեր որդուն։ Վերջինս ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել  տնտեսական  զարգացմանը,  հատել դրամներ ։ Մ․թ․ա․ 95 թվականին ճանապարհորդության ընթացքում վախճանվում է զառամյալ Տիրան արքան և հայոց գահը մնում է թափուր։  Հայոց աշխարհաժողովը  քայլեր է ձեռնարկում Հայքի գահի իրական ժառանգորդին՝ Տիգրանին Հայաստան վերադարձնելու համար, թեպետ միևնույն ժամանակահատվածում հազարապետի առաջնորդությամբ երկրում սկսվում է պալատական երկպառակտչություն, որն ուղեկցվում է իշխող  Արտաշեսյանների տոհմի  կողմնակիցների դեմ բացահայտ դավադիր քայլերով և վրեժխնդրությամբ։ Տևական բանակցություններից հետո՝ մ․թ․ա․ 95 թվականին, հայերը կարողանում են պատանդությունից ազատել Տիրանի որդուն՝ փոխարենը  Պարթևական թագավորությանը  զիջելով Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ»-ը՝  Կասպքը ,  Պարսպատունիքը  և  Պարսկահայքը , որոնք  Արտաշես Բարեպաշտը  նվաճել էր մարաց արքայից: Տիգրանը հայոց գահին բազմում է 45 տարեկան հասակում [9] ։ Նա իր կյանքի մի մասն անցկացրել էր հայոց արքունիքում, իսկ մյուս մասը՝ Պարթևական տերությունում։ Նա հմտորեն տիրապետում էր զենք կրելու արվեստին, պալատական ծիսակատարություններին, ինչպես նաև ռազմավարությանը։ Գալով Հայաստան՝ Տիգրանը թագադրվում է մի վայրում, որը ոչ մի կերպ չէր նշանավորվում հայոց պատմության մեջ, և որտեղ մինչ այդ չէր եղել որևէ խոշոր բնակավայր։ Հետագայում այդտեղ վեր է խոյանում աշխարհակալ  Մեծ Հայքի մայրաքաղաքը , որի մասին ակնածանքով էին խոսում նույնիսկ օտար հեղինակները։ Ամենայն հավանականությամբ նա արդեն իսկ կանխորոշել էր իր տիրակալության արտաքին սահմանները՝ դրանց կենտրոնական հատվածում էլ ընտրելով մայրաքաղաքի տեղանքը։

Տիգրանակերտի ճակատամարտ

  • Սեպտեմբերի  կեսերին Տիգրանի գլխավորած  հայկական բանակը  մոտենում է պաշարված  Տիգրանակերտին ։ Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք է գործում քաղաք և այնտեղից դուրս բերում արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Ըստ  Ապպիանոսի , Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա թագավորությունները՝  Մարաստանը ,  Աղվանքը ,  Վիրքի Արտաշեսյանները ,  Կորդուքը ,  Ադիաբենեն  և անգամ  Պարսից ծոցի   քոչվոր արաբները ։ Հայկական բանակի թիվը,  Պլուտարքոսի  վկայությամբ, կազմում էր շուրջ 300 հազար զինվոր։ Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին։
  • Տիգրանակերտի ճակատամարտը  սկսվում է հոկտեմբերի 6-ին՝ վաղ առավոտյան։ Շրջանցելով Տիգրանի բանակը՝ Լուկուլլոսը հայոց զորքի թիկունքում կենտրոնացնում է  հռոմեական « անպարտելի » լեգեոններից  հատընտիրները, որոնք էլ վճռում են ճակատամարտի ելքը։ Հռոմեացիների հաղթանակը որոշում է նաև  Տիգրանակերտի  հետագա ճակատագիրը։ Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերին ապստամբություն բարձրացնելով, բացում են քաղաքի դարպասները հակառակորդի առջև։ Պոնտացի պատմիչ Մեմնոնը սակայն հավաստում է, որ Տիգրանակերտի դարպասները բացել են Միհրդատի հուսահատյալ զորավարները՝ իրենց կյանքը փրկելու համար։ Նորակառույց քաղաքը ենթարկվում է քարուքանդի, թալանի և ավերածությունների։ Հռոմեացի պատմիչ Սալյուտիոսը պահպանել է  Միհրդատ Եվպատորի նամակը ՝ ուղղված Պարթևստանի արքա  Հրահատ Գ- ին , որում վերջինս Տիգրանակերտի ճակատամարտը ներկայացնում է հետևյալ կերպ․  «փոքր տարածության պատճառով Տիգրանի մեծաթիվ ուժերին չթողեցին մարտի մեջ մտնել, և նրա կշռադատված քայլն էլ ներկայացնում են որպես իրենց հաղթանակ» ։ Այսպիսով, խոսքը գնում է էապես չկայացած ճակատամարտի մասին։