СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տիեզերքը յուրահատուկ է և գեղեցիկ

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Տիեզերքը զարմանահրած է։ Հետաքրքիր փաստեր ։

Просмотр содержимого документа
«Տիեզերքը յուրահատուկ է և գեղեցիկ»

Տիեզերքը խորհրդավոր է ու գեղեցիկ: Ահա մի շարք հետաքրքիր փաստեր այս՝ գաղտնիքներով լի երևույթի մասին. 1. Մերկուրին ու Վեներան միակ մոլորակներն են մեր Արեգակնային համակարգում, որ լուսին չունեն: 2. Մարդկությունը հայտնաբերել է միայն 14 սև անցք տիեզերքում: 3. Արեգակնային համակարգում Վեներան ամենատաք մոլորակն է: Թվում է՝ Մերկուրին պետք է լիներ ամենատաքը, քանի որ այն ամենամոտն է Արեգակին, բայց Վեներայի մթնոլորտում կան բազմաթիվ գազեր, որոնք ջերմոցային էֆեկտ են առաջացնում: 4. Արեգակնային համակարգը մոտ 4500 մլն տարեկան է: Ըստ գիտնականների՝ այն դեռ 5000 մլն տարի կապրի: 5. Սատուրնի փոքր լուսիններից Էնսելադուսն անդրադարձնում է արևի լույսի մոտ 90%-ը: Դա ավելին է, քան ձյան անդրադարձը: 6. Մարդկությանը հայտնի ամենաբարձր լեռը Օլիմպոս Մանսն է, որը գտնվում է Մարս մոլորակի վրա: Բարձրությունը 25 կմ է՝ Էվերեստից բարձր է 3 անգամ: 7. Արևը 300.000 անգամ մեծ է Երկիր մոլորակից: 8. Տիեզերագնացների ոտնահետքերը հավերժ կմնան Լուսնի վրա, որովհետև այնտեղ քամի չկա, որ ցրի դրանք: 9. Քիչ գրավիտացիայի պատճառով 100 կգ կշռող մարդը Մարսի վրա կկշռի 38 կգ: 10. Մարս մոլորակի վրա մեկ օրը 24 ժամ, 39 րոպե և 35 վայրկյան է: 11. Լուսինը ամեն կես տարում Երկրից հեռանում է 4 սմ-ով: 12. Մեր լուսինը մոտ 4.5 մլրդ տարեկան է: 13. Վեներայի վրա ամենաշատ հրաբուխներն են: 14. Ուրանն ունի 27 լուսին: 15. Իր յուրահատուկ թեքության շնորհիվ Ուրանի վրա մի գիշերը տևում է 21 տարի: 16. Պլուտոնի վրա մեկ օրը տևում է 6 օր և 9 ժամ: 17. Լույսը Արևից Երկրին է հասնում 8.3 րոպեում: 18. Ծիր կաթինում կան մոտ 200.000.000.000 աստղեր: 19. Մեր գալակտիկայում ամենաշատ լուսին ունի Յուպիտերը՝ 63 լուսին: 20. Մեզ ամենամոտ գալակտիկան Անդրոմեդան է: 21. Եթե կրակեք տիեզերքում, նույնիսկ ձեր կողքը կանգնածը չի լսի դրա ձայնը: 22. Երկրից ամենահեռու հայտնաբերված գալակտիկան GRB090423-ն է: Այն 13.6 մլրդ լուսատարի հեռու է մեզնից: Դա նշանակում է, որ դրա լույսը, որը մենք տեսնում ենք, ճանապարհ է ընկել միայն տիեզերքի ստեղծումից 600.000 ըարի հետո: 23. Սատուրնը շատ փոքր խտություն ունի: Եթե հնարավոր լինի նրան դնել ջրի մեջ, այն կսուզվի: 24. Միասին վերցրած՝ տիեզերք ճանապարհորդածները անցկացրել են այնտեղ 30.400 օր (83 տարի): 25. Ամենաերկարն այնտեղ մնացել է Սերգեյ Կրիկալյովը՝ 803 օր, 9 ժամ և 39 րոպե, որը հավասար է 2.2 տարվան: