Просмотр содержимого документа
«Տեղեկատվական տեքստեր»
Տեղեկատվական տեքստեր
Ի՞նչ է տեղեկատվական տեքստը.
Այն բոլոր տեքստերը, որոնք իրենց հիմքում պարունակում են որևէ տեղեկություն , կոչվում են տեղեկատվական տեքստեր։
Որո՞նք են տեղեկատվական տեքստերը.
Հայտարարություն
Հեռագիր
Գովազդ
Ազդագիր
Ծանուցագիր
Հիշենք ❗❗❗
Տեղեկատվական տեքստում բովանդակությունը պետք է լինի բավարար չափով ամբողջական և ավարտուն, որպեսզի լրացուցիչ պարզաբանման կարիք չունենա։
Հայտարարություն.
Հայտարարությունը որևէ առաջարկ կամ տեղեկություն պարունակող գրավոր կամ բանավոր հաղորդում է։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ էլ-փոստերի միջոցով՝ press@sns.am , ta@sns.am , ինչպես նաև ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/www.sns.am/?ref=bookmarks :
Հայտարարությունը կարող է հեռարձակվել եթերով, հնչել ռադիոյով, տպագրվել մամուլում։
Հայտարարության օրինակ.
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ էլ-փոստերի միջոցով՝ press@sns.am , ta@sns.am , ինչպես նաև ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/www.sns.am/?ref=bookmarks :
Առաջադրանք 1.
Գրել որևէ հայտարարության տեքստ։
Գովազդ.
Գովազդը լայն հասարակության՝ գնորդների, հանդիսատեսների, այցելուների և այլոց մեջ որևէ բանի մասին նպաստավոր կարծիք ձևավորելու, ուշադրություն գրավելու և պահանջարկ ստեղծելու նպատակով հրապարակային գովասանաիան խոսքն է։
Գովազդի առանձնահատկությունները.
Գովազդը պետք է ունենա ներգործուն ուժ։
Տեքստը պետք է լինի սեղմ, ճիշտ, համոզիչ, տրամաբանված։
Շատ կարևոր են արտալեզվական միջոցները (երաժշտություն, նկարներ, գույներ, դերային խաղ)։
Գովազդի մի օրինակ Coca-Cola ընկերությունից.
Առաջադրանք 2.
Ստեղծել որևէ գովազդ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները (տեսանկարահանում, slide show (սահիկահանդես) ևն)։