Ա տառի շնորհանդես
Ուսուցիչ- Սիրելի երեխաներ, շնորհավորում եմ ձեր նոր ուսումնական տարին: Ուզում եմ, ձեզ հանձնել այբուբենի գաղտնարանի բանալին, որպեսզի դառնաք տառաճանաչ, ծանոթանաք մեր մայր լեզվի գանձերին:
Սիրելիներս, այսօր ձեզ համար մեծ տոն է : Հավատացած եմ, որ այսօրը ի ուրույն տեղը կունենե ձեր հիշողության մեջ և կհիշվի ամբողջ կյանքում: Այսօր դուք պատրաստվում եք մի խաղ - ճանապարհորդության. Ուղևորվում եք անծանոթ տառերի երկիրը: Նրա գաղտնիքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է բացել այդ երկիրը տանող դարպասը: Պատասխանը ստանալու համար դուք որոշակի փորձություններ պետք է հաղթահարեք: Ձեզ կօգնեն մեր հյուրերը: Ես չեմ ասում , թե ովքեր են նրանք, դուք ինքներդ պետք է գուշակեք: Ահա մեր առաջին հյուրը.
Աքաղաղ – Ծուղրուղու: Ես կարմրակատար աքաղաղն եմ, հավերի պահապանը: Տեսեք ինչ հրաշք օր է, ինչ կապույտ ու խաղաղ է երկինքը: Ես սովորաբար ավետում եմ արշալույսը, և արթնացնում բոլորին: Արթնացե՜ք ,սիրելինե՛րս…Այսօր ես եկել եմ ձեզ հանելուկներ առաջարկելու, դուք այնքան ուշադիր պետք ե լինեք, որ կարողանաք բացել անծանոթ տառերի երկրի գաղտնարանի դուռը:
Ահա և իմ հանելուկը.
Լուսնի քույրն է ոսկեհատիկ,
Տեսքով սիրուն, շատ գեղեցիկ,
Առավոտն է նա դուրս գալիս,
Եվ բոլորին կյանք է տալիս:
--- Երեխաները գուշակում են. Արև:
Աքաղաղ- Ապրեք երեխաներ, ճիշտ գուշակեցիք, իսկ դուք գիտեք արևի մասին երգեր.
Աշակերտներ-Իհարկե գիտենք(խմբով):
Երգ—Արև, արև արի դուրս,
Քեզ բերել ենք աչքի լույս,
Քո քուրիկը լուսնկան
Բերեց չամիչ մեկ աման:
Ամպը եկավ մութ արավ
Չամիչն աչքերես կորավ
Բաց երեսդ արեգակ,
Մի բուռ չամիչ քեզ կտանք:
Արևն աստիճանաբար դուրս է գալիս: Երեխաները ուրախանում են:
Խմբով-Օխ արևին խաբեցինք, ամպի տակից հանեցինք: Արևի գխին թագ է:
Արև-Սիրելի երեխաներ ես էլ եմ ուզում ձեզ հանելուկներ առաջարկել.
Երբ երևում է աշխարհին ի տես
Լուսավորվում է մեր շուրջը այնպես
Անունը ասա, եթե լավ գիտես,
Թե ինչ ճրագ է լույսով ոսկեգես:
Խմբով- Արևն է:
Երեխաներ-Շնորհակալություն սիրելի արև, դուք լինելու եք մեր լավագույն բարեկամը:
Աքաղաղ- Լսեք հաջորդ հանելուկը
Ամեն տարի վաղ գարունքին,
Նա իր բույնն է դառնում կրկին,
Որսում է օձ , գորտ ու մկներ,
Բարեկամն է վաղուց նա մեր:
Երեխաներ-Արագիլն է :
Արագիլ- Ահա և ես՝ գարնան ավետաբերս:
Աքաղաղ- Շոգերն անցան,
Պտուղները քաղեցին,
Հացով, մրգով ամբարները լցրեցին:
Երկինքն ամպեց, բարակ անձրև է մաղում,
Մերկ դաշտերը և ծառերը ողողում
Գուշակեք այդ երբ է լինում:
Աշակերտներ- Աշնանը:
Աշուն- Այսօր երկինքը անամպ է ու ջինջ
Արևոտ, պայծառ, զուգված տոնական
Անթիվ աստղիկներ երկնքից իջել
Եվ արեգակի շուրջն են պար բռնել
Իսկ ես իմ բույրով, տեսքով աննման
Անտառն եմ ներկել գույնով անսահման
Բերել եմ ձեզ պես-պես մրգեր
Եվ գեղեցիկ շատ նկարներ:
-Մրգերով զամբյուղը դնում է սեղանին:
Երգ—Աշուն
Ուսուցիչ-Սիրելի երեղաներ, դուք արդեն ծանոթացաք արևի, արագիլի, աքաղաղի և աշնան հետ:
Հիմա լսեք իմ հարցերը.
-Որ հնչյուններով են սկսվում այս անունները:
Գուշակում են Ա ա
Ուսուցիչ- Ապրեք սիրելի երեխաներ, դուք գտաք այն բանալին, որով պետք է բացեք գաղտնարանի դուռը և մտնեք անծանոթ տառերի երկիրը: Դա Ա տառի բանալին է: Այժմ դիմավորենք Այբբենարանին:
Երգ - Այբբենարան
Այբբենարան-Բարև ձեզ սիրելի երեխաներ:Դուք ինչպես հայտնվեցիք իմ դարպասից ներս:
Երեխաներ-Սիրելի անծանոթ հյուր, մենք հաղթահարել ենք փորձությունները և գտել ենք ձեր երկրի դարպասի բանալին:
Այբբենարան-Սիրելի բարեկամներ, ես անծանոթ հյուր չեմ, ես ձեր սիրելի Այբբենարանն եմ: Մի զարմացեք սիրելիներս, այո ես Այբբենարանն եմ:
Իմ փոքրիկնե՛ր, դուք հրաշամանուկներ եք: Ես խոստանում եմ ձեր առաջ բացել իմ բոլոր գաղտնիքները: Այսօրվանից ես ձեր բարեկամն եմ:
Աշակերտ-Իմ այս փոքրիկ-փոքրիկ կյանքում
Ամենամեծ տոնն է այսօր
Քո առաջին էջն եմ բացում
Այբբենարան իմ փառավոր,
Դուք հայերեն տառեր սիրուն
Այսօրվանից իմն եք հավետ
Կյանքի բոլոր ճամփաներում,
Միշտ էլ պիտի քայլեմ ձեզ հետ
Ձեզնով գրեմ,ձեզնով կարդամ
Սիրեմ լեզում մեր հայրերի
Մեծ Մաշտոցին լինեմ արժան
Լինեմ որդի հավատարիմ:
Այբբենարան- Բարի մուտք ձեզ դեպի անծանոթ տառերի խորհրդավոր աշխարհը:
Աշակերտ-Շնորհակալություն, սիրելի Այբբենարան մենք ուրախ ենք, ու գտանք ձեզ: Խոստանում ենք լինել պարտաճանաչ ու աշխատասեր, որ կարողանանք ծանոթանալ ձեր գաղտնիքներին:
Երգ -Այսօր իմ ծնունդն է