Թվի նկարագրությունը
Չափորոշչային/Ծրագրային պահանջներ
Գիտելիքների համակարգ։ Իմանա 1000-ի սահմանում բնական թվերի անվանումներ, հաջորդականությունն ու գրառման ալգորիթմը, թվային կարգերի անվանումները։
Կարողություններ և հմտություններ։ Կարողանա նկարագրել բնական թվերը, կարդալ և գրել (թվանշաններով և բառերով) 1000-ից փոքր բնական թվերը, որոշել բնական թվի մեջ տրված կարգում գտնվող թվանշանը, նկարագրել թիը;
Արժեքային համակարգ։ Գիտակցի թվի, դրա հատկությունների կարևորությունը առօրյայում և հետագա ուսումնական գործընթացում։
Ուսումնառության ակնկալվող արդյունքները՝ ըստ չափորոշչային մակարդակների
I մակարդակ
-Պետք է, որ բոլորը ընկալեն, թե ինչ են իրենցից ներկայացնում բնական թվերը։ իմանան առաջին դասի կարգերի անվանումները: Կարդան և գրեն եռանիշ թվերը: Իմանան երկարության չափման միավորները:Իմանան եռանկյուն և եռանկյան պարագիծ:
II մակարդակ
- Ցանկալի է, որ շատերը հասկանան, թե ինչպես են կազմվում բնական թվերը։ Գրեն թվեր՝ լսելով կարգային միավորների քանակը և հակառակը, նկարագրեն թիվը: իմանան բնական թվերի դասային ու կարգային կազմությունը :
կարողանան կատարել գործողություններ անվանական թվերով, կարողանան հաշվել եռանկյան պարագիծը
կարողանան աշխատել զույգերով՝ զարգացնելով լսելու, համագործակցելու կարողություն
III մակարդակ
-Ցանկալի է, որ ոմանք կարողանան որոշել բնական թվի մեջ տրված կարգում գտնվող թվանշանը։ Իմանան միանիշ, երկնիշ, եռանիշ թվերի սահմանումները, նկարագրել թիվը, հաշվել քանի եռանիշ,երկնիշ,միանիշ թիվ կարող է լինել
Ցուցումներ թեմայի ուսումնասիրումն արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ
Բանավոր հարցում
-Ո՞րն է թվի գրության առաջին դասը:
- Ամենաշատը քանի՞ նիշ կարող է ունենալ թվային առաջին դասին պատկանող թիվը
- Ամենաքիչը քանի՞ նիշ կարող է ունենալ թվային առաջին դասին պատկանող թիվը
- Ո՞րն է ամենամեծ եռանիշ, երկնիշ, միանիշ թիվը /ամենափոքր/:
- Ի՞նչ է ցույց տալիս տրված թիվը / 1-ից մինչև տվյալ թիվը բնական թվերի քանակը/
- Ի՞ն չ է ցույց տալիս միավորը, տասնավորը, հարյուրավորը:
- Ո՞ր թիվն է կազմված 4 հարյուրյակից, 5 տասնյակից, 3 միավորից, 5հ.2տ.,8հ.6մ.,…
- Ո՞ր թվանշանները կարող են լինել միավորի, տասնավորի հարյուրավորի կարգում
- Որքա՞ն է ամենափոքր եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությաւնը:
Ուսումնական խնդրի առաջքաշում
Գրատախտակին գրել 1,3,5 թվանշանները և հանձնարարել կազմել եռանիշ թվեր բոլոր հնարավոր տարբերակներով:
135,153,315,351,513,531
Նշել ամենամեծը, ամենափոքրը, եզրակացնել ՝ ինչպես տրված թվանշաններից ստանալ ամենամեծ և ամենափոքր թվեր:
Ապա առաջարկել բնութագրել 135 թիվը / առ. 19/:
Ինչպսի՞ թիվ է, ի՞նչ է ցույց տալիս:
Քանի՞ թվային կարգ է պարունակում:
Առանձնացնել միավորը, տասնավորը, հարյուրավորը:
Քանի՞ միավոր է պարունակում, հիմնավորել:
Քանի՞ տասնյակ է պարունակում, հիմնավորել :
Քանի՞ հարյուրյակ է պարունակում, հիմնավորել:
Քանի՞միավոր,տասնյակ,հարյուրյակ է պարունակում համապատասխանաբար միավորների, տասնյակների, հարյուրյակների կարգում
Պատասխանել նաև նախատեսված լրացուցիչ հարցերին:
Այստեղ շատ կարևոր է, որ աշակերտները հասկանան .
• Թվի միավորը կարող է լինել ցանկացած թվանշան:
• Թվի տասնավորը կարող է լինել ցանկացած թվանշան, սակայն, եթե այն երկնիշ է, ապա տասնավորը 0 լինել չի կարող, եռանիշի դեպքւմ՝ հարյուրավորը :
. 1 տասնյակը 10 միավոր է, 1 հարյուրյակը 100 միավոր է
Ապա հանձնարարել 531 թիվը բնութագրել ինքնուրույն:կատարել փոխադարձ ստուգում/ զույգերով/: Եթե կլինեն անճշտույթւններ, քննարկել ուսուցչի հետ:
Առաջ. 20: Նախատեսված է բանավոր կատարելու համար:
Նախ առաջարկել հասկանալ՝ ինչ է պատկերված:
Պատկերված է թվային ուղիղ: Միավոր սանդղակ ընտրված են կլոր տասնյակները; Դա նշանակում է, որ 0-10 կա 10 միավոր, 10-20՝ էլի 10 միավոր…..Պետք է նշել տրված կարմիր կետերին համապատասղանող թվերը: Եթե կետը գտնվում է 10-20 թվերի միջև, ի՞նչ կարող ենք ասել: Տասնյակների քանակը 1 է , իսկ միավորը համապատասխանում է կարմիր կետին՝5: 1տ5մ-15, նույն սկսզբունքով՝2տ9մ-29,4տ-40, 4տ. 7մ-47, 5տ6մ-56…..
Առաջ. 21
Նույնպես նախատեսված է բանավոր կատարման համար: Այս առաջադրանքի միջոցով սկսում ենք գաղափար տալ քառանիշ թվի մասին՝ այն կապելով 1000 դրամանոց թղթադրամի հետ: Ունենք 2 հատ 1000 դրամանոց թղթադրամ, 2 հատ էլ 500 դր-ոց մետաղադրամ:Նախ կարելի է խոսել հայկական դրամի մասին, նշել, որ դասագրքում պատկերված են հին թղթադրամները, բայց հիմա գործածության մեջ են նաև նոր թղթադրամները: կարելի է ցուցադրել հին և նոր թղթադրամների մեծադիր նկարը, անդրադառնալ ՝ ով է պատկերված / հին թղթադրամին՝ Եղիշե Չարենց, նորին՝ Պարույր Սևակ, 2-ն էլ հայ մեծ գրողներ են/:Ապա հարցնել 2 հատ հարյուր դրամին ինչ ենք ասում՝ 200 դրամ, 4 հատին՝ 400, 8 հատին՝ 800: Նույ սկզբունքով էլ 2 հատ հազար դրամին անվանում ենք 2000, 4 հատին կանվանենք՝ 4000, 6 հատին՝ 6000:
Ապա նորից անդրադառնալ ՝ ի՞նչ ունենք և ի՞նչ է մեզնից պահանջվում:
Պահանջվում է գտնել ինչքան պիտի վճարել 1,2,3 գնդակի համար և ինչպե՞ս, եթե 1 գնդակն արժե 1000 դրամ:
1 գնդակը ՝1000 դրամ, որը կարելի է վճարել 1հատ թղթադրամով կամ 2 հատ 500 դրամով:
2 գնդակը կարժենա 2000 դրամ: Այն մեր ունեցած դրամներով կարելի է ստանալ՝1000+1000 կամ 1000+500+500:հիշել՝ 500-ը 1000-ի կեսն է:
3 գնդակը կարժենա 3000 դրամ: Այն կարելի է մեր ունեցած դրամներով ստանալ՝1000+1000+500+500:Հետևություն՝ 3 գնդակ առնելու դեպքում մեր մոտ գումար չի մնա, 2 գնդակի դեպքում կմնա 1000 դրամ:
Առաջ. 22
Նախքան առաջադրանքը կատարել հիշել, թե երկարության չափման ինչ միավորներ գիտենք:
Մմ----------սմ----------դմ----------մ
Կարելի է տրամաբանական հարց առաջադրել՝ մետրն է մեծ, թե սանտիմետրը:
Շատ կարևոր է , որ աշակերտները հասկանան, որ քանի՞ մետրը քանի՞ սանտիմետրից:
Օր. 8000սմ 8մ, բայց 80սմ
Հիշել կապը դրանց միջև: 1սմ = 10 մմ, 1դմ = 100 մմ,1դմ =10սմ,1մ = 100սմ, 1մ = 10դմ
Ապա կատարել առաջադրանքը:
5դմ = 5 * 10 սմ = 50 սմ/ հիշել՝ 1դմ =10 սմ/
3դմ7սմ = 3*10 սմ + 7 սմ =37 սմ
4մ25սմ = 4*100սմ+25սմ =425սմ / հիշել՝ 1մ = 100սմ /
2մ4դմ5սմ = 2*100սմ+4*10սմ+5սմ =245սմ
Բ/ տարբերակը հանձնարարել ինքնուրույն: Կատարել փոխադարձ ստուգում: Զույգերով կստուգեն մեկը մյուսի աշխատանքը:Սխալների դեպքում քննար, ի՛կել ուսուցչի հետ:
Առաջադրանք 23
Նախքան առաջադրանքին անցնելը կրկնել գործողությունների կատարման կարգը: Ցուցադրել մեծադիր պաստառ, որտեղ պատկերված է 1,2,3 տեղերը: 1-ին տեղում փակագծերն են, 2-րդ տեղում բարջր կարգի գործողությունները / *, :/ 3-րդ տեղում ՝ ցածր / +, - /:Կրկնել ինչ հերթականությամբ են կատարում գործողությունները փակագծեր պարունակող արտահայտություններում,ի՞նչ առավելություն ունեն փակագծերը: Ապա աշակերտները կարդում են առաջադրանքի պահանջը և մեկնաբանում, թե ինչ պիտի անեն:
48-24: 4+2 =8 48-24: 4+2 =44 ……….
48-24: 4+2 = 4 48-24: 4+2 =40
Նախ առաջարկել հաշվել արտահայտության արժեքը առանց փակագծերի: Կտեսնենք, որ արդյունքը չենք ստանում 8: հիմա փորձենք տեղադրել փակագծեր:Նույն սկզբունքով կատարել մյուս 3 առաջադրանքը: Ապա առաջարկել, որ աշակերտները իրենք կազմեն նմանատիպ առաջադրանքներ: Այստեղ կարևոր է նոր արտահայտություն կազմելու սկզբունքը: Այն է՝ կազմել փակագծով արտահայտություն, հաշվել արժեքը, ապա փակագծերը հանել և առաջարկել ընկերոջը: Ցանկալի է, որ աշակերտները/ շատերը, ոմանք / հենց իրենք հասկանան այս սկզբունքը:
Առաջադրանք 24
Նախքան խնդիրը ընթերցելը, մտագրոհի միջոցով հիշել, թե ի՞նչ ենք հասկանում պարագիծ ասելով:
պարագիծ
Պարագիծ- պատկերի բոլոր կողմերի երկարությունների գումար:
Ապա հիշել, որ պատկերն էր կոչվում եռանկյուն՝ այն փակ բեկյալը, որն ունի 3 գագաթ, 3 անկյուն, 3 կողմ:
Իսկ ինչպե՞ս հաշվել եռանկյան պարագիծը:
Եզրակացնում են աշակերտները՝ եռանկյան պարագիծը նրա բոլոր 3 կողմերի երարությունների գումարն է:
Լուծել խնդիրը: կարդում են վերլուծում, առանձնացնում պայման, պահանջ:Ապա լուծում են խնդիրը՝ կատարելով գործողություններ անվանական թվերի հետ:
1դմ7սմ+ 1դմ8սմ+ 1դմ9սմ =3դմ 24սմ=5դմ4սմ
Հաշվարկներն անելիս աշակերտները ասում են քայլաշարը՝
1/ նախ գումարում ենք սանտիմետրերը՝ 7սմ+8սմ+9սմ=24սմ, առանձնացնել՝ 2դմ4սմ
2/ ապա դմ-երը՝1դմ+1դմ+1դմ=3դմ
3/ հիմա գումարում ենք իրար՝ 3դմ + 24 սմ=3դմ + 2դմ4սմ= 5դմ4սմ
Պատ.՝ 5դմ4սմ
բ/ Աշակերտները կարդում են խնդիրը, մեկնաբանում, առանձնացնում հայտնին ու անհայտը:
Գիտենք, որ եռանկյան պարագիծը =116մմ, 1-ին կողմը =34մմ, 2-րդ կողմը՝ 32 մմ: Պիտի գտնել 3-րդ կողմի երկարությունը:
Կրկին հիշում ենք, որ պարագիծը պատկերի՝եռանկյան բոլոր կողմերի երկարությունների գումարն է: Իկ ի՞նչ ունենք: Ունենք գումարը՝ պարագիծը, 2 գումարելիները՝2 կողմերը: Պիտի գտնենք 3-րդ կողմը՝ անհայտ գումարելին: Ինչպե՞ս գտնել անհայտ գումարելին:
Գումարից հանում ենք հայտնի գումարելին, տվյալ դեպքում 2 հայտնի կողմերի երկարությունները:
116մմ-34մմ-32մմ=60մմ
Ցանկալի է, որ շատերը կամ ոմանք կարողանան հաշվել արտահայտությամբ՝ 116մմ-(34մմ +32մմ) = 60մմ
Պատ.՝ 60 մմ
Առաջադրանք 25
Նախատեսված է բանավոր կատարման համար:
Ցանկալի է ձեռքի տակ ունենալ մեծ ժամացույց կամ մոդելը: Ապա հիշել ժամանակի չափման ինչ միավորներ գիտենք և ինչպես են դրանք կապված:
Վ----ր------ժ-------օր-------շաբ---ամիս---տարի-------դար
Հիշել՝ 1ժ=60 ր,1ր=60վ, 1 օր =24 ժ
Ապա կարդալ առաջադրանքը: Ժամացույցին ցույց տալ այն ժամը, երբ մեքենան դուրս է եկել՝7 : 35
Ե՞րբ է տեղ հասել՝ 9 :00
Ինչ են ցույց տալիս 7-ը, 9-ը/ ժամը/
Ինչ են ցույց տալիս 35-ը, 00-ն/ րոպեները/
Իսկ ինչու՞ 00ր, քանի որ 1ժ=60ր, և ժամը լրանալուց հետո նորից սկսում ենք հաշվել 1,2 …. 60 րոպե,ապա կարելի է կլոր ժամը ցույց տալ այդպես: Ավելի հասկանալու համար ասել, որ 8:60 դա նույն 9:00 է:
Ապա 9:00 – 7:35 =8:60 – 7 :35 = 1ժ 25 ր
Կամ 7: 35 ից որպեսզի ստանանք կլոր ժամ, հաշվենք քանի րոպե է պակասում՝ 60- 35 = 25 ր
Ստացվեց 8 : 00: Իսկ մեքենան տեղ էր հասել 9: 00, ավելացնում ենք ևս 1 ժ և ստանում ենք
1 ժ 25 ր: Ցույց տալ նաև ժամացույցին:
բ/ Խնդիրը ուշադիր կարդալուց և քնարկելուց հետո դասարանում կլինեն աշակերտներ, որ անմիջապես կհասկանան նախորդ խնդրի հետ կապը և իսկույն կտան պատասխանը: / Նախորդի հակադարձն է: /
Ունենք, որ դուրս է եկել 7: 35-ին և Ճանապարհին եղել է 1ժ25ր: Պիտի գտնենք, թե երբ է տեղ հասել:
7ժ35ր + 1ժ25 ր = 8ժ60 ր
Այս ամենը զուգահեռ ցույց տալ նաև ժամացույցի վրա: Ապա տալ նմանատիպ այլ առաջադրանքներ՝ ամրապնդման նպատակով;
Եզրույթներ՝ Թիվ, թվանշան, միավոր, տասնավոր, հարյուրավոր, կարգ, առաջին դաս, միավորների դաս, միանիշ, երկնիշ, եռանիշ, քառանիշ թվեր, անվանական թվեր, եռանկյուն, եռանկյան պարագիծ: