Просмотр содержимого документа
«Թեստային աշխատանք 8-րդ դասարան»
Թեմատիկ թեստային աշխատանք երկրաչափությունից 8-րդ դաս
Տ1
1.Հաշվիր ուղղանկյան մակերեսը, եթե նրա մեծ կողմը 15 մմ է, անկյունագիծը 103√ մմ է, և փոքր կողմի հետ կազմում է 60աստիճանի անկյուն:
2. Գտիր ուղղանկյան a և b կողմերը, եթե դրանց հարաբերությունը 2:5 է, իսկ ուղղանկյան մակերեսը 1210 մ2 է:
3.Քառակուսու կողմը մեծացրին 3անգամ: Քանի՞ անգամ մեծացավ նրա մակերեսը:
4. Հաշվիր KLMN քառակուսու մակերեսը, եթե նրա անկյունագիծը հավասար է 34 մմ:
5, Շեղանկյան բարձրությունը 1.5 սմ -ով փոքր է նրա կողմից: Հաշվիր շեղանկյան մակերեսը, եթե նրա պարագիծը 40 սմ է:
6. Զուգահեռագծի մակերեսը 144սմ2 է, իսկ պարագիծը` 58 սմ: Կողմերից մեկին տարված բարձրությունը 4 անգամ փոքր է, քան այդ կողմը:
Հաշվիր`
1) տարված բարձրությունը,
7. Լուծիր և լրացրու աղյուսակը:
| Եռանկյան կողմը՝ a | 9.6 մ | 8 մ | դմ |
| Բարձրությունը՝ ha | 9 մ | մ | 6 դմ |
| Եռանկյան մակերեսը՝ S | մ² | 32 մ² | 33 դմ² |
8. Տրված է ուղղանկյուն սեղան, որի փոքր հիմքը 9 սմ է: Փոքր սրունքը 12 սմ է, իսկ մեծը՝ հիմքի հետ կազմում է ∡45° -ի անկյուն: Գտիր սեղանի մակերեսը:
9. Ուղղանկյունանիստի հիմքի կողմերը հավասար են 9 սմ և 8 սմ, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը 340 սմ2 է: Գտիր ուղղանկյունանիստի h կողմնային կողը:
10. Տրված է, որ խորանարդի կողը՝ 6 սմ է:
Հաշվիր խորանարդի կողմնային մակերևույթի մակերեսը: