Просмотр содержимого документа
«Թեստային աշխատանք»
Առաջադրանքներ մայրենիից
1.Մտածի՛ր՝ որ բառերը հանելուց հետո նախադասությունն իմաստ չի ունենա: Նշիր երկու բառ: (Ուշադրություն դարձրու նախադասության գլխավոր անդամներին):
Երեխան հանգիստ քնած է օրորոցում:
քնած է
օրորոցում:
Երեխան
հանգիստ
2. Ուսուցիչը կարդում է: Նկարիչը նկարում է: Աշակերտը պատմում է: Թռչունը չվում է: Այս համառոտ նախադասությունները դարձրու՛ ընդարձակ նախադասություններ: Գրի՛ր և վերլուծիր բանավոր:
3. Թագ, տուն, հող, գիր, կաթ, ծառ, ջուր, հավ, հայ, մարդ, դպրոց, հայր, բժիշկ բառերով կազմի՛ր ածանցավոր բառեր: Գրի՛ր թե որոնք են կոչվում ածացավոր բառեր:
4. Գետ, բարձր, քաղցր, անուշ, ներկ, գույն բառերով կազմի՛ր բարդ բառեր: Արմատը ավելացրու՛ բառի սկզբում կամ վերջում:
5. Գրի՛ր տրված բառերի հականիշները: Գրի՛ր կանոնոը: Նեղ, փափուկ, կարճ, զվարթ, աշխատել, լույս, արգելել, գեղեցիկ, մաքուր, քաղցր:
6. Վանկատի՛ր տրված բայերը. Վերցնել, գնալ, կարդալ, բժշկել, բողբոջել, սևանալ, լսել, քրքրվել, արտասվել, մտածել, հարցնել, բարևել: Հիշի՛ր, որ բառի մեջ ինչքան ձայնավոր հնչյուն-տառ կա, այնքան էլ վանկ: