СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սուրբ Էջմիածնի ստեղծումը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Սուրբ Էջմիածնի ստեղծումը»

Surb Ejmiacin

Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը [Ն 1]: Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում[Ն 2]: Ըստ գիտանակնների[Ն 3]՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին)[Ն 4] և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը[Ն 5]:

Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին[23]՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։

1441 թվականին Վաղարշապատում գումարվեց Ազգային Եկեղեցական Ժողով և որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերադարձնելու վերաբերյալ[24]։ Այդ ժամանակվանից մինչ այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել է Հայ եկեղեցու վարչական կենտրոնը։ Հետագայում տաճարը ենթարկվել է մի շարք վերանորոգումենրի։ 1604 թվականին, իրենց երկրի հանդեպ հայերի նվիրվածությունը թուլացնելու համար, Աբբաս I Սեֆին թալանել է Էջմիածինը՝ տաճարից մասունքներ և քարեր տանելով։ Զանգակատները կառուցվել են 17-րդ դարի երկրորդ կեսին։ 1868 թվականին տաճարի արևելյան մասում կառուցվել է ավանդատուն[2]: Այսօր տաճարը ներառում է հայկական ճարտարապետության տարբեր ժամանակաշրջանների ոճեր։ Թուլանալով Խորհրդային շրջանում՝ Էջմիածինը վերակենդանացել է 20-րդ դարի երկրորդ կեսին և անկախ Հայաստանի օրոք