ԿԱՏԱՐԱԾ ԴԱՍԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Առարկա՝ Մայրենի
Դասվար՝
Դասարան՝ 3-րդ
Աշակերտների թիվը՝ 25
Տևողությունը՝ 45ր.
Դասի թեման
Դասի տեսակը
Գիտելիքների ընդհանրացման, համակարգման, ստուգման դաս
Տեխնոլոգիա
Համագործակցային
Մեթոդներ, հնարներ
, , , , ,
Կահավորում, անհրաժեշտ պարագաներ
Խմբերի համար առանձնացված սեղան, խմբերի անվանումներով ցուցանակներ՝ , , , , Slayd Show մարկեր, թղթեր, կպչուն նկարներ, համակարգիչ, պրոյեկտոր, պաստառներ, գնահատման ռուբրիկ
Նպատակներ
Ակադեմիական
աշակերտները կամփոփեն թեմատիկ խումբը՝ բնութագրելով, համեմատելով հերոսներին և վերլուծելով նրանց արարքները
կընկալեն ստեղծագործությունների կերպարային, տրամաբանական և զգայական միասնությունը
կդրսևորվեն երևույթների կատմամբ առողջ հետաքրքրություն և քննադատական մոտեցում
կխորհեն ապագայի մասին, ենթադրություններ կանեն
Սոցիալական
կզարգանա հաղորդակցական և համագործակցային կարողությունները
կկարողանան ժամանակը ճիշտ օգտագործել
կաջակցեն միմյանց
Արժեքային
կգիտակցեն սեփական մշակությի՝ լեզվի, պատմության, արվեստի, ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը
կհարգեն ՀՀ պետական խորհրդանիշները
կլինեն հայրենասեր
կկարևորեն իրենց դերը ազգային հիմնախնդիրների լուծման գործում
Խնդիրները
կազմակերպել նպատակային խմբային աշխատանք
օժանդակել երևույթների պատճառահետևանքային կապերի ըմբռնմանը
գնահատում
Դասի ընթացքը
Խթանում-7 րոպե.
Հարց ու պատասխանի միջոցով սկսել դասը:
- Ի՞նչ թեմա ենք ամփոփում:
-Ինչո՞ւ է թեման այդպես կոչվում:
-Ինչո՞վ է Հայաստանը՝ մեր հայրենիքը, որպես պետություն առանձնանում մյուս պետություններից:
Սեղանների վահանակների վրա հենց մեր երկրի՝ Հայաստանի և նրա խորհրդանիշների անվանումներն էին: Բաժանվեցին թիմերի հենց այդ անուններով: Յուրաքանչյուրը վերցրեց մի կպչուն կրծքանշան, որի վրա գրված էր թիմերի անվանումներից մեկը, ամրացրեց այն, նստեց համապատասխան սեղանի շուրջ: Աշակերտներին բացատրեցի աշխատանքի ընթացքը, գնահատման կարգը Յուրաքանչյուր առաջադրանքից հետ նշում էր կատարվում գնահատման ռուբրիկում:
Իմաստի ընկալում-25 րոպե
Իրականացրեցի՝ կատարելով հետևյալ առաջադրանքները.
Յուրաքանչյուր խումբ ներկայացրացրեց իր խմբի անվան բովանդակությունը (տեղեկություններ)
Յուրաքանչյուր խմբի տրվեց թերթիկներ, որտեղ նշված էին նախադասություններ, պետք է գուշակեին, թե որ դասանյութից է այն: Գուշակեցին, ներկայացրեցին և ասացին, թե ինչ սովորեցին այդ դասանյութից:
Բանալի նախադասություններին էին՝
1-ին խումբ. Նա քաջ, կորովաձիգ դյուցազն էր, հաղթեց զրահավորված թշնամուն (Հայկն ու Բելը):
2-րդ խումբ. Նա այնպիսի զորք ծնեց, որ ոչ մի պահ չի տրոհվում, ոչ մի զինվոր չի զոհվում (Հայոց հրաշքը՝ Մեսրոպ Մաշտոցը)
3-րդ խումբ. Նրա աշխատանքում ամենակարևորը սերն է մարդու հանդեպ (Մխիթար Հերացին ու Տակառագործը)
4-րդ խումբ. Նա բացառրի մանուկ էր, իր հասակակիցների շրջանում առանձնանում էր համառությամբ ու ազնվությամբ (Մեր Անդրանիկը)
Հարցրեցի ,թե որ դասնյութերին չանդրադարձանք:
Պատասխանեցին՝ , :
Թիմերից երկուսը ներկայացրեցին առաջին դասանյութը, մյուս երկուսը՝ երկրորդ դասանյութը և նշեցին, թե ինչ սովորեցին այդ դասանյութերից:
Կատարվեց Զրույց բացատում դասանյութի վերլուծություն, նշեցին, թե ինչ սովորեցին այդ դասանյութից, ասացին ասույթներ, առածներ, ասացվածքներ մայրենի լեզվի և հայրենիքի մասին:
Վենի դիագրամի միջոցով համեմատեցին դասանյութի հերոսներին:
Ֆիզդադար՝ երգ Հայաստանի մասին
Յուրաքանչյուր թիմ ներկայացրեց աքրոստիկոս որևէ հերոսի մասին:Օրինակ՝ թիմ.
Սասնա սարերի հզոր տիրակալ ,
Արարքն է նրա հենց դրա վկան,
Սարեր ու ձորեր ոտնատակ տալիս,
Ու գիշեր-ցերեկ նա ման է գալիս:
Նա քշեց, բերեց գազաններ սարից,
Ցրեց ու ամբողջ գեղով մեկ արեց,
Իսկ Գեղը իսկույն իրար խառնվեց:
Դավիթը ասես մանուկ գեղանի,
Ազնիվ ու մաքուր, արդար ու բարի,
Վատ ընդունեցին գյուղացիք նրան,
Իր վրա շատ խիստ նրանք բարկացան,
Թե տուն, թե խանութ փակեցին իսկույն:
Տեսահարց. ճանաչում են արդյուք մեր հայրենիքն ու մեր մեծերին: Պրեզենտացիայի միջոցով ցուցադրեցի նկարներ, թիմերը գուշակեցին, թե ով է կամ որ վայրն է սլայդում:
Կշռադատում-7 րոպե
Եզրակացություն. աշակերտները ներկայացրեցին իրենց տպավորությունները թեմայից հինգ րոպեանոց շարադրանքի միջոցով:
Վերջում գնահատման ռուբրիկի վերլուծությունից պարզ դարձավ, որ հաղթող է ճանաչվել թիմը:
Գնահատվեցին նաև մյուս թիմերի առավել ակտիվ աշակերտները
| Հ/Հ | Թ իմեր Առաջադրանքներ | Հայաստան | Դրոշ | Զինանշան | Օրհներգ |
| Թիմերի բաժանում | + | + | + | + |
| Թիմի անվան ներկայացում | + | + | - | + |
| Բանալի նախադասություններ | + | ~ | + | ~ |
| Սասունցի Դավիթ | + | + | + | + |
| Զրույց բացատում | + | + | + | ~ |
| Վենի դիագրամ | + | + | + | + |
| Աքրոստիկոս | + | + | + | + |
| Տեսահարց | + | + | + | + |
| Կարգապահություն, ընդգրկվածություն | ~ | ~ | ~ | ~ |
Հետադարձ կապ- 6 րոպե
Աշակերտները դասանյութերի ուսումնասիրման ընթացքում արդեն նշել էին, թե ինչ են ուզում դառնալ՝ բժշկուհի (ով կարող է բուժել այսօրվա անբուժելի հիվանդությունները), ոստիկան (ով երկրի երեսից կվերացնի հանցագործությունը), գեներալ (ով կազատագրի Արարատ լեռը) և այլն: Նորից հարցրեցի, պատասխանների ընթացքում Ֆոտոշոփի օգնությամբ նախօրոք պատրաստած նկարները փակցրեցի գրատախտակին ու խոսքս ուղեցի սաներիս.
դրոշը հավերժ ծածանվի, օրհներգը հնչի հաղթական, զինանշանն ընդգծի մեր հզորությունը:
4