СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Պարզ և բաղադրյալ ստորոգյալ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Պարզ և բաղադրյալ ստորոգյալ»

ՊԱՐԶ ԵՎ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՍՏՈՐՈԳՅԱԼ



Նախադասություններում ընդգծիր ենթակաները, դրանց վերագրված հատկանիշները(ստորոգյալները):

  • Երկնքում կուտակված թուխպերը ցրվեցին:

  • Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր:

  • Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք, ոչ զենք:

  • Երիտասարդի նյարդերն անասելիլարվում էին:

  • Քարափների գլխին աճել էր մի մենավոր ընկուզենի:

  • Նրա տեսածը անապատային խաբկանք էր:

  • Նրա հայրը դու ես:

  • Հարևան սենյակում հավաքվեք:

  • Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:

  • Աղջկա հետ զրուցելու ամենահարմար պահը հիմա էր:

Ըստ այդ հատկանիշների բովանդակության՝ բաժանիր երկու խմբի:

Նշիր դրանց տարբերությունը:

Առաջին խմբում որոշիր ստորոգյալի եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը: Երկրորդ խմբում որոշիր, թե ստորոգյալի մաս կազմող բառը ինչ խոսքի մաս է:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • Այն ստորոգյալը, որը կազմված է բայով/այլխոսքի մասով, կոչվում է պարզ ստորոգյալ:

  • Այն ստորոգյալը, որը կազմված է բայով/այլ խոսքի մասով, կոչվում է բաղադրյալ ստորոգյալ:

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

  • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:

  • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում:

  • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:

  • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք:

  • Մինչև լույս կդիմանանք ո ւմեր որսը լուսաբացին կշարունակենք:

  • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից:

  • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է:

Ստորոգյալի կետադրությունը:

  • Սուրենը վազում է,թռչկոտում է: - Սուրենը վազում է,թռչկոտում:

  • Սուրենը վազում է,Արեգը թռչկոտում է: - Սուրենը վազում է,Արեգը՝ թռչկոտում:

  • Արևը շողում է,ծաղիկները բուրում են,առվակը քչքչում է,ծառերը բողբոջում են: - Արևը շողում է,ծաղիկները՝բուրում,առվակը՝քչքչում,ծառերը՝բողբոջում:

  • Անտառը դատարկվում է ու չորանում: - Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են:

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

  • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց հպարտացավ:

  • Շուտով բոլորը հիասթափվեցին մի խումբ ծաղիկներ նրա դեմ ընբոստացան:

  • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:

  • Համեցեք խնձոր անուշ արեք օրը շոգ է ծարավ կլինեք:

  • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի և ձիս կանգնեց ծառի տակ:

  • Սիսակն ընտանիքից էր բաժանվում Միսակը այգուց:

  • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ու դրանց հետ աճում էր նաև որդին:

  • Եզան մեջքն ուղիղ էր ետևի մասը մի քիչ տափակ վիզը հաստ էր գլուխը դիք:

  • Զօր ու գիշեր երկինքը ցողում է և հողը խոնավ է:

  • Հայացքը գցել էր մի կետի ու սիրտը արագ բաբախում էր:

  • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել և մի քիչ այն կողմ աղբանոցի հոտը: