СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Փոքրիկ Իշխանը 4

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Փոքրիկ Իշխանը 4»

Առարկա- Մայրենի /չորրորդ դասարան/

Դասի թեման- Փոքրիկ Իշխանը

Դասի տիպը- Ամրապնդման դաս

Դասի նպատակները.

.զարգացնել վարժ, սահուն, առոգանությամբ ընթերցանությունը

.դաստիարակել սեր ընկերների, բարեկամների և շրջակա միջավայրի նկատմամբ

.խորացնել գիտելիքները խոսքի մասերի և ուղղագրության շուրջ

.զարգացնել բանավոր խոսքն ու ստեղծագործական մտածողությունը



Դասի ընթացքը - ստուգել աշակերտների պատրաստվածությունը դասին, անհրաժեշտ իրերի առկայությունը /քարտեր, նկար, գունավոր թղթեր, գունավոր կավիճներ/



ՙՙԲարև՚ - Պ. Սևակ/հատված/

Խթանում

.Ո՞ր թեման ենք մուտք գործել:

.Իսկ ո՞րն է մեր զարմանահրաշ մոլորակը:

. Ըստ ձեզ, ինչո՞վ է զարմանահրաշ մեր մոլորակը:

.Բացի մեր մոլորակից , ուրիշ մոլորակներ կա՞ն:

.Իրարից տարբե՞ր են, թե՞ նման:

.Արդյոք պե՞տք է պահել և պահպանել մեր զարմանահրաշ մոլորակը:

Տեսանյութ. ՙՏղան ու Երկիր մոլորակը՚

Տեսանյութի դիտումից հետո կատարվում է զույգերով աշխատանք:

Յուրաքանչյուր զույգ գրում է ծաղկի վրա, թե ինչպես կարելի է պահպանել մոլորակը և փակցնում է գնդի վրա:



. Ո՞րն է այսօրվա մեր դասը:

.Ո՞վ է հեղինակը:

.Ո՞վ է դասանյութի հերոսը և ի՞նչ է ցանկանում:





. Հե՞շտ է ընկեր գտնել , ունենալ:

.Ընկեր ունենալը պարտադիր է , կարևո՞ր, թե՝ հաճելի:

. Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը:

Դրական

Բացասական















Իմաստավորում

Բացառման մեթոդ

-Գրատախտակին փակցված են բառեր:Տրված բառերից ընտրում են այն բառերը, որոնք առնչվում են դասին, իսկ մյուսները ՝ հեռացնում:

Երկիր, օդ, ծաղիկ, աղվես, թագավոր, ձու, քաղաքավարի, քարավան, լուսին, խայծ

Դասանյութի հարցում

Կարդում են

.շարունակելով, ընտրովի, դերերով

-Ինչպես պատասխանեցին Փոքրիկ Իշխանի հարցին օձը, ծաղիկը, աղվեսը:

Լեզվական առաջադրանքներ/քարտերով/

Աշխատանք բնագրի շուրջ

-Մենք արդեն գիտենք, որ ամեն էակ իր աչքերով է նայում աշխարհին…

-Օձի աչքերով….

-Ծաղկի աչքերով…

-Աղվեսի աչքերով…

-Ձեր աչքերով…

-Իշխանն ինչու՞ չցանկացավ մնալ անապատում:

-Մեզանից յուրաքանչյուրն այս աշխարհում ունի իղձ, ցանկություն:

Մեր դասանյութի հերոսները Իշխանին ներկայացրեցին իրենց նվիրական ցանկությունները հետևյալ նախադասություններով:Պետք է այդ նախադասություններում շտկենք թույլ տված սխալները, որպեսզի իրենց ցանկություններն իրականանան:

Աղվես. ՙՙ Ես միանգամից կուտեյի հայրուր հավ՚:

Օձ . ՙԹող մարդիք ինձ չնեղացնեն, որ նրանց չխայտեմ՚:

Ծաղիկ. ՙԵս ընթամենը մի քնքույշ ու նուրփ ծաղիկ եմ, ինձ արմատախիլ մի արեք՚:

Մենք. ՙ ՙ Ուզում ենք , որ մեր երկրում մարթիք միշտ խաղաղ և անհոք ապրեն՚ ՚:

Խաղ - Դե գուշակի՛ր…

Ընթեցվում են նախադասություններ դասագրքի տարբեր բնագրերից :Այն նախադասությունները, որոնք այդ թեմայից են, երեխաները ծափահարում են , իսկ եթե ոչ՝ ձեռքերը բարձրացնում վերև:

…Այսպես սկսվեցին արտասովոր իրադարձությունները:

…Խաբելը կխաբեմ, բայց վախենամ՝ չկարողանամ, որովհետև գործիքներս գրավ եմ դրել:

…Ինձ նշանակեցին մեղուների հովիվ:

…Ցորենի պարկերը ծանր էին, բայց թեթև էին եղբայրների հոգիները;

…Եվ ձուկը ժպտաց ամեն ինչ իմացողի ժպիտով:

…Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի

…Երրորդն էլ նման է այն մարդուն , որն իր ամեն լսածը խոր ըմբռնում է , պահում ներսում:

Կշռադատում

.Ձեր կարծիքով Իշխանին դուր եկա՞վ մեր մոլորակը:

ՙ ՙ Հաճոյախոսություն՚ ՚ - … դասի ընթացքում ձեր ընկերոջ գործողություններից ինչը ձեզ դուր եկավ: