СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ուսումնաթեմատիկ պլան

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Ուսումնաթեմատիկ  պլանը նախատեսվում է  յոթերորդ դասարանի ֆիզիկայի ուսունական նյութը  տարվա ընթացքում ժամերի բաշղման համար:Նախատեսված  է 68 ժամ,շաբաթական   2 ժամ:

Просмотр содержимого документа
«Ուսումնաթեմատիկ պլան»







7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

ՈՒՍՈՒՄՆԱԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆ

(ՇԱԲԱԹԱԿԱՆ 2 ԺԱՄ, ԸՆԴԱՄԵՆԸ՝ 68 ԺԱՄ)



Հ/Հ

ԹԵՄԱՆ

ԺԱՄԱՔԱՆԱԿ

1.

Ներածություն

6

2.

Մարմինների շարժումը և փոխազդեցությունը

24

3.

Աշխատանք և հզորություն

10

4.

Պինդ մարմինների, հեղուկների և գազերի ճնշումը

24

5.

Պահուստային

4



















ԳԼՈՒԽ 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ (ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ, ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ)



ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ.

* նախնական պատկերացում տալ «ֆիզիկա» գիտության , դրա ուսումանսիրման առարկայի մասին,

* ծանոթացնել բնության ուսումնասիրման մեթոդներին,

* ձևավորել դիտումներ, փորձեր կատարելու, դրանց արդյունքները գրանցելու, վերլուծելու և ընդհանրացնելու նախնական կարողություններ:



ՑՈՒՑԱԴՐՈՒՄՆԵՐ

  1. Ֆիզիկական երևույթների օրինակներ, գնդիկի գլորվելը թեք ճոռով, ճոճանակի տատանումները, ձայնի արձակումը կամերտոնի կողմից, ջրի եռալը, էլեկտրական կայծ:

  2. Պարզագույն չափիչ սարքեր:



ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  1. Մարմնի երկարության, ծավալի և ջերմասիճանի չափումը:



ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ

«Բ» ՄԱԿԱՐԴԱԿ

«Գ» ՄԱԿԱՐԴԱԿ

Կարողանա բերել ֆիզիկական երևույթների օրինակներ, գաղափար ունենա բնության ուսումնասիրության փորձարարական և տեսական մեթոդների, դիտումների և փորձերի, պարզագույն չափիչ սարքերի, չափիչ սարքի սանդղակի և բաժանման արժեքի մասին:

Կարողանա որոշել չափիչ սարքի սանդղակի բաժանման արժեքը, չափման սխալը, ստացված տվյալներով կառուցել գրաֆիկներ:

Կարողանա ինքնուրույն փորձ կատարել, վերլուծել արդյունքները,կատարել համապատասխան ընդհանրացումներ:



Հ/Հ

ԴԱՍԻ ՊԱՐԱ-ԳՐԱՖԸ

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ

ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁ-ՆԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆ

ԺԱՄԱՔԱ-ՆԱԿ

1/1

§1

Ֆիզիկայի ուսումասիրման առարկան

§1, ՀԷ 7(1-6)

1

2/2

§2

Ինչպես են ուսումնասիրում ֆիզիկական երևույթները: Դիտումներ և փորձեր:

§2, ՀԷ 10(1-5)

1

3/3

§3

Ֆիզիկական մեծություններ: Ֆիզիկական մեծությունների չափումը:

§3, ՀԷ 13(1-4)

1

4/4

§4

Չափիչ սարքեր: Բաժանման արժեք: չափման սխալ:

§4, ՀԷ 16(1-5)

1

5/5

§5

Գործնական աշխատանք 1

Խնդիրների լուծում: Դխ. 1,2,3

§5-ի խնդիրները

1

6/6

§6

Լաբորատոր աշխատանք1

Մարմնի երկարության, ծավալի և ջերմաստիճանի չափումը

Կրկնել §1-4

1







ԳԼՈՒԽ 2. ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ



ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ.

  • Ընդլայնել գիտելիքները շարժման մասին:

  • Պատկերացումներ ձևավորել բնության ուժերի վերաբերյալ:

  • Զարգացնել մարմինների արագությունները, զանգվածները, ուժերը չափելու գորխնական հմտություններ:

ՑՈՒՑԱԴՐՈՒՄՆԵՐ

  1. Շարժվող մասնիկի հետագիծը:

  2. Գրատախտակի վրա կավճի գծած հետագծի երկարության չափումը:

  3. Իներցիայի երևույթը և մարմինների փոխազդեցությունը լուսաբանող փորձեր:

  4. Մարմնի զանգվածի չափումը կշեռքով:

  5. Միևնույն ծավալն ունեցող տարբեր մարմինների զանգվածների և միևնույն զանգվածն ունեցող տարբեր մարմինների ծավալների համեմատումը:

  6. Ուժի չափումը ուժաչափով:

  7. Առաձգականության ուժի կախումը դեֆորմացիայի մեծությունից:

  8. Չորսուի և սեղանի միջև շփման ուժի չափումը:

  9. Շփման ուժի համեմատումը մարմնի կշռի հետ:

  10. Շփման ուժի մեծացման և փոքրացման եղանակները, առանցքակալներ:

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  1. Մարմնի զանգվածի չափումը լծակավոր կշեռքով:

  2. Պինդ մարմնի խտության որոշումը:

  3. Ուժի չափումը ուժաչափի միջոցով:



ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ

«Բ» ՄԱԿԱՐԴԱԿ

«Գ» ՄԱԿԱՐԴԱԿ

Գաղափար ունենա «մեխա-նիկական շարժում», «նյու-թական կետ», «հավասա-րաչափ շարժում », «արա-գություն» հասկացությունների և շարժման հարաբե-րականության մասին: Իմանա հավասարաչափ շարժման արագության բանաձևը, արագության միավորները:Օգտվելով արագության բանաձևից՝ կարողանա հաշվել մարմնի արագությունը, անցած ճանապարհը և ժամանակը:

Կարողանա բացատրել արագության ֆիզիկական իմաստը, իմանա շրջապատում հանդիպող մարմինների շարժման հատկանշական արագությունները:


Կարողանա պատկերել հավասարաչափ շարժում կատարող մարմնի անցած ճանապարհի և արագության՝ ժամանակից կախումն արտահայտող գրաֆիկները:

Կարողանա առաջադրել և իրականացնել փորձ հավասարաչափ շարժումը դիտելու համար:

Գաղափար ունենա իներ-ցիայի երևույթի, «ուժ» հասկացության մասին, իմանա ուժի միավորը: Պատկերացում ունենա ծան-րության, առաձգականութ-յան, շփման ուժերի, մարմնի կշռի մասին, կարողանա բերել օրինակներ: Իմանա մարմնի զանգված, նյութի խտության մեծությունները, դրանց չափման միավորնե-րը, ծանրության, առաձգա-կանության ուժերի, մարմնի կշռի բանաձևերը:

Կարողանա որոշել մի ուղղով ուղղված երկու ուժերի համազորը, կշեռքով որոշել մարմնի զանգվածը,ուժաչա-փով չափել ուժեր:

Կարողանա բացատրել առաձգականության և շփման ուժերի առաջացման պատճառները, ծանրության ուժի և մարմնի կշռի, դադարի, սահքի և գլորման շփումների տարբերությունները: Կարողանա գործնականում մեծացնել կամ փոքրացնել շփման ուժը:

Կարողանա լուծել նյութի խտության, ծանրության, առաձգականության, կշռի և շփման ուժերի վերաբերյալ բազմաքայլ դատողություններ պահանջող խնդիրներ:

Հ/Հ

ԴԱՍԻ ՊԱՐԱ-ԳՐԱՖԸ

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ

ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁ-ՆԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆ

ԺԱՄԱ ՔԱ-ՆԱԿ

7/1

§7

Մեխանիկական շարժում: Շարժման հարաբերականությունը : Դխ 4

§7, ՀԷ 22(1-3),

Դխ 5

1

8/2

§8

Նյութական կետ: Շարժման հետագիծ: Ճանապարհ: Դխ 6,8

§8, ՀԷ 25(1-6),

Դխ 7,9

1

9/3

§9

Հավասարաչափ շարժում: Արագություն

Դխ 10

§9, ՀԷ 29(1-7),

Դխ 11

1

10/4

§10

Գործնական աշխատանք 2

Խնդիրների լուծում: Դխ 12,14,16,18

Դխ 13,15,17,19

1

11/5

§11

Իներցիայի երևույթը

§11, ՀԷ 34(1-4)

1

12/6

§12

Մարմինների փոխազդեցությունը: Մարմնի զանգված: Դխ 25

§12, ՀԷ 38(1-7),

Դխ 24,26

1

13/7

§14

Նյութի խտություն: Մարմնի զանգվածի և ծավալի որոշումը: Դխ 28,32

§14, ՀԷ 42(1-7),

Դխ 29

1

14/8

§13,16

Լաբորատոր աշխատանք 2,3

Մարմնի զանգվածի չափումը լծակավոր կշեռքով

Պինդ մարմնի խտության որոշումը

Դխ 30,33,35

1

15/9

§15

Գործնական աշխատանք 3

Խնդիրների լուծում: Դխ 27,37,39,41

Դխ 34,36,38,40

1

16/10


Թեմատիկ գրավոր աշխատանք №1


1

17/11

§17

Ուժ

§17, ՀԷ 49(1-3)

1

18/12

§18

Մի ուղղով ուղղված երկու ուժերի գումարումը

Դխ 50

§18, ՀԷ 51(1-2),

Դխ 49

1

19/13

§19

Տիեզերական ձգողության ուժ

§19, ՀԷ 55(1-4)

1

20/14

§20

Ծանրության ուժ

Դխ 46,48

§20, ՀԷ 57(1-4),

Դխ 47

1

21/15

§21

Առաձգականության ուժ: Հուկի օրենքը

Դխ 52,54

§21, ՀԷ 61(1-6),

Դխ 53

1

22/16

§22,23

Ուժաչափ: Մարմնի կշիռ

Դխ 60,61

§22, ՀԷ63 (1-3), §23,ՀԷ 65(1-4)

1

23/17

§24

Ճնշում: Ճնշման ուժ

Դխ 64

§24, ՀԷ 69(1-7),

Դխ 65

1

24/18

§25

Գործնական աշխատանք 4

Խնդիրների լուծում: Դխ 56,58,66,68

Դխ 55,59,67,69

1

25/19


Թեմատիկ գրավոր աշխատանք №2


1

26/20

§26,27

Շփման ուժ: Շփումը բնության մեջ և տեխնիկայում

§26,ՀԷ 75(1-4) §27,ՀԷ 77(1-3)

1

27/21

§28

Գործնական աշխատանք 5

Խնդիրների լուծում: Դխ 76

§28-ի խնդիրները

1

28/22

§29

Լաբորատոր աշխատանք 4

Ուժի չափումը ուժաչափի միջոցով

Կրկնել

Գլուխ 1,2

1

29/23


Ուսումնական նյութի ամփոփում


1

30/24


Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք


1

ԳԼՈՒԽ 3. ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ.

  • Ձևավորել նախնական պատկերացումներ « մեխանիկական աշխատանք», «հզորություն» մեծությունների մասին:

  • Գաղափար տալ մարմնի հավասարակշռության պայմանների մասին:

  • Ձևավորել պարզ մեղանիզմներից օգտվելու կարողություններ:



ՑՈՒՑԱԴՐՈՒՄՆԵՐ

  1. Մարմնի տեղափոխման ժամանակ ուժի կատարած աշխատանքը:

  2. Լծակի և ճախարակի կառուցվածքը և գործողության սկզբունքը:

  3. Լծակի հավասարակշռության պայմանը:

  4. Աշխատանքների հավասարությունը պարզ մեխանիզմներ օգտագործելիս:

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  1. Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը:

  2. Թեք հարթությամբ մարմինը բարձրացնելիս ՕԳԳ-ի որոշումը:



ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ

«Բ» ՄԱԿԱՐԴԱԿ

«Գ» ՄԱԿԱՐԴԱԿ


Իմանա «աշխատանք», «հզորություն», «ուժի մոմենտ», «ՕԳԳ», մեծութ-յունների, դրանց չափման միավորների մասին, կարողանա այդ մեծութ-յունները հաշվարկել պարզ իրավիճակներում:

Գաղափար ունենա պարզ մեխանիզմների՝ լծակի, ճախարակի և թեք հարթության մասին, կա-րողանա բերել կենցաղում և տեխնիկայում դրանց օգ-տագործման օրինակներ:

Իմանա լծակի հավասա-րակշռության պայմանը:

Կարողանա սահմանել «աշխատանք», «հզորութ-յուն» մեծությունները, դրանց չափման միավորների ֆիզիկական իմաստը, պարզաբանել պարզ մեխանիզմների՝ լծակի, ճախարակի կառուցվածքը, աշխա-տանքի սկզբունքը:

Կարողանա փորձնական ճանապարհով ստանալ լծակի հավասարա-կշռության պայմանը, որոշել թեք հարթության ՕԳԳ-ն:

Կարողանա լուծել ոչ ստանդարտ խնդիրներ մեխանիկական աշխատանքը, հզորությունը, ՕԳԳ-ն հաշվելու վերաբերյալ:















Հ/Հ

ԴԱՍԻ ՊԱՐԱ-ԳՐԱՖԸ

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ

ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁ-ՆԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆ

ԺԱՄԱ ՔԱ-ՆԱԿ

31/1

§30

Մեխանիկական աշխատանք

Դխ 77,79

§30, ՀԷ 84(1-5), դխ 78,80

1

32/2

§31

Հզորություն

Դխ 90,92

§31, ՀԷ 88(1-5),

Դխ 91,93

1

33/3

§32

Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը

Դխ 96

§32, ՀԷ 92(1-6)

1

34/4

§33

Գործնական աշխատանք 6

Խնդիրների լուծում: Դխ 81,83,87,95

Դխ 82,84,88,94

1

35/5

§34

Լաբորատոր աշխատանք 5

Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը

Կրկնել §30-32

1

36/6

§35

Պարզ մեխանիզմներ: Ճախարակ:Թեք հարթություն: Դխ 99

§35, ՀԷ 100(1-4)

1

37/7

§36

Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:

Մեխանիկայի «ոսկի կանոնը»

§36, ՀԷ 108(1-6)

1

38/8

§37

Գործնական աշխատանք 7

Խնդիրների լուծում: Դխ 98,100,102,104

Դխ 101,103

1

39/9

§38

Լաբորատոր աշխատանք 6

Թեք հարթությամբ մարմինը բարձրացնելիս ՕԳԳ-ի որոշումը

Նախապատ-րաստվել թեմա-տիկ գրավոր աշխատանքի

1

40/10


Թեմատիկ գրավոր աշխատանք №3


1







ԳԼՈՒԽ 4. ՊԻՆԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԳԱԶԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ

ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ.

  • Ծանոթացնել ճնշման գաղափարին, գազերում և հեղուկներում ճնշման հաղորդման օրինաչափություններին:

  • Ձևավորել մթնոլորտային ճնշումը, հեղուկի հիդրոստատիկ ճնշումը, արքիմեդըան ուժը չափելու, հեղուկում մարմինների լողալու պայմաններն ուսումնասիրելու կարողություններ:

  • Ձևավորել համապատասխան խնդիրներ լուծելու կարողություններ:

ՑՈՒՑԱԴՐՈՒՄՆԵՐ

  1. Հենարանի վրա պինդ մարմնի ճնշման կախումն ուժից և հենման մակերեսի մեծությունից:

  2. Ռետինե փուչիկի ուռչելն օդահան պոմպի զանգի տակ:

  3. Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:

  4. Հեղուկի ճնշումն անոթի հատակին և պատերին:

  5. Ճնշման կախումը հեղուկի խտությունից:

  6. Հաղորդակից անոթներ:

  7. Մթնոլորտային ճնշման գոյությունը հաստատող փորձեր:

  8. Մթնոլորտային ճնշման չափումը բարոմետր-աներոիդով :

  9. Ջրաբաշխական մամլիչի կառուցվածքը և գործողությունը:

  10. Պոմպի կառուցվածքը և գործողությունը:

  11. Արքիմեդյան ուժի ազդեցությունը հեղուկներում և գազերում գտնվող մարմինների վրա:

  12. Մարմինների լողալը:

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  1. Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը:





ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա» ՄԱԿԱՐԴԱԿ

«Բ» ՄԱԿԱՐԴԱԿ

«Գ» ՄԱԿԱՐԴԱԿ

Իմանա «ճնշում», «ճնշման ուժ» մեծությունները, ճնշման չափման միավորը, բերել դրանց դրսևորման օրինակ-ներ, պարզ դեպքերում հաշ-վարկել դրանք:

Իմանա Պասկալի, հաղոր-դակից անոթների, Արքիմեդի օրենքները , հեղուկի սյան ճնշման, արքիմեդյան ուժի, ջրաբաշխական մեքենայի մխոցների մակերեսների և ազդող ուժերի կապն արտահայտող բանաձևերը:

Գաղափար ունենա մթնոլոր-տային ճնշման, դրա չափման մասին, իմանա նորմալ մթնո-լորտային ճնշման արժեքը:

Գաղափար ունենա նավագնացության և օդագնացության մասին :

Կարողանա տալ գազի ճընշ-ման բացատրությունը, ճընշ-ման հաղորդման մեխանիզ-մը հեղուկներում և գազե-րում, օգտվել ճնշում չափող պարզագույն սարքերից:

Կարողանա բացատրել ջրա-բաշխական մեքենայի կառուցվածքը և աշխատան-քի սկզբունքը: Կարողանա նկարագրել Տորիչելլի փոր-ձը, կատարել համապա-տասխան վերլուծություն-ներ, բացատրել մթնոլորտա-յին ճնշման կախումը բարձրությունից:

Ծանոթ լինի մխոցավոր պոմպի և ջրմուղի աշխա-տանքի սկզբունքներին :


Իմանա ճնշում չափող սարքերի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը:

Կարողանա ստանալ հեղուկի սյան ճնշման և Արքիմեդի ուժի բանաձևը, հաշվարկել օդապարիկի վերամբարձ ուժը:

Կարողանա լուծել բազմաքայլ դատողություններ պահանջող խնդիրներ:



Հ/Հ

ԴԱՍԻ ՊԱՐԱ-ԳՐԱՖԸ

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ

ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁ-ՆԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆ

ԺԱՄԱ ՔԱ-ՆԱԿ

41/1

§39

Գազի ճնշումը

§39, ՀԷ 113(1-3)

1

42/2

§40

Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում: Պասկալի օրենքը

§40, ՀԷ 116(1-4)

1

43/3

§41

Ջրաբաշխական մամլիչ: Դխ 124

§41, ՀԷ 119(1-4)

1

44/4

§42

Գործնական աշխատանք 8

Խնդիրների լուծում: Դխ 129

§42-ի խնդիրները

1

45/5

§43

Հիդրոստատիկ ճնշում: Հեղուկի ճնշումն անոթի հատակին և պատերին: Դխ 105

§43, ՀԷ 122(1-4),

Դխ 106

1

46/6

§44

Ճնշումը Ծովերի և օվկիանոսների հատակին: Ծովային խորությունների ուսումնասիրումը

§44, ՀԷ 126(1-4)

1

47/7

§45

Գործնական աշխատանք 9

Խնդիրների լուծում: Դխ 107,109,111,113

Դխ 108,110,112,

114

1

48/8

§46

Հաղորդակից անոթներ: Հաղորդակից անոթներում հեղուկների հավասարակշռության պայմանները

§46, ՀԷ 129(1-4)

1

49/9

§47

Գործնական աշխատանք 10

Խնդիրների լուծում: Դխ 121,123

Դխ 122

1

50/10

§48

Մթնոլորտ: Մթնոլորտային ճնշում

§48,ՀԷ 134(1-11)

1

51/11

§49

Մթնոլորտային ճնշման չափումը: Տորիչելլիի փորձը: Դխ 125

§49, ՀԷ138(1-6),

Դխ 126

1

52/12

§50

Մթնոլորտային ճնշման կախումը բարձրությունից

§50, ՀԷ 141(1-3)

1

53/13

§51

Գործնական աշխատանք 11

Խնդիրների լուծում: Դխ 131

Դխ 132

1

54/14


Թեմատիկ գրավոր աշխատանք №4


1

55/15

§52

Ջրմուղ: Մխոցավոր հեղուկային պոմպ

§52, ՀԷ 146(1-6)

1

56/16

§53

Հեղուկի և գազի ազդեցությունն իրենց մեջ ընկղմված մարմինների վրա: Դխ 133

§53, ՀԷ 149(1-7),

Դխ 134

1

57/17

§54

Արքիմեդի օրենքը

Դխ 145

§54, ՀԷ 152(1-5),

Դխ 144

1

58/18

§55

Գործնական աշխատանք 12

Խնդիրների լուծում: Դխ 139,141, 143

Դխ 140, 142,144

1

59/19

§56

Լաբորատոր աշխատանք 7

Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը

Կրկնել §53-54

1

60/20

§57

Մարմինների լողալու պայմանները

§57, ՀԷ 157(1-8)

1

61/21


Գործնական աշխատանք 13

Խնդիրների լուծում: Դխ 151,153,155,157

Դխ 152,154,156

1

62/22


Ուսումնական նյութի ամփոփում


1

63/23


Ուսումնական նյութի ամփոփում


1

64/24


Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք


1

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ (4 ԺԱՄ)