Просмотр содержимого документа
«Նոթբուքներ և պլանշետային ԱՀ -եր»
Նոթբուքներ
Կոմպակտ համակարգիչները, որոնք պարունակում են բոլոր անհրաժեշտ բաղադրիչները (ներառյալ մոնիտորը) մի փոքր փաթեթ է, և սովորաբար ունեն գրքի տեսք (այստեղից ել առաջացել է անհատական համակարգիչ անվանումը): Այն հարմարեցված է ճանապարհի վրա աշխատելու համար, անհրաժեշտ է միայն մի փոքր ազատ տարածություն։ Ավելի փոքր չափսերի հասնելու համար օգտագործվում են հատուկ նախագծված (ASIC)միկրոսխեմաներ, հիշողության և կոշտ սկավառակների նվազեցում հարթություններում, կոմպակտ ստեղնաշար, որը չի պարունակու թվային դաշտ, արտաքին էներգամատակարարման ապահովում, նվազագույն ինտերֆեյս բնիկ արտաքին միացումների համար։
Որպես օրենք պարունակում են նաև առաջադեմ գործիքներ, որոնք միացված են լարային և անլար ցանցերով, դրանք մուլտիմեդիա սարքավորումներն են (բարձրախոսներ, հաճախ նաև, միկրոֆոն և տեսախցիկ): Վերջին ժամանակներում նոթբուքների հաշվողական զորությունն ու աշխատանքը շատ չեն զիջում ստացիոնար Անհատակա օգտագործման համակարգիչներին և երբեմն գերազանցում են նրանց։ Առավել շատ կոմպակտ մոդելները CD/DVD դիսկովոդներ չեն պարունակում։
Միացնելով նոթբուքին արտաքին ստեղնաշար, մկնիկ, մոնիտոր, խոսնակներ, մոդեմներ, խաղային սարքեր և այլ արտաքին սարքեր, այն կարող է վերածվել սեղանային անհատական համակարգչի։ Դա կարելի է անել նոթբուքին միացնելով հատուկ док, ինչպես դա արել են նախկինում կամ ուղղակիորեն։
Պալանշետային ԱՀ
Տոշիբա 3500 պլանշետային նոութբուքը
Նման են նոթբուքներին, սակայն պարունակում են սենսորային համակարգ, այսինքն՝ զգայուն են հպման դեպքում, էկրան, և չեն պարունակում մեխանիկական ստեղնաշար։ Տեքստերի ներածումը և վերահսկողությունը իրականացվում է էկրանի միջոցով, հաճախ անգամ փոփոխվել են հատուկ մատներով վերահսկողության համար։ Որոշ մոդելներ կարող են ճանաչել ձեռագիր տեքստը՝ գրված էկրանին։
Շատ հաճախ մարմինը չի բացվում, ինչպես նոթբուքինը, իսկ էկրանը արտաքին է և գտնվում է վերին մակերևույթում։ Կան նաև համակցված մոդելներ, որոնց մարմինը կարող է բացվել որևէ կերպ (օրինակ ինչպես սլայդերը), որը հնարավորություն է տալիս մուտք գործել ներքին ստեղնաշար։
Հաշվողական ուժով պլանշետ անհատական համակարգիչները զիջում են ստացիոնար համակարգիչներին և նոթբուքներին, ինչպես նաև երկար շահագործման, առանց արտաքին էներգամատակարարման, դեպքում անհրաժեշտ է օգտագործել էներգետիկ խնայողության բաղադրիչներ, զոհաբերելով իրենց արագագործունեությունը։