СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մովսես Խորենացի

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մովսես Խորենացի»

ՈՍԿԵԴԱՐ

ՈՍԿԵԴԱՐ

Հինգերորդ դարի պատմիչներ  ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ  ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ    ԵՂԻՇԵ  ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ  ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Հինգերորդ դարի պատմիչներ

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ

ԵՂԻՇԵ

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Հայ սերունդները միշտ ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր և այլ պատվանուններով:

«Թեպետ մենք փոքր ածու ենք եւ թվով շատ  սահմանափակ ու զորությամբ. թույլ եւ շատ  անգամ օտար թագավորությունների կողմից  նվաճված, բայցեւայնպես մեր երկրումն Էլ  գրելու եւ հիշատակելու արժանի շատ  սխրագործություններ են կատարվել»:

Մովսես Խորենացին վաղմիջնադարյան պատմագրության մեծագույն  ներկայացուցիչներից է, հայ պատմագրության հայրը՝ Պատմահայրը:  Խորենացուն մեծարել են նաև Հայ Հերոդոտոս, Տիեզերահռչակյալ քերթող,  Քերթողահայր պատվանուններով: Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը հայ ժողովրդի պատմության ամբողջական շարադրման առաջին փորձն է,  Հայոց նախնական պատմության առաջին ու ամենահավաստի աղբյուրը:

Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են: Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով: Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար`  Տարոն  գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա (ն) գյուղում: Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թ, նա ուղարկվում է Վաղարշապատ: Վաղարշապատի դպրոցում նա եղել է  Մեսրոպ Մաշտոցի  և Սահակ Պարթևի  կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն: 

  431  թ․ հետո` հավանաբար 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք ՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու» ։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան: Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը: Օգտվելով առիթից հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք: Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։

Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»:  Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։

Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան:  Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ:

Ուսումնական նյութի հեղինակ՝ Ա․ Բարխուդարյան

Ուսումնական նյութի հեղինակ՝

Ա․ Բարխուդարյան