СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միջոցառման սցենար/ Ապրիլի 7

Нажмите, чтобы узнать подробности

Շնորհավոր  տոնդ  սիրելի՛  մայրիկ։

 

Просмотр содержимого документа
«Միջոցառման սցենար/ Ապրիլի 7»



Մայրության և գեղեցկության տոն

Միջոցառումը սկսվում է Աստվածամոր նկարի առջև աղոթքով:

- Օ~, անուշիկ , մայր իմ, Հիսուս իմ

Լսի'ր խնդրեմ ձայնն իմ սրտի,

Թող որ աղոթքն իմ յոթ երկինք անցնի

Ու քո գթառատ փեշերին հասնի

Գարնանաշող այս արշալույսին

Խաղաղություն տուր մեր աշխարհին:

Մայրիկների գլխի վերև թող միշտ ժպտա պայծառ արև:

Շնորհակալ ենք քեզ մայր Աստվածածին,

Որ մեզ բոլորիս մայր պարգևեցիր,

Ուրախացրո'ւ մեր մայրերին, սրբի'ր արցունքն ու ցավը սրտի

Առողջություն , լույս պարգևիր:

Եվ մայրերին մեր հոգատար

Պահպանիր դու միշտ մեզ համար:

- Սիրելի մայրեր, տատիկներ , քույրիկներ և ուսուցիչներ, սրտանց ամենաբարի և լավագույն ցանկություններով ուզում ենք շնորհավորել Ձեր տոնը:

- Խորհրդավոր են գարնան բոլոր օրերը: Առավել գեղեցիկ է նրա օրերից մեկը` ապրիլի 7-ը , այն մայրության և գեղեցկության տոնն է: Մայրիկը, գեղեցիկը անբաժանելի են իրարից, որովհետև բոլոր մայրերն գեղեցիկ են և բարի:

- Գարունը նորից աչքերը բացեց,

Գարունն ամեն ինչ բերեց ինձ համար

Եկենք այս գարնան անձրևով օծվենք , թացվենք , սրբանանք,

Ողջունենք ծաղկանց ժպտանքը լուսե, լուսվենք, լուսանանք:



- Երկրագնդի բոլոր ազգերի լեզուներով բառը համարվում է ամենագեղեցիկը, ամենաջերմը և համակրելին:Այն միշտ քաղցր է հնչում: Չկա մորից ավելի հարազատ և նվիրական էակ: Եթե կա թանկագին մի էակ , որին մենք միշտ պարտական ենք դա մայրն է:

- Ինչքան շատ են լավ մայրերը, այնքան լավն է հասարակությունը: Մայրն է դաստիարակում ամբողջ մարդկային սերունդը տալով իր կյանքի լավագույն մասը:

- Մայրն եղել և մնում է ընտանիքում, որպես ամենագեղեցիկ և ուշադրության արժանի դեմքը: Բնությունից հենց միայն մորն է տրված մարդկանց հետ քնքշանքով վերաբերվելու ընդունակությունը:Շնորհալի մայրը կարողանում է իր երեխային դարձնել`քնքուշ, վայելուչ, աշխատասեր, բարոյական և համակրելի վարքի տեր:

-Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝

Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, 

Արև աչքերի լույսն է նա թափել՝

Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին... 

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, 

Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս, 

Ախ, մայր երգելուց  ինչպե՞ս կշտանամ, 

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

-Մայրն ամենաթանկագին էակն է բոլոր արարածների մեջ: Յուրաքանչյուր զավակի համար նա և' մանկություն է, և' ծննդավայր և' կարոտ, և ' սեր:

- Մայրական սերը ամենազոր է: մոր սիրտը նուրբ է, փխրուն, բնության մեջ ոչ մի բան իր զգացմունքայնությամբ չի կարող փոխարինել նրան:



- Մարդկային բոլոր զգացմունքներից ամենաուժեղը մոր սերն է իր զավակի հանդեպ: Մայրը մինչև իր կյանքի վերջը իր զավակի ամենամտերիմ և ամենաուժեղ ընկերն է: Արթուն թե քնած պահին մայրն է իր որդու մասին հոգում, նրան սիրում և փայփայում: Նա իր բոլոր մյուս հոգսերից ամենակարևորը իր երեխայի խնամքն է համարում:

- Մայրն է միայն ընդունակ իր երեխայի համար անձնազոհություն կատարելու: Ճիշտ է ասված, որ կնոջ մարդկային արժանիքը կարելի է չափել նրանով, թե որքան ուժեղ է նրա մեջ մայրության գիտակցությունը: Աշխարհում եղած ամեն լավի ու գեղեցիկի խորացումը մայրն է :

- Մոր սերը հենց նրանով է տարբերվում մարդկային մյուս զգացմունքներից, որ նա անշահախնդիր է չի ելնում հատուցման պահանջից: Նա պատրաստ է ինքնազոհությամբ հաղթահարել բոլոր դժվարությունները` ի սեր իր երեխայի , հանուն նրա կյանքի երջանկության:

- Մայրը միշտ էլ ունեցել է ազնիվ միտք, արթուն խիղճ, գթառատ սիրտ, հսկող աչք, սիրող ձեռք և լայանխոհ վերաբերմունք: Անկախ ազգերից ու ռասաներից մայրը համամարդկային էակ է: Դա այն պատճառով որ հարկ եղած դեպքում նրա սիրտը, խիղճը, կամքը , ծանոթի, անծանոթի, ուրիշ ժողովուրդների զավակների համար գործում են այնպես, ինչպես հարազատ զավակների համար: Եվ եթե նա մայր հասկացության իսկական կրողն է, ապա ոչ մի ուժ չի կարող արգելել նրա այդ զգացմունքները:



-- Ահա հենց այդ պատճառով մայրը աշխարհում բոլոր ժողովուրդների համար դարձել է կուռք: Դա այն միակ անունն է , որ մեր մոլորակի բոլոր անկյուններում դրվում է Աստծո կողքին:



- Ամենուրեք և բոլոր իրավիճակներում պետք է խոնարհվել նրա առաջ, հարգել, զիջել, խորհրդակցել նրա հետ լսել նրա ներքին ձայնը;

  - Մայր` սրբություն ամենասուրբ, 
     Մայր` նրբություն ամենանուրբ.
     Դու ամենից քնքուշ էակ, 
     Դու արևից ավելի տաք, 
     Դու արևից զորեղ արև
     Այս ջերմաշունչ արևի տակ: 
     Ով էլ լինես և ինչ ազգի, 
     Ինչ հասակի ու տարիքի, 
     Ապրես անգամ Մարսի վրա
     Կամ մի անհայտ մոլորակի, 
     Ամբողջ հոգով, 
     Ակնածանքով

     Խոնարհվում եմ ես քո առաջ.
     Դու` տքնություն ու վեհություն, 
     Դու` հավերժող անմահություն, 
     Դու` հայրենիք, դու` տեղ, դու` տուն, 
     Դու` խտացած համբերություն...
     Մայր` սրբություն ամենասուրբ, 
     Մայր` նրբություն ամենանուրբ.
     Դու` հողեղեն, դու` հրեղեն, 
     Դու` լուսեղեն ու անգին գանձ, 
     Դու մեր կողքին ապրող աստված, 
     Չեմ հասկանում, թե քեզ թողած, 
     Մարդն ինչու է նայել վերև
     ՈՒ վերևում փնտրել աստված
     Եվ կուրորեն նրան պաշտել, 
     Երբ միայն քեզ պետք է պաշտեր: 
     Ով տքնություն
     ՈՒ վեհություն, 
     Ով հավերժող
     Անմահություն
     Եվ խտացած համբերություն...





- Ցանկանում ենք լավն ու բարին

Կյանքի ձեր մեծ ճանապարհին,

Ազատ մնաք վշտի ամպից

Ծաղիկ բացվի միշտ ձեր ճամփին:

- Մեր սիրելի տատիկներ, դուք նույնպես ուշադիր վերաբերմունքի, ջերմության ու երկպագության եք արժանի ամեն օր, բայց այսօր առանձնահատուկ օր է ձեր և մայրերի համար:

- Քանզի այսօր հնարավորություն է ընձեռնված բոլոր լավ խոսքերն ասել բարձրաձայն, մեծարել Ձեզ և գլուխ խոնարհել Ձեր առաջ:

- Եկենք այսօր մենք ողջունենք որդիաբար,

Մեզ աշխարհում շահած - պահած,

Մեզ աշխարհում միշտ գուրգուրած,

Բայց մեզանից չկշտացած

Մեր անհանգիստ տատիկներին:



- Օջախներում մեր հայկական

Միշտ ապրում է մի ծեր տատիկ,

Ուրիշ խոսքով նա կոչվում է մեծ մայրիկ,

Առանց նրանց ի՞նչ մանկություն,

Առանց տատի ի՞նչ պատմություն:

- Գարնան ուրախ այս տոնին,

Եկենք գովենք տատիկներին,

Ասենք անուշ քաղցր խոսքեր

Եվ մեծարենք ինչքան ուզենք:

- Իմ լավ տատիկ, քեզ մայրիկից

Ոչ մի անգամ չեմ տարբերել

Ով է քո չափ ինձ գուրգուրել,

Եվ ով է քո չափ , ինձ օրոր ասել

Քո մեծ տոնը շնորհավոր,

Շնորհավոր կրկնակի:

Ախր չէ՞ որ ոչ միայն իմ

Նաև մայրն ես իմ հայրիկի:

- Ցանկանում ենք հազարավոր արևոտ ու գեղեցիկ, անձրևային ու մաքուր գարուններ:

- Ցանկանում ենք Ձեզ գարնանային ցողով ողողված անթիվ անհամար երփներանգ ծաղիկներ:

- Ճերմակաթույր շուշանի մաքրություն:

- Վարդի հպարտություն:

- Հասմիկի խոնարհություն:

- Մանուշակի բուրմունք:

- Մաղթում ենք գտնել աստվածային դրախտ, մարդկային երջանկություն, խաղաղ ընտանիք և անսպառ ժպիտներ:

- Սիրելի մայրեր , տատիկներ բառեր չենք գտնում հայտնելու մեր խորին շնորհակալությունը Ձեզ այն ամենի համար ինչ – որ արել եք մեզ համար և դեռ էլի պիտի անենք:

- Շնորհակալություն Ձեր հոգու գեղեցկության և բարի վերաբերմունքի համար: Դուք թափանցել եք մեր հոգու խորքը, կիսել եք մեզ հետ մեր ուրախությունը և տխրությունը:

- Այսօր այս հանդիսավոր պահին երախտագիտության անսահման զգացումով շնորհակալություն ենք հայտնում ձեզանից:

- Քո տոնն է այսօր

Մայր իմ թանկագին,

Գալիս եմ գիրկդ, կարոտով անգին:

Որ նվիրեմ սերն իմ անարատ

Ու մի ծաղկեփունջ նվիրում եմ քեզ,

Որում քո հանդեպ իմ սերն է անհուն

Որ քո կյանքը դարձնի մի կանաչ գարուն: