Просмотр содержимого документа
«Մեխանիկական տատանումներ»
Մեխանիկական տատանումներ. Տատանողական շարժման բնութագրերը
Գիտելիքը զրահ է բոլոր դժվարությունների դեմ:
Գիտելիքը զրահ է բոլոր դժվարությունների դեմ:
Մեխանիկական տատանումներ
Մեխանիկական տատանումներն այն շարժումներն են, որոնք կատարում են հերթականորեն՝ հակադիր ուղղություններով, և օժտված են կրկնելիությամբ. պարբերաբար, այսինքն՝ որոշակի ժամանակներից հետո նույնությամբ կրկնվում են:
Մեխանիկական տատանումները ևս պարբերական շարժումներ են, և դրանք կարելի է բնութագրել պարբերությամբ և հաճախությամբ :
Մաթեմատիկական ճոճանակ
Զսպանակավոր ճոճանակ
Հիշեցնենք՝ պարբերական կոչվում է այն շարժումը, որը կրկնվում է հավասար ժամանակամիջոցներից հետո:
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն և նշանակում են T տառով ։
Տատանումների պարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է t ժամանակը բաժանել այդ ընթացքում կատարված տատանումների N թվի վրա.
Տատանումների պարբերությունը, մեկ լրիվ տատանման տևողությունն է և միավորների ՄՀ-ում արտահայտվում է վայրկյանով (վ):
Պարբերության հակադարձ մեծությունը ցույց է տալիս միավոր ժամանակահատվածում տատանումների թիվը, որն անվանում են տատանումների հաճախություն և նշանակում են ν (նյու) տառով:
Հաճախությունն արտահայտվում է հերցով (Հց) ՝ ի պատիվ գերմանացի ֆիզիկոս Հայնրիխ Հերցի:
Եթե տատանումների հաճախությունը 1 Հց է, նշանակում է՝ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում ՝
1 Հց = 1վ -1
Հայնրիխ Հերց
( 1857-1894 )
Ազատ տատանումներ: Ներդաշնակ տատանումներ
Այն տատանումները, որոնք առաջանում են համակարգում ներքին ուժերի ազդեցությամբ, երբ համակարգը դուրս է բերվում հավասարակշռության դիրքից, կոչվում են ազատ տատանումներ ։
Գնդիկի տատանումները զսպանակի առաձգական ուժի ազդեցությամբ
Ազատ մեխանիկական տատանումների օրինակներ են ՝զսպանակավոր կամ թելավոր ճոճանակի տատանումներն։
Մաթեմատիկական ճոճանակ
Զսպանակավոր ճոճանակ
Հանելով հավասարակշռության դիրքից՝ ճոճանակը տատանվում է միայն ներքին ուժերի ազդեցությամբ:
Առաձգականության ուժը՝ զսպանակավոր ճոճանակի, իսկ ծանրության և թելի ձգման ուժերը թելավոր ճոճանակի ներքին ուժերն են։
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ :
Ժամանակի ընթացքում հավասարակշռության դիրքից ճոճանակի տատանումների շեղման նվազումն անվանում են տատանումների մարում :
Ազատ մեխանիկական տատանումները մարող տատանումներ են:
Չմարող ազատ տատանումներն անվանում են սեփական տատանումներ , իսկ դրանց հաճախությունը՝ սեփական հաճախություն ։
Տատանվող մարմնի կոորդինատի՝ ժամանակից կախված պարբերական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում սինուսի կամ կոսինուսի օրենքով, կոչվում են ներդաշնակ տատանումներ :
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ