Просмотр содержимого документа
«Մայրենի 3-րդ դասարան»
ԲԱՑ ԴԱՍ ՄԱՅՐԵՆԻԻՑ՝ 2_ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Դասի թեման՝
Հին՝ Մայրիկի ծաղիկը 1-ին մաս
Նոր՝ Մայրիկի ծաղիկը 2-րդ մաս
Դասի նպատակը՝
Արտահայտիչ և հասկանալով կարդալու կարողությունների մշակում:
Տեքստի բովանդակությունը վերարտադրելու, վերլուծելու, կերպարների արարքները գնահատելու և դատողություններ անելու կարողությունների խորացում:
Զարգացնել ստեղծագործական կարողությունները:
Դաստիարակել աշխատասիրություն և տրված հանձնարարությունները կատարելու պատասխանատվություն:
Տարբերեն պարզ և ածանցավոր բառերը:
Մասնակցեն դերային խաղի:
Բացատրեն սովորածը, սովորեն, ինչու՞ չէ նաև սովորեցնեն:
Լեզվական գիտելիքներ՝
Ամրակայել անցած լեզվական գիտելիքները:
Խորացնել առարկա, հատկանիշ, գործողություն, արմատ, ածանց հասկացության մասին գիտելիքները:
Ցուցադրական նյութեր և պարագաներ՝պաստառ, առաջադրանքներ գրատախտակին, ձայնարկիչ, ծառով, ծաղիկներով պատրաստված այգի :
Դասի տիպը՝ համակցված
Նոր բառեր և արտահայտություններ՝ գույնզգույն, համբուրել, երգել, սպիտակ (վանկատել բառերը)
Դասի ընթացքում կիրառվող մեթոդներ՝ , ու պատասխանի, դերային խաղ
Դասի ընթացքը՝ ԽԻԿ համակարգով
Հին նյութի հարցում՝ պատմվածքը դերային խաղով կներկայացնեն հանձնարարված դասանյութը: Կշարունակեն կարդալ դասանյութը:
Տեքստից աշակերտները դուրս կբերեն նորածանոթ բառերը, բարձրաձայնեն և գրատախտակին վանկատեն:
Գրատախտակին նկարված ծաղիկները կլրացնեն կպչուն թղթերի վրա տեքստից դուրս գրված բառերով՝ գործողություն, առարկա, հատկանիշ:
Իմաստի ընկալում՝ Բացատրական ընթերցանություն՝ 1-ին ընթերցումից հետո գրքերը բաց վիճակում կարդալ 2-րդ անգամ, կատարել բառային աշխատանք: Բացատրել համբուրել բառի ուղղագրությունը, ի՞նչ է ցույց տալիս (գործողություն):
Հարցերի օգնությամբ պարզել, թե ինչպես են յուրացրել նոր դասանյութը:
1.Արփենիկն ինչու՞ ծաղիկ չքաղեց:
2.Մայրիկն ուրախացա՞վ, թե՞ տխրեց:
3.Եթե Արփենիկի տեղը լինեիք ինչպե՞ս կվարվեիք:
4. Ուրիշ ինչպե՞ս կարող էր Արփենիկը շնորհավորել մայրիկին:
Նոր դասը կկարդան աշակերտները, ապա կտարբերեն հեղինակի, մայրիկի, Արփենիկի և ծաղիկների խոսքերը, կկարդան դերերով:
Կկատարեն դասագրքի առաջադրանքները 2-րդ ժամին:
Կշռադատման փուլ՝ ամփոփել Հարց ու պատասխանմեթոդով, իրենց ձեռքով պատրաստած ծաղիկների վրա կգրեն բարեմաղթանքներ, որպեսզի նվիրեն մայրիկներին:
Գնահատում՝
Տնային հանձնարարություն՝ կարդալ, պատմել երկրորդ մասը, առաջադրանք 3:
դասվար՝ Ռոզա Խաչատրյան