СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մաթեմատիկայի դասի պլան - IV դասարան

Нажмите, чтобы узнать подробности

Ամրապնդել կոտորակ  թեմայից յուրացրած գիտելիքները...

Просмотр содержимого документа
«Մաթեմատիկայի դասի պլան - IV դասարան»

Օրվա պլան

Ամսաթիվ՝ 25/04/2016 թ.

Դասարան՝ 4-րդ

Առարկա՝ մաթեմատիկա

Թեմա՝ §Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ¦

Դասի տիպը՝ ամրապնդման դաս

Նպատակը՝

  • ամրապնդել §Կոտորակ¦ թեմայից յուրացրած գիտելիքները,

  • ձևավորել մաթեմատիկական խոսքի գործածման կարողությունները՝

  • աշակերտներին նախապատրաստելով միջին դպրոցին,

  • զարգացնել ինքնուրույն և համագործակցային աշխատանքներ կատարելու կարողությունները,

  • զարգացնել գնահատումներ կատարելու հմտությունները,

  • ձևավորել շրջապատող աշխարհը հասկանալու և գնահատելու, գեղեցիկը տեսնելու կարողությունը,

  • դաստիարակել աշխատասիրություն

Դասի կահավորումը՝ գունավոր թղթից պատրաստված երկրաչափական պատկերներ, թելեր, մետր, մկրատ, ծաղիկներ, թղթից պատրաստված մեղվի շրջանակներ, երեխաների բեմական հագուստ,

Դասին կիրառվող մեթոդներն ու հնարները՝ մտագրոհ, դերախաղ,անավարտ նախադասության լրացում:

Դասի ընթացքը՝

  1. տնային աշխատանքի ստուգում (գնահատել 3 աշակերտի)

Աշակերտները գրատախտակին մոտեցան դասագրքով, կատարեցին տնային աշխատանքը: Մյուս աշակերտները գրատախտակին կատարված աշխատանքները համեմատեցին իրենց տետրում կատարված աշխատանքների հետ: Համընկնելու դեպքում աշակերտները մեղվի տզզոց էին հանում, իսկ չհամընկնելու դեպքում՝ ոտքերով դոփում:

  1. նոր դասի հաղորդում

խթանում – Զրույցի միջոցով աշակերտներին ներգրավել նոր նյութի հաղորդման մեջ,

Ընտրել կարգախոս, խորհրդանիշ, ծավալել զրույց մեղուների շուրջ:

Դասի կարգախոս ընտրվեց §Միությունը ուժ է¦: Հանելուկի միջոցով աշակերտները գտան նաև կարգախոսին համապատասխանող խորհրդանիշը՝ մեղու: Զրույցի միջոցով քննարկեցին մեղվի և կարգախոսի միջև եղած կապը: Աշակերտները նշեցին, որ մեղվաընտանիքն ուժեղ է իր միասնությամբ. ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի իր պարտականությունը, որը կատարում է սիրով: Ուսուցիչը նշեց, որ կարգախոսը բնութագրող լավագույն օրինակ է նաև հայ ժողովրդի միասնությունը, որն իր ուժով անառիկ է պահում հայրենի սահմանները:

§Մեղուն՝ թվերի աշխարհում¦ բաժնում աշակերտներն արտահայտեցին իրենց ունեցած տեղեկությունները մեղվի մասին: Ուսուցչի հրահանգով երեխաները խմբավորեցին պատասխանները՝ մեղվին բնութագրող և այլ՝ կիրառելով մտագրոհ մեթոդը: Այնուհետև առաջացած մասերը ներկայացրին կոտորակի տեսքով և գրառեցին:

ֆիզկուլտ դադար

իմաստի ընկալում – խմբային աշխատանքի կատարում

  • դասարանը բաժանել խմբերի՝ ըստ ծաղիկների,

  • առաջադրանքների հանձնարարում և կատարում:

Դասարանը բաժանվեց 5 խմբի՝ նարգիզ, գնարբուկ, երիցուկ, խատուտիկ և մանուշակ: Խմբի ավագը մայր մեղուն էր: Յուրաքանչյուր խմբին տրվեց առաջադրանք՝ տեսական և գործնական: Աշխատանիքի կատարման համար տրվեց 10 րոպե: Երեխաներն աշխատում էին §Մեղվի թռիչք¦ կոչվող երաժշտության ներքո: Աշխատանքն ավարտելուց հետո իրականացվեց ինքնաստուգում՝ գրատախտակին ամրացված պատասխանների թերթիկի միջոցով: Գնահատումը կատարվեց միավորներով, այնուհետև գրվեց գունավոր թղթից պատրաստված մեղվի վեցանկյուն բջիջների վրա, որոնք էլ փակցվեցին յուրաքանչյուր խմբի համար նախատեսված փեթակի շրջանակներին: Ամփոփեցին արդյունքը՝ ընտրելով լավագույն խմբին:

կշռադատում – ամփոփել աշխատանքները, կատարել գնահատում (խումբը գնահատում է իրեն և մյուս խմբերին)

  • Ինքնուրույն աշխատանքի կատարում – նպատակը՝ վեր հանել թեմային չյուրացված մասերը (ստուգումը և գնահատումը կատարել հաջորդ դասին), Քարտերը կազմված են՝ ըստ աշակերտների ընդունակությունների:

  • Տնային աշխատանքի հանձնարարում (վարժություն` 999 ա), գ); 997)

  • Անդրադարձ:

Աշակերտներին հանձնարարվեց լրացնել անավարտ նախադասությունները՝

  • Ինձ դուր եկավ…

  • Ես դժվարացա…

  • Խմբում ես ներդրեցի…

  • Սովորեցի…

Դասի վերջում խմբերը գովաբանեցին և համտեսեցին իրենց մեղրը: