СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Լսողական վերլուծչի կառուցվածքը

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայներ և կողմնոչոշվում նրանցում:Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը,տեղեկատվություն ստանում,սովորում, հազորդակցվում միմյանց հետ:

Просмотр содержимого документа
«Լսողական վերլուծչի կառուցվածքը»

Երևանի Ա.Չեխովի անվան դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Կարապետյան Ա.Մ.

Կենսաբանություն 8 դասարան (Անատոմիա)

ԴԱՍԻ ՊԼԱՆ

Դասի թեմա. Լսողական վերլուծիչ:

Դասի նպատակը

Աշակերտը կիմանա

– լսողական վերլուծչի կառուցվածքը

- ականջի կառուցվածքը

Կկարողանա

– տարբերակել արտաքին,միջին և ներքին ականջների գործառույթները

– նկարագրել լսողական վերլուծչի աշխատանքը

Կարժևորի

- լսողության նշանակությունը շրջակա աշխարհի ընկալման համար

– լսողական վերլուծչի բաղադրիչների ամբողջականությունը բնականոն

լսողության համար:

Անհրաժեշտ նյութեր՝ մարդու ականջ կառուցվածք, ցուցապաստառներ, աղյուսակներ, քարտային աշխատանքի համար նախատեսված oժանդակ նյութեր:

Հիմնական հասկացություններ: Թմբկաթաղանթ, լսողական ոսկրիկներ, մուրճ, սալ, ասպանդակ, լսողական փող, հիմային թաղանթ, մազակազմ բջիջներ:

Դասի ընթացքը՝ Անդրադարձ նախորդ դասի հանձնարարականին:(Զգայարաններ)

Խթանման փուլՕգտագործվում է ԳՈՒՍ մեթոդը՝ Գիտեմ, Ուզում եմ սովորել, Սովորեցի բաժինը լրացվում է դասի վերջին փուլում: Ինչպիսի՞նն է լսողության դերը մարդու համար:Ինչ՞ կլիներ, եթե չլիներ ականջներ: Լսողության շնորհիվ մարդը ընկալում է շրջակա աշխարհը, ձեռք է բերում փորձ, ճանաչում է տարբեր առարկաներ, ստանում է ինֆորմացիա:

Իմաստի ընկալման փուլ:Բացատրել ականջ կառուցվածքը, խմբավորել ականջի մասերն ՝ ըստ գրատախտակին գծված աղյուսակի:

Ականջ, ականջի մասերը

Գործառույթները



1.Բացատրել ականջի բաժինները, նրանց գործառույթները: Մարդու ականջի կառուցվածքի մոդելի վրա ցուցադրել բոլոր մասերը, առանձնացնել դրանք և կրկնել:

2.Քարթային աշխատանք 1՝ «Մարդու ականջի կառուցվածք»-ի նկարի վրանշել լսողական վերլուծչի բաժինները:

3. Ականջի բաժինների կառուցվածքը և նրանց կատարող գործառույթները: Մեթոդ՝ Դասախոսություն կանգառներով:

4.Քարթային աշխատանք 2,3Այնուհետև՝ դասարանը բաժանվում է խմբերի և համագործակցային մեթոդով խմբերը կատարում են քարտային աշխատանք՝ տեղադրելով համապատասխան բառերը, օգտվում են դասագրքից, այնուհետև ներկայացնում են իրենց աշխատանքը:(Խումբ 1- Ականջ մասեր, խումբ 2-Դրանց գործառույթները)


Կշռադատման փուլԳՈՒՍ մեթոդի վերջին սյունակի լրացում՝ Ինչ սովորեցի

(Լրացնել ԳՈՒՍ աղյուսակի 3-րդ սյունը)

Առաջարկվում է նաև ժամանակ մնալու դեպքում Սովորեցի բաժինը ընդլայնել և գրել մեկնաբանություններով:


Հասկացություն

Մեկնաբանություն, գործառույթներ

Արտաքին ականջ


Թմբկաթաղանթ


Լսողական ոսկրիկներ


Լսողական փող


Ներքին ականջ


Մազակազմ բջիջներ


Լսողական նյարդ










Գրատախտակին գրվում է տնային աշխատանքը: Սովորել դասագրքից §15, պատասխանել հարցերին: Գտնել համացանցում նյութեր՝ ՛՛Լողությաքն հիգիենա՛՛ թեմայով:Պատրաստել կարճ շարադրություն՝«Եթե կենդանական աշխարհում չլիներ լսողության զգայարանը:»





















Դասաժամին աշակերտներին տրամադրվող քարտային աշխատանքները:

Քարտային աշխատանք 1

Սլաքներով ներկայացնել ականջի մասերը:

Քարտային աշխատանք 2

Տեղադրեք համապատասխան բառեր

Ականջի բաժիններ

Ականջը կազմված է ____________ ____բաժիններից

Արտաքին ականջի բաժիններն են __ _____________________

Միջին ականջը կազմված է __________________

Ներքին ականջը կազմված է ______

Լսողական ընկալիչը գտնվում են _________________

________________________________