Просмотр содержимого документа
«Կոտորակների համեմատումը»
Կոտորակների համեմատումը
Հավասար հայտարարներով կոտորակների համեմատումը
Համեմատենք հավասար հայտարարներով երկու կոտորակներ:
Պիցան բաժանել են 8 հավասար մասերի:
| Մարիամը կերավ 2 կտոր: | 1 կտոր նա տվեց շանը: |
| | |
| Երկու կտորը կազմում են պիցայի 2/8 -ը: | Իսկ մի կտորը՝ 1/8-ը: |
| | |
Քանի որ 1-ը ավելի փոքր է 2-ից, ապա 1/8
Հավասար հայտարարներով երկու կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի համարիչը ավելի մեծ է, և ավելի փոքր է այն կոտորակը, որի համարիչը ավելի փոքր է:
Հավասար համարիչներով կոտորակների համեմատումը
Դիտարկենք հավասար համարիչների դեպքը:
Եթե առարկան բաժանվում է ավելի շատ մասերի, ապա յուրաքանչյուր ստացված մաս ավելի փոքր է լինում:
Օրինակ՝ 1/101/6
Հետևաբար, մի քանի «փոքր» կտորներ միասին ավելի փոքր են, քան նույն թվով «մեծ» կտորները միասին՝ 3/103/6
| Պիցան բաժանել են 10 հավասար մասերի: | Պիցան բաժանել են 6 հավասար մասերի: |
| | |
| 3 մասերը պիցայի կեսից քիչ են: | 3 մասերը հավասար են պիցայի կեսին: |
| | |
Երկու հավասար համարիչներով կոտորակներից ավելի փոքր է այն կոտորակը, որի հայտարարը ավելի մեծ է և ավելի մեծ է այն կոտորակը, որի հայտարարը ավելի փոքր է:
Ուշադրություն
Հավասար համարիչներով կոտորակները համեմատելիս՝ համեմատում են նրանց հայտարարները:
Հավասար հայտարարներով կոտորակները համեմատելիս՝ համեմատում են նրանց համարիչները:
Տարբեր համարիչներով կոտորակների համեմատումը
Ինչպե՞ս համեմատել կոտորակները, որոնց համարիչներն ու հայտարարները տարբեր են:
Այս դեպքում կիրառում ենք կոտորակների հիմնական հատկությունը:
Օրինակ
Համեմատենք 4/15 և 5/6 կոտորակները:
1-ին եղանակ: Կոտորակները բերենք ընդհանուր հայտարարի:
Այս կոտորակների ամենափոքր ընդհանուր հայտարարը 30−ն է: Կոտորակները բերենք 30 ընդհանուր հայտարարի:
4/15=4⋅2/15⋅2=8/30 5/6=5⋅5/6⋅5=25/30
Համեմատենք ստացված կոտորակները.
8/30/30, ուստի 4/15/6
2-րդ եղանակ: Կոտորակները բերենք ընդհանուր համարիչի:
Առաջին կոտորակի համարիչն ու հայտարարը բազմապատկենք 5−ով, իսկ երկրորդինը՝ 4−ով:
4/15=4⋅5/15⋅5=20/7 5/56=5⋅4/6⋅4=20/24
Համեմատենք ստացված կոտորակները:
20/75/24 (7524), ուստի՝ 4/15/6
Ընդհանուր համարիչի բերելը օգտակար է այն դեպքերում, երբ կոտորակների հայտարարները մեծ թվեր են: