СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Քիմիայի թեստային աշխատանք

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Քիմիայի թեստային աշխատանք»

Անուն, ազգանուն________________________________________________

8-րդ դասարան Քիմիա 2-րդ կիսամյակ

Թեմատիկ գրավոր աշխատանք 2

Լուծույթներ: Անօրգանական միացությունների հիմնական դասերի վերաբերյալ գիտելիքների ընդհանրացում

20 միավոր

  1. Ինչպե՞ս է կոչվում լուծույթը, որում լուծվող նյութի նոր բաժինները տվյալ պայմաններում այլևս չեն լուծվում. /1/

ա) հագեցած բ) չհագեցած գ) նոսր դ) խիտ

  1. Համընդհանուր լուծիչ է. /1/

ա) կաթը բ) ջուրը գ) յուղը դ) սոդան

  1. 50 գ լուծույթում պարունակվում է 5 գ լուծված նյութ: Որքա՞ն է լուծված նյութի զանգվածային բաժինը: /1/

ա) 1 բ) 10 գ) 0,01 դ) 0,1

  1. Ստորև բերված ո՞ր պնդումն է ճիշտ: /1/

ա) լուծույթ առաջանալիս միայն էներգիա է անջատվում

բ) լուծույթ առաջանալիս միայն էներգիա է կլանվում

գ) խիտ լուծույթը միշտ հագեցած է լինում

դ) հագեցած լուծույթը կարող է նաև նոսր լինել

  1. Ո՞ր շարքում են գրված միայն թթվային օքսիդների բանաձևեր. /1/

ա) K2O, CaO, CO2 բ) SO3, FeO, CrO3 գ) CuO, N2O5, SO2 դ) SO3, CO2, P2O5

  1. Ո՞ր օքսիդը ջրի հետ փոխազդելիս կառաջացնի հիմք. /1/

ա) SO2 բ) CaO գ) SiO2 դ) FeO

  1. Ո՞րն է նախադասության մեջ բաց թողնված բառը: /1/

Օքսիդը երկու տարրերից բաղկացած բարդ նյութ է, որոնցից մեկը ________________ է:

  1. Ո՞ր շարքում են անօրգանական նյութերի չորս դասերի ներկայացուցիչների բանաձևեր. /1/

ա) HNO3, NaOH, AlCl3, CaCO3 բ) KOH, H3PO4, H2CO3, P2O5

գ) N2O5, CaCl2, Mg(OH)2, K2CO3 դ) NH4OH, HCl, K2CO3, ZnO

  1. Ո՞րն է օքսիդի բանաձև. /1/

ա) CaCl2 բ) H2S գ) (PO4)3- դ) CO2

  1. Ինչպիսի՞ աղ է սննդի սոդան՝ NaHCO3. /1/

ա) չեզոք բ) կրկնակի գ) թթու դ) հիմնային

  1. Ո՞րն է աղ չառաջացնող օքսիդ. /1/

ա) N2O5 բ) NO2 գ) N2O3 դ) NO

  1. Ո՞ր շարքում են միայն երկդիմի օքսիդների բանաձևեր. /1/

ա)CaO, SiO2, N2O5 բ) BaO, P2O5, Na2O գ) ZnO, Al2O3, Cr2O3 դ) Al2O3, K2O3, SO2

  1. Ո՞ր իոնով են պայմանավորված ալկալիների հատկությունները. Լպրծուն են, քայքայում են մաշկը, գործվածքը, լակմուսը ներկում են կապույտ գույնի. /1/

ա) H+ բ) NO3- գ) Na+ դ) OH-

  1. Ո՞ր զույգ նյութերը միաժամանակ չեն կարող գտնվել լուծույթում. /1/

ա) K2CO3, Na2SiO3 բ) NaOH, K2SO4 գ) CaCl2, KNO3 դ) Na2CO3, CaCl2

  1. Նյութերից ո՞րը ջրում լուծելիս թթու կառաջացնի. /1/

ա) Na2O բ) SO3 գ) NaCl դ) CuO

  1. Ո՞ր նյութերի հատկություններն են պայմանավորված H+ կատիոնով./1/

ա) աղերի բ) հիմքերի գ) թթուների դ) օքսիդների

  1. Որքա՞ն է 1 ատոմ ծծմբի զանգվածը (գ). /1/

ա) 16 բ) 32 գ) 5,312 ▪ 10-23 դ) 1,66 ▪10-27

  1. Ո՞րն է բարդ նյութ. /1/

ա) ֆոսֆոր բ) ֆոսֆին գ) ալմաստ դ) ծծումբ

  1. ա.Քանի՞ գրամ է 3,01 ▪ 1023 մոլեկուլ ազոտի զանգվածը. /1/

___________________________________________________________________________

բ. Ի՞նչ ծավալ (լ) է զբաղեցնում (ն.պ.) այդ զանգվածով ազոտը: /1/

______________________________________________________________________

















































3