Ընդգծի՛ր այն թիվը, որը կազմված է 2 հազարյակից, 4 հարյուրյակից, 5 միավորից:
2045, 2054, 2405, 2504
Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը:
1. 5-ով
2. 50-ով
3. 500-ով
4. 5000-ով
Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:
1. 21 3. 56
2. 40 4. 60
4.Ընտրի'ր այն շարքը,որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով
1. 2367, 4376, 894570, 7836
2. 942343, 66799, 83456, 734567
3. 91013, 83450, 76781, 30567
4. 81734, 936376, 78376, 42536
5. Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 7 կմ 50 մ 7 կմ * 1մ
1. 4
2. 5
3. 6
4. 7
6. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 42 ր-ն րոպեներով:
1. 542 ր 3. 342 ր
2. 162 ր 4. 292 ր
7. Քառակուսու պարագիծը 36 սմ է,գտի'ր քառակուսու կողմը:
1) 6սմ 2) 12սմ 3) 9սմ 4) 8սմ
8. Նշի՛ր այն գծապատկերը, որի մասը ներկված է: 5 / 8
2) 3) 4)
9. Ո՞ր դատողությունն է ճշմարիտ.
ա. Որքանով մեծացնում ենք գումարելին, այդքան անգամ մեծանում է գումարը:
բ. Որքանով մեծացնում ենք նվազելին, այդքանով մեծանում է տարբերությունը:
գ. Որքանով մեծացնում ենք նվազելին, այդքանով փոքրանում է տարբերությունը:
դ. Երկու հաջորդական թվերի տարբերությունը 0 է:
10. Անին գնեց 800 գ պանիր: Նա պիցայի համար օգտագործեց այդ պանրի 1 / 4 մասը: Քանի՞ գրամ պանիր մնաց:
1) 100 գ 3) 400 գ
2) 200 գ 4) 600 գ
11. Հաշվի°ր բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 15 սմ, 27 սմ, 35 սմ և 43 սմ են:
Պատ.`………………
12. Հաշվի°ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է:
Պատ.`………………
13. Դի՛ր թվաբանական գործողության նշանները ( +, -, . , : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:
35 21 7 = 38
14. Հաշվի՛ր արտահայտության արժեքը: ( 80231 – 42124 ) – ( 5425 + 215 : 5 ) =
15. Ըստ օրինաչափության, տրված թվերից հետո գրի'ր ևս 3 թիվ:
6714, 6609, 6504, ……………………………
16. Ուղղանկյան լայնությունը 45 մ է, որը կազմում է երկարության 1 / 3 մասը: Գտի՛ր ուղղանկյան մակերեսը:
Պատ.`………………
17. Առաջին մեքենան գնաց 6ժ,իսկ երկրորդ մեքենան` 4ժ: Նրանք շարժվում էին նույն արագությամբ:Առաջին մեքենան անցավ 200կմ,ավելի ճանապարհ,քան երկրորդ մեքենան:Գտի’ր երկրորդ մեքենայի անցած ճանապարհը:
Պատ.`………………
Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 6 ժամում 50կմ/ժ արագությամբ ։Որքա՞ն ժամանակում նա կանցներ այդ ճանապարհը ,եթե շարժվեր 10կմ/ժ-ով մեծ արագությամբ։