ՀՐԱԺԵՇՏ
ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ
І դասարան
Ժ. Ղազարյան
Առաջին անգամ դպրոցի բակում
Ղողանջ լսեցի մի անուշ զանգի,
Հայտնվեցի հանկարծ մեր դասարանում,
Բռնած նուրբ ձեռքը իմ հեզ ուսուցչի:
Ոչինչ չգիտեինք, փոքրիկ էինք դեռ,
Չարաճճի և շատ անհամբեր,
Այժմ մենք գիտենք կարդալ և գրել,
Ու դասի ժամին համբերել, լոել:
Մեր ուսուցչուհու ջերմ խրատներով
Մեսրոպյան գրերն իմացանք,
Կարող ենք ասել մեր սրտի դողով,
Կարող ենք ասել գրագետ դարձանք:
Տարիներ առաջ, մենք էլ ձեզ նման
Առաջին անգամ ոտք դրեցինք դպրոց,
Սիրեցինք մեր լեզուն՝ չքնաղ, աննման,
Դուք պիտի գովեք ձեր անունը հայ,
Դուք պիտի երգեք տառերն անմար,
Դուք պիտի կերտեք նորանոր գանձեր,
Որ միշտ հայ ազգը արձակի ծիլեր:
Թող անբասիր ձեր շուրթերից,
Տառերը մեր առնեն թևեր,
Տանեն գալիք սերունդներին,
Հավերժական կրակը մեր:
Երգ- Հայոց Այբուբեն
Գանձեր կան, որոնք կորցնելու իրավունք չունենք, որոնց կորուստը մեր իսկ ինքնության , էության ու դիմագծի կորուստն է:
Գանձեր կան, որոնք օդի են նման. լինելիս չես զգում, իսկ երբ չկան խեղդվում է մարդ:
Գանձեր կան, որոնց կորուստը հավասարազոր է չլինելու և կամ լավագույն դեպքում անհեթեթ խեղաթյուրման: Եվ գանձերն այդ լեզուն է մայրենի, տառերն են մեսրոպյան:
Հաղթանակի մեր ճամփան,
Այբուբենն է մեսրոպյան,
Ուժ է տալիս մեր բազկին,
Հզորություն մեր ազգին:
Դարերից դար ապրում է,
Գիրը մեր սիրասուն:
Եվ փոքրիկ հայ սրտերում,
Տեղ ունի կայուն:
Պապերից մեզ հասել է,
Ճշմարտությունը այս.
-Այն ազգը, ով գիր ունի,
Անկասկած էլ մահ չունի:
Գրաճանաչ աղջիկ եմ ես,
Մայրի՛կ աչքդ լույս լինի թող,
Մի լուսաշող գալիք եմ ես,
Քո ծով սրտին հույս լինի թող:
Մայրի՛կ , լսի՛ր ապա ինձ,
-Տես ինչպե՜ս եմ ես խոսում,
Հայրի՛կ, դու էլ լսի՛ր ինձ,
-Տես ինչպե՜ս եմ ես հուզվում:
Խնամե՜նք, սիրե՜նք աչքի լույսի պես
Պահպանենք մաքուր տետրակն ու գիրքը,
Որ չդժգոհեն ու չլքեն մեզ,
Այլ սնեն լույսով մեր մատաղ միտքը:
Շնորհակալ ենք քեզնից, անգի՜ն,
Մեր սիրասուն գիրք թանկագին,
Դու մեր անգին Այբբենարան,
Հայ տառերի մեծ գանձարան:
Այս գրքով եմ սովորել
Կարդալ, գրել, աշխատել,
Հարազատ են այս գրքում
Ամեն մի տառ ու հնչյուն:
Ա-ով աստղերին հասանք, ամպերին, արևին, սիրեցինք աշխատանք ու ազնվություն:
Բ-ով բարձունք սլացանք ու բերկրալից ժպտացինք:
Գ-ով գիտելիք ձեռք բերեցինք:
Դ-ով դասեր սովորեցինք,
Ե-ով երգեր երգեցինք:
Զ-ով զրույց արեցինք,
Է-ով էջեր թերթեցինք,
Ու ժպտացինք ժ-ով մենք:
Ի-ով ինչե՜ր իմացանք,
Լույս սփռեցինք շուրջը մեր:
Խ-ով խաղեր, ծ-ով ծիծաղ,
Կ-ով կարդալ իմացանք:
Ու կարդալով գիրքը մեր,
Շատ-շատ բաներ իմացանք:
Մենք սերտել ենք մեկ առ մեկ,
Հնչյունները քո բոլոր:
Ա հնչյունից մինչև ֆե
Մեծատառ և փոքրատառ
Բաղաձայն ու ձայնավոր:
Այբբենարա՜ն մեր սրբազան
Հայ մանուկի հպարտություն,
Ինչ ունեիր քո էջերում,
Մեզ հետ այսօր կյանք ենք տանում:
Ահա գիրքն իմ առաջին,
Այն ծանոթ է բոլորին,
Նկարները գունավոր
Պարզ են, սիրուն, լուսավոր:
Երգ- Այբբենարան
Դուք հայերեն տառեր սիրուն
Այսօրվանից իմն եք հավետ,
Կյանքի բոլոր ճամփաներում
Միշտ էլ պիտի քայլեմ ձեզ հետ:
Հենց միայն հայոց տառերի համար,
Մայրենի խոսք ու բառերի համար,
Լույսի բանալին մեզ տալու համար
Մաշտո՛ց Ձեր առջև խոնարհվում ենք մենք:
Քո ձեռքով ստեղծած հայոց գրերով
Հայն իր մանկանը կոչել է Ազատ,
Որ ազատ լինի հողը հարազատ:
Բայց հարձակվել են վայրենի մարդիկ,
Եվ նա զավակին կոչել է Մարտիկ:
Երկիրն է պղծել թշնամին հրեշ,
Եվ հայը որդուն կոչել է Վրեժ:
Որպեսզի որդին կռվի տաքարյուն,
Հայը ծնվածին կոչել է Կորյուն:
Նահատակներ են պետք եղել հերոս,
Եվ նոր անուն է գտել՝ Մարտիրոս:
Որպեսզի երկիրն առնի հարություն,
Հայը կոչվել է նաև Հարություն: