СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Թումանյան

Нажмите, чтобы узнать подробности

Դաս

Просмотр содержимого документа
«Հովհաննես Թումանյան»

Դասի պլան


Ամսաթիվ



Դասարան

VIII


Ուսուցիչ (ներ)

Սիլվա Պետոյան


Առարկա

Գրականություն


Թեման


Հովհաննես Թումանյանի կենսագրությունն ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրրը


Հիմնական հասկացություն

Գեղարվեստական ստեղծագործություն



Ենթահասկացություն


Հեղինակ

Խաչվող կամ ընդհանրական հասկացություն

Ժամանակ և տարածություն

Անհատ և հարաբերություն

Միջառարկայական կապեր


Պատմություն, աշխահագրություն, հոգեբանություն

Ձևավորվող կարողունակություն


Թվային մեդիա կարողունակություն,

Մշակութային կարողունակություն

Նպատակները

Գրողի կենսագրական տվյալների յուրացում։
Ներկայացնել գրողի ապրած ժամանակաշրջանը։
Արժևորել հեղինակի թողած ժառանգությունը։

Նշումներ


Վերջնարդյունք(ներ)

Աշակերտը կկարողանա՝

ներկայացնի գրողի կենսագրությունը։

փաստեր հավաքի և բնութագրի գրողի ապրած ժամանակաշրջանը։


Անհրաժեշտ նյութեր

Դասագիրք, համակարգիչ, տետր, գրատախտակ, պաստառներ


Կիրառվող մեթոդներ

Շրջված դասարան, հեղինակի աթոռ, ԳՈՒՍ, M-աձև աղյուսակ


Ժամանակ

Ընթացքը



Շրջված դասարաան ձևաչափով աշակերտներին ուղարկել տեսանյություն, որը հագեցած է հարցերով, սահիկաշար և այլ ուսումնական նյութեր Հովհաննես Թումանյանի վերաբերյալ։Մինչ դպրոց գալը սովորողները ուսումնասիրում են նյութը և որոշակի գաղափար կազմում հեղինակի յանքի ու գործունեության վերաբերյալ։



5 րոպե

Խթանում

Խթանման փուլում օգտագործել մեթոդը, սովորողները թվում են այն բոլոր բառերը, որոնք ասոցացվում են Թումանյանի հետ և դրանք գրվում են գրատախտակին։


20 րոպե

Իմաստավորում:

Գրատախտակին գծել ԳՈՒՍ աղյուսակը։ Լրացնել գիտեմ հատվածը։ Կիրառել մեթոդը։ Աշակերտներն իրենցից մեկին ընտրում են որպես հեղինակ և ուսուցիչը սկսում է նրան հարցեր տալ։ Հարցեր կարող են տալ նաև աշակերտները։


  1. Ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը։

  2. Ստեղծագործելիս ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։

  3. Ձեր կերպարները իրական կյանքում ունե՞ն իրենց նախատիպերը։

  4. Ի՞նչ նպատակ ուներ գրական խմբակի հիմնադրումը։

  5. Ի՞նչ հոգեվիճակում եք գրել «Հոգուս հատոր» բանաստեղծությունը։

  6. Արդյո՞ք բավարար փառքի ու ճանաչման եք արժանացել։

  7. Ի՞նչպես կբացատրեք Ձեր պատվանունը։

  8. Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:

...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:

Ի՞նչպես կբացատրեք Իսահակյանի Ձեր մասին ասված այս խոսքը։

․․․․․․


15 րոպե

Կշռադատում

Լրացնել ԳՈՒՍ աղյուսակի սովորեցի բաժինը։Աշակերտներին բաժանել երկու խմբի և հանձնարարել M-աձև աղյուսակով ներկայացնել Թումանյանին մանկության, երիտասարդության և հասուն տարիքում։ Քննարկել խմբերի աշխատանքները և կատարել ընդհանրացումներ։




4 րոպե

Անդրադարձ

Ի՞նչ արեցինք, ինչո՞ւ և ի՞նչ նոր բան իմացար։

Quizziz գործիքով պատրաստված փոքրիկ հարցաշար


1 րոպե

Տնային կամ յուրացման աշխատանք

Կարող են տրվել նաև թերթիկների վրա գրանցված անհատական առաջադրանքների ձևով