СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Այվազովսկի

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հովհաննես Այվազովսկի»

Հովհաննես Այվազովսկի  1817-1900 Դասարան` VI Առարկա` «Կերպարվեստ» Դասի տեսակը` հաղորդման Ուսուցիչ` Տ. Մաթևոսյան

Հովհաննես Այվազովսկի 1817-1900

Դասարան` VI

Առարկա` «Կերպարվեստ»

Դասի տեսակը` հաղորդման

Ուսուցիչ` Տ. Մաթևոսյան

Այվազովսկիների տոհմի ծագում   Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին(Գևորգ).և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թ.հուլիսի 17(29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Հովհաննեսը՝ Գևորգ Այվազյանի որդին»։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել  Արևմտյան Հայաստանից ։ Հայտնի է, որ նրա ազգականները  Լվովի  շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Այդուհանդերձ, Այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝«Գայվազովսկի»։ Ինքը՝ Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է  Դանուբյան իշխանություններ  (Մոլդովիա, Վալախիա), որտեղ զբաղվել է առևտրով։ Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա։ Մի քանի լեզու է իմացել։

Այվազովսկիների տոհմի ծագում

  • Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին(Գևորգ).և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թ.հուլիսի 17(29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Հովհաննեսը՝ Գևորգ Այվազյանի որդին»։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել  Արևմտյան Հայաստանից ։ Հայտնի է, որ նրա ազգականները  Լվովի  շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Այդուհանդերձ, Այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝«Գայվազովսկի»։ Ինքը՝ Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է  Դանուբյան իշխանություններ  (Մոլդովիա, Վալախիա), որտեղ զբաղվել է առևտրով։ Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա։ Մի քանի լեզու է իմացել։
Մանկություն   Նկարչի հայրը՝ Կոստանդին (Գևորգ) Գրիգորի Այվազովսկին (1771–1841) Թեոդոսիա տեղափոխվելուց հետո ամուսնացել է տեղացի մի հայուհու՝ Հռիփսիմեի (1784–1860) հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել են երեք աղջիկ և երկու տղա՝ Հովհաննեսը և Սարգիսը(հետագայում, սրբակրոնության ուխտ ընդունելով, ստացել է  Գաբրիել  անունը)։ Այվազովսկու առևտրական գործերը սկզբնական շրջանում հաջող են ընթացել, բայց 1812 թ.ժանտախտի համաճարակի ժամանակ նա սնանկացել է։ Հովհաննես Այվազովսկու նկարչական ու երաժշտական ձիրքերն ի հայտ են եկել դեռ մանկական տարիներից։ Մասնավորապես՝ նա ինքնուրույն սովորել է ջութակ նվագել։ Թեոդոսիայի ճարտարապետ Յակով Քրիստիանի Կոխը, տղայի գեղարվեստական ձիրքերի վրա առաջինն ուշադրություն դարձրած լինելով, հենց ինքն էլ վարպետության առաջին դասերն է տվել նրան։ Միաժամանակ՝ ամեն կերպ աջակցել է պատանի տաղանդին, հաճախակի ներկ, մատիտ, թուղթ նվիրել, քաղաքապետին խորհուրդ տվել, որ ուշադրություն դարձնի շնորհալի պատանուն, ով այդ ժամանակ արդեն դարձել էր ապագա նկարչի երկրպագուն։

Մանկություն

  • Նկարչի հայրը՝ Կոստանդին (Գևորգ) Գրիգորի Այվազովսկին (1771–1841) Թեոդոսիա տեղափոխվելուց հետո ամուսնացել է տեղացի մի հայուհու՝ Հռիփսիմեի (1784–1860) հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել են երեք աղջիկ և երկու տղա՝ Հովհաննեսը և Սարգիսը(հետագայում, սրբակրոնության ուխտ ընդունելով, ստացել է  Գաբրիել  անունը)։ Այվազովսկու առևտրական գործերը սկզբնական շրջանում հաջող են ընթացել, բայց 1812 թ.ժանտախտի համաճարակի ժամանակ նա սնանկացել է։ Հովհաննես Այվազովսկու նկարչական ու երաժշտական ձիրքերն ի հայտ են եկել դեռ մանկական տարիներից։ Մասնավորապես՝ նա ինքնուրույն սովորել է ջութակ նվագել։ Թեոդոսիայի ճարտարապետ Յակով Քրիստիանի Կոխը, տղայի գեղարվեստական ձիրքերի վրա առաջինն ուշադրություն դարձրած լինելով, հենց ինքն էլ վարպետության առաջին դասերն է տվել նրան։ Միաժամանակ՝ ամեն կերպ աջակցել է պատանի տաղանդին, հաճախակի ներկ, մատիտ, թուղթ նվիրել, քաղաքապետին խորհուրդ տվել, որ ուշադրություն դարձնի շնորհալի պատանուն, ով այդ ժամանակ արդեն դարձել էր ապագա նկարչի երկրպագուն։

Ուսում

  • Այվազովսկին Թեոդոսիայի գավառական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է  Սիմֆերոպոլի  գիմնազիան։ Այնուհետև նա պետության հաշվին սովորել է  Սանկտ–Պետերբուրգի  գեղարվեստի կայսերական ակադեմիայում։ Հայտնի է նաև, որ պատանի Այվազովսկու նկարչության առաջին ուսուցիչը եղել է գերմանացիների գաղութում բնակվող նկարիչ Յոհան Լյուդվիգ Գրոսը, որի տված երաշխավորագրերով էլ նա ներկայացել է գեղարվեստի ակադեմիա։ Այվազովսկին Պետերբուրգ է ժամանել 1833 թ. օգոստոսի 28–ին։ 1835 թ.«Ծովը Պետերբուրգի մատույցներում» և «Օդը ծովի վրա» բնանկարների համար արժանացավ արծաթե մեդալի և նշանակվեց ֆրանսիացի մոդայիկ բնանկարիչ Ֆիլիպ Տաների օգնական։ Տաների մոտ սովորելու ընթացքում նա, չնայելով վերջինիս արգելքին, շարունակել է ինքնուրույն աշխատել, բնանկարներ ստեղծել որոնցից հինգը ներկայացրել է գեղարվեստի ակադեմիայի 1936 թ.աշնանային ցուցահանդեսին։ Այդ աշխատանքներն արժանացան քննադատների բարեհաճ վերաբերմունքին։ Բայց երբ Տաներն Այվազովսկու մասին բողոք ներկայացրեց  Նիկոլայ Առաջինին ,  ցարի  կարգադրությամբ Այվազովսկու բոլոր գործերը հանվեցին ցուցահանդեսից։ Նկարչին ներում շնորհվեց միայն կես տարի անց, և նա ուղարկվեց մարտանկարչության դասարան՝ պրոֆեսոր Ալեքսանդր Իվանի Զաուերվեյդի մոտ՝ ծովային մարտանկարչության պարապմունքների։ Ընդամենը մի քանի ամիս սովորելով Զաուերվեյդի դասարանում՝1837 թ.սեպտեմբերին Այվազովսկին «Անդորրություն» նկարի համար արժանացավ մեծ ոսկե մեդալի։ Դա նրան իրավունք տվեց երկու տարի ճամփորդելու Ղրիմում և Եվրոպայում։

Ղրիմում և Եվրոպական երկրներում

  • 1838 թ.գարնանը նկարիչը մեկնեց Ղրիմ, որտեղ անցկացրեց երկու տարի։ Այստեղ նա ոչ միայն ծովանկարներ, այլև մարտանկարներ էր նկարում(մինչև անգամ մասնակցել է մարտական գործողությունների Չերկեսիի ափին, որտեղ, դիտելով դեսանտի իջեցումը Շախե գետի հովտում, ճեպանկարներ է արել «Դեսանտային ջոկատը Սուբաշի հովտում» նկարի համար)։թ.ամռան վերջին Այվազովսկին վերադարձավ Պետերբուրգ, որտեղ սեպտեմբերի 23–ին նրան շնորհվեց գեղարվեստի ակադեմիայի ավարտական վկայական և, բացի այդ, նա ստացավ իր ազնվական առաջին աստիճանը։ 1840 թ.հուլիսին Այվազովսկին և գեղարվեստի ակադեմիայի բնանկարի դասարանի նրա դասընկեր Վասիլի Շտեռնբերգը մեկնել են  Հռոմ ։ 1842 թ.սկզբին Այվազովսկին  Շվեյցարիայով  և  Հռենոսի հովտով  ուղևորվում է  Հոլանդիա , այնտեղից անցնում  Անգլիա , իսկ ավելի ուշ այցելում է Փարիզ, Պորտուգալիա , Իսպանիա ։Բիսկայան ծոցում  այն նավը, որով ճամփորդում էր նկարիչը, ընկավ փոթորկի մեջ և քիչ էր մնում խորտակվեր։ Փարիզյան որոշ թերթեր մինչև անգամ գրեցին, թե նավը խորտակվել է, Այվազովսկին էլ՝ զոհվել։ Բայց չորս տարի տևած ճամփորդությունը բարեհաջող ավարտվեց, և Այվազովսկին 1844 թ.աշնանը, ողջ–առողջ և հռչակ ու փառք վաստակած, վերադարձավ  Ռուսաստան ։
Հետաքրքիր դեպք Հովհաննես Այվազովսկու կյանքից   Ասում են, երբ Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա տաղանդը, փորձում է նրան՝ ասելով.  -Ուսումնարանի առաջին հարկում կա մի ջրավազան, գնա՛ և այտնեղից դույլով ջուր բեր:  Այվազովսկին գնում տենում է, որ ջրավազանն իրականում պատի վրա նկարված նկար է: Նա այդ ջրավազանի նկարի վրա ավելացնում է «ջրի» մեջ խեղդվող շուն և առանց ջրի գնում տնօրենի մոտ և դատարկաձեռն վերադառնալու համար արդարանում՝ «Ավազանի մեջ շուն կար. ջուրը կեղտոտ էր, չբերեցի»:  Վարպետը գնում-տեսնում է, թե ինչ հմտությամբ է Այվազովսկին նկարել շանը ու նրան ընդունում է իր մոտ սովորելու:

Հետաքրքիր դեպք Հովհաննես Այվազովսկու կյանքից

Ասում են, երբ Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա տաղանդը, փորձում է նրան՝ ասելով.

-Ուսումնարանի առաջին հարկում կա մի ջրավազան, գնա՛ և այտնեղից դույլով ջուր բեր:

Այվազովսկին գնում տենում է, որ ջրավազանն իրականում պատի վրա նկարված նկար է: Նա այդ ջրավազանի նկարի վրա ավելացնում է «ջրի» մեջ խեղդվող շուն և առանց ջրի գնում տնօրենի մոտ և դատարկաձեռն վերադառնալու համար արդարանում՝ «Ավազանի մեջ շուն կար. ջուրը կեղտոտ էր, չբերեցի»:  Վարպետը գնում-տեսնում է, թե ինչ հմտությամբ է Այվազովսկին նկարել շանը ու նրան ընդունում է իր մոտ սովորելու:

Հետագա կարիերան

1845 թ. դարձել է գլխավոր ծովային շտաբի գեղանկարիչը, 1847 թ. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, եղել է նաև եվրոպական մի շարք ակադեմիաների (Հռոմի, Փարիզի, Ֆլորենցիայի,  Ամստերդամի , Շտուտգարտի) անդամ։

1845 թվականից ապրել է Թեոդոսիայում, որտեղ իր վաստակած գումարներով բացել է արվեստների դպրոց (հետագայում այն դարձել է Նովոռոսիայի գեղարվեստական կենտրոններից մեկը) և պատկերասրահ (1880 թ.), հիմնադրել է գեղանկարչության Կիմերյան դպրոցը, դարձել Թեոդոսիա–Ջանկոյ երկաթգծի շինարարության նախաձեռնողը (կառուցվեց 1892 թ.)։

Իր միջոցներով կառուցել է Թեոդոսիայի հնությունների թանգարանի նոր շենքը։

1895 թ. ապրիլին  Նոր Նախիջևանում / Դոնի Նախիջևանում /  Ամենայն հայոց կաթողիկոս  Մկրտիչ Խրիմյանին  (1820–1907) հանդիպելուց հետո, Այվազովսկին այցելեց  Տագանրոգում  բնակվող իր հին ծանոթին՝ Յ. Մ. Սերեբրյակովին։ Դա նկարչի երկրորդ այցն էր Տագանրոգ.առաջինը եղել էր 1835 թվականին, երբ նա այցելել էր Ալեքսանդր Առաջինի պալատ։ Տագանրոգում Այվազովսկին իր «Ջրերի վրայով քայլելը» կտավը նվիրեց կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերության մատուռին (ի դեպ, Տագանրոգում այդ ընկերության ներկայացուցիչն ականավոր կոմպոզիտոր  Պյոտր Չայկովսկու  Իպոլիտ եղբայրն էր)։ Այս ընծայի համար նկարիչն արժանացավ անձամբ ընկերության նախագահի՝ մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի շնորհակալությանը։

  Հովհաննես Այվազովսկու ամենախորհրդավոր հինգ կտավի գաղտնիքները   Հովհաննես Այվազովսկու կտավները բոլոր ժամանակներում ուղղակի ձգել են հանդիսատեսին, վարպետի ծովանկարներն անգամ համակարգչային գրաֆիկայի դարում իրապես դյութում են: Հանրահայտ ծովանկարչի ցուցահանդեսին, որը բացվել էր հուլիսի վերջին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, հերթեր են գոյանում, ցուցահանդեսն արդեն դիտել է շուրջ 250 հազար մարդ: Բայց քչերը գիտեն, որ նկարչի հանրահայտ նկարների հետ առեղծվածայի պատմություններ են կապված: 

Հովհաննես Այվազովսկու ամենախորհրդավոր հինգ կտավի գաղտնիքները

  • Հովհաննես Այվազովսկու կտավները բոլոր ժամանակներում ուղղակի ձգել են հանդիսատեսին, վարպետի ծովանկարներն անգամ համակարգչային գրաֆիկայի դարում իրապես դյութում են: Հանրահայտ ծովանկարչի ցուցահանդեսին, որը բացվել էր հուլիսի վերջին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, հերթեր են գոյանում, ցուցահանդեսն արդեն դիտել է շուրջ 250 հազար մարդ: Բայց քչերը գիտեն, որ նկարչի հանրահայտ նկարների հետ առեղծվածայի պատմություններ են կապված: 
Դևերով կտավ կամ «Աշխարհի արարումը» («Քաոս»), 1841 թ  Մոնումենտալ այս կտավի հիմքում աշխարհի արարման մասին աստվածաշնչյան սյուժեն է. նկարիչը Աստծո հոգին ներկայացրել է լույսի տեսքով, որը մռայլ ամպերի արանքից դուրս է գալիս: Երբ Այվազովսկին կտավը ներայացրել է Իտալիայում, Հռոմի Գրիգոր 16-րդ պապը շատ է տպավորվել, ցանկացել է ձեռք բերել իր հավաքածուի համար: Սակայն հոգևորականները նկարում նկատել են չար ուժեր, որոնք, նրանց կարծիքով, նկարիչը կանխամտածված թաքցրել է մութ ամպերում: Որպեսզի իմանան՝ այդպես է դա, թե ոչ, կարդինալները խորհուրդ են հրավիրել, և  նկարը մանրամասն ուսումնասիրել, բայց որևէ բան չեն հայտնաբերել: Այդպես «Քաոս»-ը հայտնվել է Վատիկանում: 

Դևերով կտավ կամ «Աշխարհի արարումը» («Քաոս»), 1841 թ

Մոնումենտալ այս կտավի հիմքում աշխարհի արարման մասին աստվածաշնչյան սյուժեն է. նկարիչը Աստծո հոգին ներկայացրել է լույսի տեսքով, որը մռայլ ամպերի արանքից դուրս է գալիս: Երբ Այվազովսկին կտավը ներայացրել է Իտալիայում, Հռոմի Գրիգոր 16-րդ պապը շատ է տպավորվել, ցանկացել է ձեռք բերել իր հավաքածուի համար: Սակայն հոգևորականները նկարում նկատել են չար ուժեր, որոնք, նրանց կարծիքով, նկարիչը կանխամտածված թաքցրել է մութ ամպերում: Որպեսզի իմանան՝ այդպես է դա, թե ոչ, կարդինալները խորհուրդ են հրավիրել, և  նկարը մանրամասն ուսումնասիրել, բայց որևէ բան չեն հայտնաբերել: Այդպես «Քաոս»-ը հայտնվել է Վատիկանում: 

Կյանքի և մահվան արանքում կամ «9-րդ ալիք», 1850 թ.

  • Այվազոկվսկին ստեղծել է այս նկարը այն բանից հետո, երբ ինքն է հրաշքով փրկվել սարսափելի փոթորկից: Մի օր նավաստիները պատմել են նկարչին, որ փոթորիկի ժամանակ ալիքները գնալով բարձրանում են և ամենաուժեղն ու ամենաբարձրը միշտ լինում է իններորդ ալիքը: Հենց այդ ալիքն է խորտակում նավերը: Բայց եթե նավերը կարողանում են այն հաղթահարել, ապրելու հույս է արթնանում, որովհետև հետո ալիքները սկսում են թուլանալ: Ակադեմիան ավարտելուց հետո Այվազովսկին ճանապարհորել է ամբողջ Եվրոպայով և Իսպանիայի ափերին ուժեղ փոթորկի մեջ է ընկել, որտեղ իր աչքերով է տեսնել, թե ինչ է իններորդ ալիքը: Չի հավատացել, որ կարող է փրկվել, բայց ամեն ինչ ավարտվել է բարեհաջող: Նկարիչը հետո հիշել է, թե ինչպես է  կյանքը վտանգելով դուրս եկել տախտակամած, որպեսզի մանրամասն հիշի այդ ճակատագրական պահն և զգա մոլեգնող փոթորիկն իր ամբողջ  ուժգնությամբ: Այդ զգացողությունները նա արտահայտել է իր ամենահայտնի՝ «9-րդ ալիք» կտավում: Մարդիկ կառչում են պոկված կայմին, իսկ նրանց է մոտենում իններորդ ալիքը: Բայց վառ արևը, որն ամպերի արանքից երևում է, հույս է տալիս, որ կփրկվեն այնպես, ինչպես հաջողվել է կտավի հեղինակին:
Այվազովսկու նկարի առջև   Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ,  Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,  Լեռնանում էին, գոռալով ահեղ,  Եվ մրրիկն ուժգին շնչում էր այնտեղ  Անեզր ու անվերջ  Տարածության մեջ։   «Կանգնեցե՛ք», գոչեց, վըրձինը ձեռքին,  Կախարդ ծերունին հուզված տարերքին․  Եվ լուռ,  հնազանդ  հանճարի ձայնին,  Մութ ալիքները, փոթորկի ժամին,  Կտավի վրա  Կանգնած են ահա։   1893թ.
  • Այվազովսկու նկարի առջև Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ, Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր, Լեռնանում էին, գոռալով ահեղ, Եվ մրրիկն ուժգին շնչում էր այնտեղ Անեզր ու անվերջ Տարածության մեջ։ «Կանգնեցե՛ք», գոչեց, վըրձինը ձեռքին, Կախարդ ծերունին հուզված տարերքին․ Եվ լուռ,  հնազանդ  հանճարի ձայնին, Մութ ալիքները, փոթորկի ժամին, Կտավի վրա Կանգնած են ահա։ 1893թ.
Տագնապալի աղետ կամ «Սև ծով», 1881թ. Եթե ռոմանտիկ «9-րդ ալիք»-ը լի է հույսով, ապա «Սև ծով» կտավում տագնապալի աղետ է ներկայացված: Երկինքը ծածկված է ամպերով, սպասվում է փոթորիկ, հորիզոնում միայնակ  առագաստանավը շտապում է վերադառնալ նավահանգիստ: Սա Այվազովսկում ամենադրամատիկ կտավներից մեկն է: Նայելով նկարին՝ կարելի է զգալ, թե ինչպես են հզոր,  մռայլ ալիքները գալիս ուղիղ դիտողի վրա: 19-րդ դարի մեկ այլ հայտնի նկարիչ Իվան Կրամսկոյն այս աշխատանքը համարել է Այվազովսկու ամենահզոր կտավը: Պատահական չէ, որ այս կտավից մի մաս նա նկարել է իր «Անմխիթարելի վիշտ»  ստեղծագործությունում, որտեղ ներկայացրել է երեխային կորցրած մոր վիշտը: 

Տագնապալի աղետ կամ «Սև ծով», 1881թ.

  • Եթե ռոմանտիկ «9-րդ ալիք»-ը լի է հույսով, ապա «Սև ծով» կտավում տագնապալի աղետ է ներկայացված: Երկինքը ծածկված է ամպերով, սպասվում է փոթորիկ, հորիզոնում միայնակ  առագաստանավը շտապում է վերադառնալ նավահանգիստ: Սա Այվազովսկում ամենադրամատիկ կտավներից մեկն է: Նայելով նկարին՝ կարելի է զգալ, թե ինչպես են հզոր,  մռայլ ալիքները գալիս ուղիղ դիտողի վրա: 19-րդ դարի մեկ այլ հայտնի նկարիչ Իվան Կրամսկոյն այս աշխատանքը համարել է Այվազովսկու ամենահզոր կտավը: Պատահական չէ, որ այս կտավից մի մաս նա նկարել է իր «Անմխիթարելի վիշտ»  ստեղծագործությունում, որտեղ ներկայացրել է երեխային կորցրած մոր վիշտը: 
Գտնել մարդասպանին կամ «Ալեքսանդր 3-րդի մահվանը», 1894 թ. Այվազովսկին իր ամենաառեղծվածային կտավը նկարել է, երբ ստացել է  Ալեքսանդր 3-րդի մահվան մասին լուրը: Նա Ալեքսանդր 3-րդին  ճանաչել է անձամբ: Այս կտավը լի է վշտով, որն ապրել է նկարիչը: Այն որոշակի ճնշող տպավորություն է թողնում, այդ պատճառով այժմ Թեոդոսիայի պատկերասրահում առանձին դահլիճում է գտնվում:  Ենթադրվում է, որ այն դժբախտություն է բերում բոլոր նրանց, ովքեր դիտում են: Եթե երկար նայեն նկարին, ապա մթության մեջ կարելի է նշմարել ուրվականների կերպարներ: Սև զգեստով կնոջ կերպարը սգացող այրու այլաբանությունն է, որոշակի անկյան տակ կարող է երևալ որպես մորուքավոր տղամարդ: Մեկին հիշեցնում է ահաբեկիչ, ով փորձել է սպանել Ալեքսանդր 3-րդին, մյուսին՝ Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ 2-րդին: Նկարը հայտնաբերվել է պատահական և 2000-ականների սկզբին ներկայացվել հանրությանը: 

Գտնել մարդասպանին կամ «Ալեքսանդր 3-րդի մահվանը», 1894 թ.

  • Այվազովսկին իր ամենաառեղծվածային կտավը նկարել է, երբ ստացել է  Ալեքսանդր 3-րդի մահվան մասին լուրը: Նա Ալեքսանդր 3-րդին  ճանաչել է անձամբ: Այս կտավը լի է վշտով, որն ապրել է նկարիչը: Այն որոշակի ճնշող տպավորություն է թողնում, այդ պատճառով այժմ Թեոդոսիայի պատկերասրահում առանձին դահլիճում է գտնվում:  Ենթադրվում է, որ այն դժբախտություն է բերում բոլոր նրանց, ովքեր դիտում են: Եթե երկար նայեն նկարին, ապա մթության մեջ կարելի է նշմարել ուրվականների կերպարներ: Սև զգեստով կնոջ կերպարը սգացող այրու այլաբանությունն է, որոշակի անկյան տակ կարող է երևալ որպես մորուքավոր տղամարդ: Մեկին հիշեցնում է ահաբեկիչ, ով փորձել է սպանել Ալեքսանդր 3-րդին, մյուսին՝ Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ 2-րդին: Նկարը հայտնաբերվել է պատահական և 2000-ականների սկզբին ներկայացվել հանրությանը: 
Հանդիպում գերեզմանոցում կամ «Հանգիստ Ղրիմի ափերին», 1988 թ.  Այս կտավն Այվազովսկու մյուս աշխատանքներից տարբերվում է նրանով, որ լի է հանգստությամբ և խաղաղությամբ: Նկարիչը ստեղծել է այն 82 տարեկանում, երբ վերջապես գտնում է իր ընտանեկան երջանկությունը: Բայց նա իր վերջին սիրուն հանդիպում է բավականին ողբերգական պայմաններում. Այվազովսկին տեսել է իր ապագա կնոջը՝ Աննա Սարկիսովա-Բուռնազյանին, վերջինիս ամուսնու թաղման ժամանակ՝1882 թվականին: Այդ ժամանակ Աննան ընդամենը 25 տարեկան է լինում, իսկ նկարիչը՝ 65: Նրանք առաջին հայացքից սիրահարվում են: Մեկ տարի անց ամուսնանում են: Չնայած տարիքային մեծ տարբերությանը, նրանք շատ երջանիկ են լինում, և այս կտավը դառնում է սիրո, խաղաղության, ներդաշնակության արտացոլանքը, որը տիրել է նկարչի հոգում կյանքի վերջին տարիներին: Նա մահացել է 83 տարեկանում, հենց աշխատելու ընթացքում: 

Հանդիպում գերեզմանոցում կամ «Հանգիստ Ղրիմի ափերին», 1988 թ.

Այս կտավն Այվազովսկու մյուս աշխատանքներից տարբերվում է նրանով, որ լի է հանգստությամբ և խաղաղությամբ: Նկարիչը ստեղծել է այն 82 տարեկանում, երբ վերջապես գտնում է իր ընտանեկան երջանկությունը: Բայց նա իր վերջին սիրուն հանդիպում է բավականին ողբերգական պայմաններում. Այվազովսկին տեսել է իր ապագա կնոջը՝ Աննա Սարկիսովա-Բուռնազյանին, վերջինիս ամուսնու թաղման ժամանակ՝1882 թվականին: Այդ ժամանակ Աննան ընդամենը 25 տարեկան է լինում, իսկ նկարիչը՝ 65: Նրանք առաջին հայացքից սիրահարվում են: Մեկ տարի անց ամուսնանում են: Չնայած տարիքային մեծ տարբերությանը, նրանք շատ երջանիկ են լինում, և այս կտավը դառնում է սիրո, խաղաղության, ներդաշնակության արտացոլանքը, որը տիրել է նկարչի հոգում կյանքի վերջին տարիներին: Նա մահացել է 83 տարեկանում, հենց աշխատելու ընթացքում: 

 Հովհաննես Այվազովսկու առաջին ամուսունությունը   1848 թ. ամռանը Հովհաննես Այվազովսկու կյանքում տեղի է ունենում նշանակալից մի իրադարձություն. նա ամուսնանում է: Ամուսնությունն այնքան արագ ու անսպասելի է լինում, որ նրան ճանաչողներից շատերը մնում են զարմացած: Ինքը` Այվազովսկին, խոստովանում է, որ  «երկու շաբաթում ամեն ինչ վերջացած էր … Ես ամուսնացա որպես իսկական արտիստ, այսինքն` սիրահարվեցի, ինչպես երբեք»:

Հովհաննես Այվազովսկու առաջին ամուսունությունը

  • 1848 թ. ամռանը Հովհաննես Այվազովսկու կյանքում տեղի է ունենում նշանակալից մի իրադարձություն. նա ամուսնանում է: Ամուսնությունն այնքան արագ ու անսպասելի է լինում, որ նրան ճանաչողներից շատերը մնում են զարմացած: Ինքը` Այվազովսկին, խոստովանում է, որ  «երկու շաբաթում ամեն ինչ վերջացած էր … Ես ամուսնացա որպես իսկական արտիստ, այսինքն` սիրահարվեցի, ինչպես երբեք»:
1848 թ Այվազովսկին ամուսնացավ։ Նրա առաջին կինը՝ Յուլիա Յակովի Գրևսը, անգլուհի էր, ռուսական ծառայության մեջ գտնվող շտաբս-բժշկի դուստր։ Նրանք ունեցան 4 դուստր՝ Ելենա, Մարիա, Ալեքսանդրա և Ժաննա։ Ամուսնությունից 12 տարի անց Յուլիա Գրևսը բաժանվեց ամուսնուց այն պատճառով, որ նա չէր ուզում ապրել մայրաքաղաքում։ Ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվեց 1877 թ․։ Երկրորդ կինը Աննա Նիկիտայի(Մկրտչի) Սարկիսովա-Բուռնազյանն էր, որին նկարիչը տեսավ վերջինիս ամուսնու՝ թեոդոսիացի նշանավոր առևտրականի թաղման ժամանակ՝ 1882 թ.։ Երիտասարդ այրու գեղեցկությունը անմիջապես գրավեց նկարչին։ Մեկ տարի անց նրանք ամուսնացան։ Թեոդոսիայի պատկերասրահում պահպանվում է Աննա Բուռնազյանի դիմանկարը՝ նկարված Այվազովսկու ձեռքով։
  • 1848 թ Այվազովսկին ամուսնացավ։ Նրա առաջին կինը՝ Յուլիա Յակովի Գրևսը, անգլուհի էր, ռուսական ծառայության մեջ գտնվող շտաբս-բժշկի դուստր։ Նրանք ունեցան 4 դուստր՝ Ելենա, Մարիա, Ալեքսանդրա և Ժաննա։ Ամուսնությունից 12 տարի անց Յուլիա Գրևսը բաժանվեց ամուսնուց այն պատճառով, որ նա չէր ուզում ապրել մայրաքաղաքում։ Ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվեց 1877 թ․։ Երկրորդ կինը Աննա Նիկիտայի(Մկրտչի) Սարկիսովա-Բուռնազյանն էր, որին նկարիչը տեսավ վերջինիս ամուսնու՝ թեոդոսիացի նշանավոր առևտրականի թաղման ժամանակ՝ 1882 թ.։ Երիտասարդ այրու գեղեցկությունը անմիջապես գրավեց նկարչին։ Մեկ տարի անց նրանք ամուսնացան։ Թեոդոսիայի պատկերասրահում պահպանվում է Աննա Բուռնազյանի դիմանկարը՝ նկարված Այվազովսկու ձեռքով։
 Աննա Բուռնազյանի դիմանկարը՝ նկարված Այվազովսկու ձեռքով

Աննա Բուռնազյանի դիմանկարը՝ նկարված Այվազովսկու ձեռքով

Կյանքի վերջին օրեր    Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թ.մայիսի 2–ին։ Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել«Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ։

Կյանքի վերջին օրեր

  • Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թ.մայիսի 2–ին։ Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել«Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ։
1900 թ.ապրիլի 19–ի(մայիսի 2–ի) առավոտյան նկարիչը թեոդոսիական իր արվեստանոցում սովորականի պես տեղավորվեց նկարակալի առջև, ոչ մեծ ենթաշրջանակին քաշեց մաքուր կտավը՝ պատրաստվելով իրագործել իր վաղեմի ցանկությունը՝ մեկ անգամ ևս պատկերել թուրքերի դեմ հույն աշխարհազորայինների մղած ազատագրական պայքարի հերոսական դրվագներից։ Օրվա ընթացքում նկարիչը գրեթե ավարտին հասցրեց նկարը։ Խոր գիշերով՝ քնի պահին անակնկալ մահը կտրեց Այվազովսկու կյանքի թելը։«Թուրքական նավի պայթեցումը» անավարտ կտավը այդպես էլ մնացել է նկարակալի վրա, նկարչի արվեստանոցում, որը, ինչպես նաև՝ նկարչի ողջ տունը, վերածվել է թանգարանի։
  • 1900 թ.ապրիլի 19–ի(մայիսի 2–ի) առավոտյան նկարիչը թեոդոսիական իր արվեստանոցում սովորականի պես տեղավորվեց նկարակալի առջև, ոչ մեծ ենթաշրջանակին քաշեց մաքուր կտավը՝ պատրաստվելով իրագործել իր վաղեմի ցանկությունը՝ մեկ անգամ ևս պատկերել թուրքերի դեմ հույն աշխարհազորայինների մղած ազատագրական պայքարի հերոսական դրվագներից։ Օրվա ընթացքում նկարիչը գրեթե ավարտին հասցրեց նկարը։ Խոր գիշերով՝ քնի պահին անակնկալ մահը կտրեց Այվազովսկու կյանքի թելը։«Թուրքական նավի պայթեցումը» անավարտ կտավը այդպես էլ մնացել է նկարակալի վրա, նկարչի արվեստանոցում, որը, ինչպես նաև՝ նկարչի ողջ տունը, վերածվել է թանգարանի։
Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր  Մովսես Խորենացու  խոսքերը.«Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
  • Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր  Մովսես Խորենացու  խոսքերը.«Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։