Просмотр содержимого документа
«Հոգևոր-մշակութային կյանք»
ՀՈԳևՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՑԻԿՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
Բնակավայրի վերաբերյալ հավաքած տեղեկությունները հնարավորություն են տալիս ծանոթանալու գյուղի անցյալին ու ներկային, նրա հոգևոր ու նյութական մշակութային արժեքներին, հնագիտական, փաստաթղթային հուշարձաններին, պաշտամունքային շինություններին :
Հացիկ գյուղը գտնվում է Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքից 4.5 կմ հյուսիս-արևելք: Այն ծովի մակարդակից բարձր է 1650մ: Աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիման ՝ բարեխառն: : Ամենացածր ջերմաստիճանը -25 աստիճան է, ամենաբարձրը՝ +35 աստիճան: Գյուղը գտնվում է սեյսմիկ գոտում: Հաճախակի են երկրաշարժերը: Այն, որ գյուղն ունի հին պատմություն, վկայում են հայտնաբերված գտածոները(կավից պատրաստված կճուճներ, զարդեր և այլն):
Գյուղը մինչև 1945 թվականը կրել է Թոփառլի անունը
Հոգևոր կառույցները խորհրդային և հետխորհրդային շրջանում
ՀԱՑԻԿԻ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ
ՉԱԼԱՊ ՊԱՊ
ԾԱԿ ՔԱՐ ՄԱՏՈՒՌ
ԲԱՍԵՆԻՑ ԲԵՐՎԱԾ ԱՎԵՏԱՐԱՆ
Պատրաստվում ենք ուսումնասիրել խորհրդային և հետխորհրդային շրջանի հոգևոր կյանքի հետ կապված պատմության շրջանը, լուսաբանել հոգևոր կառույցների գործունեությանը առնչվող տվյալները, խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանում հոգևոր կյանքում տեղի ունեցած շրջադարձային իրադարձություններ՝ պարզաբանելու համար, թե ինչ դեր ու նշանակություն է ունեցել հավատը հացիկցիների կյանքում և ինչպես են կարողացել նրանք կազմակերպե իրենց հոգևոր կյանքը խորհրդային և հետխորհրդային շրջաններում: Այս երկու փուլերում հոգևոր կյանքի կազմակերպման վերաբերյալնախկինում ուսումնասիրություններ արվել են, նյութե
ր են հավաքվել սրբատեղիների և գործունեության վերաբերյալ: Այժմ անհրաժեշտություն կա լրացումներ անելու և թեմայի վերաբերյալ տեղեկատվությունը խորացնելու և համակարգելու համար:
Պատրաստվում եմ շարունակել հետազոտությունները, հոգևոր կառույցների վերաբերյալ նյութեր ավելացնել և խորացնել հետազոտական աշխատանքի միջոցով՝ օգտագործելով խորհրդային և հետխորհրդային շրջանների հիշողության լանդշաֆտը:
Արվելու են հարցազրույցներ, գործածվելու են վիզուալ աղբյուրներ:
Պատրաստվում եմ թեման բաժանել ենթաթեմաների և նյութի ուսումնասիրությունը իրականացնել ըստ դրանց:
Ենթաթեմաներն են.
ա.Հացիկի խոնարհված Սուրբ Հակոբ եկեղեցի.
բ. սրբավայրը խորհրդային և հետխորհրդային շրջաններում.
գ. մատուռ.
դ. գյուղի տներում.
ե.Հետխորհրդային հոգևոր կյանք.