Просмотр содержимого документа
«Հայտորոշիչ թեստ»
Թեստ (Մայրենի)
Կարդա՛ տեքստը:
Թե ինչպես սարդերն ուզում էին փակել արևին
Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին. լույսը շատ է աշխարհի երեսին, պետք է փակե՛լ արևը: Բայց ինչ՞պես գլուխ բերել դա: Երկար մտածեցին ու վերջապես որոշեցին՝ չորս կողմից մոտենան և փակեն արևին: Սակայն ամենամեծ սարդն առաջարկեց, որ հյուսեն մեծ տոպրակ, արևին գցեն դրա մեջ ու պահեն իրենց բնում:
Շուտով սարդերը տոպրակ հյուսեցին արևի շուրջ: Աշխարհը մթնեց: Սարդերն ուրախացան և արևին քարշ տվեցին իրենց բույնը:
Սաստիկ վրդովվեց արևը, վառեց տոպրակը, այրեց սարդերի ճանկերը և դուրս եկավ կապույտ երկնքից:
Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են վախենում արևից և վառված ճանկիկներով մութ տեղերում են հյուսում իրենց ցանցը:
I Մաս
Նշի՛ր ճիշտ պատասխանը:
1. Ին՞չ վճիռ կայացրին սարդերը:
1) փակել արևը
2) վառել իրենց հյուսած ոստայնները
3) հյուսել աշխարհի ամենամեծ ցանցը
2. ա) Բոլոր սարդերը լսեցի՞ն ամենամեծ սարդին:
1) Այո՛: 2) Ոչ՛:
բ) Տեքստում ընդգծի՛ր այն տողերը, որոնք քեզ օգնեցին պատասխանելու այդ հարցին:
3.Ի՞նչ արեց արևը:
1) Մնաց սարդերի հյուսած տոպրակի մեջ:
2) Վախեցավ սարդերից ու մտավ սարերի մեջ:
3) Վառեց տոպրակը և դուրս եկավ երկինք:
4. Ի՞նչ է նշանակում վրդովվել:
1) վշտանալ
2) բարկանալ
3) կշտանալ
5.Քանի՞ պարբերությունից է կազմված տեքստը:
1) հինգ
2) վեց
3) չորս
6.Ո՞ր շարք(եր)ի բոլոր բառերն են գոյական անուն:
1) ոստայն, սարդ, վառել
2) արև, տոպրակ, աշխարհ
3) բույն, ցանց, երկինք
7.Տրված գոյականներից որի՞ հոգնակին է կազմվում -ներ մասնիկով:
1) լույս
2) տոպրակ
3) սարդ