СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց տոմարի ամսանունները

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված են հայոց տոմարի ամսանունները

Просмотр содержимого документа
«Հայոց տոմարի ամսանունները»

ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐԻ ԱՄՍԱՆՈՒՆՆԵՐԸ





ՆԱՎԱՍԱՐԴ-Հայոց հին տոմարի առաջին ամիսն է,կազմված է նավ /նոր/ և

սարդ/ տարի/ բառերից և նշանակում է Նոր տարի:Նավասարդ ամիսը

սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին:Հին հայերի համար

այս ամսվա 1-ը /օգոստոսի 11-ը / եղել է ժողովրդական խրախճանքի տոն:

ՀՈՌԻ-Հայոց տոմարի երկրորդ ամիսն է , սկսվել է սեպտեմբերի 10-ին և

վերջացել հոկտեմբերի 9-ին:Այս ամսանունը ,ըստ պատմագիր ու

տոմարագետ Վանական Վարդապետի ,առնչվում է հոր բառի հետ: Դա

հավանաբար կապվում է տարվա այն ժամանակի հետ , երբ, մարդիկ իրենց

հավաքած բերքը՝ ցորենը, գարին, գինին,ամբարում էին հորերում:Ըստ

ակադեմիկոս Ստ. Մալխասյանի ՝ Հոռի նշանակում է ուռի ամիս,

այսինքն՝որթատունկի՝այգեստանի ամիս:

ՍԱՀՄԻ-Հայոց տոմարի երրորդ ամիսն է ,սկսվել է ՝ հոկտեմբերի 10-ին

,վերջացել նոյեմբերի 8-ին:Ըստ Վանական Վարդապետի՝ Սահմի անունը

առնչվում է սահմանել բայի հետ ,որովհետև իբր այդ ամսում էր

սահմանվում ձմռան նախապատրաստական աշխատանքների

կատարումը:Ըստ ակադեմիկոս Ստ.Մալխասյանի ՝Սահմի նշանակում է

սերմանց ամիս:

ՏՐԵ-Հայոց տոմարի չորրորդ ամիսն է ,սկսվել է նոյեմբերի 9-ին և վերջացել

դեկտեմբերի 8-ին:Այս ամսանվան ծագումը կապում են հայոց դպրության

աստված Տիրի անվան հետ:

ՔԱՂՈՑ-Հայոց տոմարի հինգերորոդ ամիսն է ,սկսվել է դեկտեմբերի 9-ին և

վերջացել հունվարի 7-ին:Այս անունը կապում են քաղել բայի

հետ:Հր.Աճառյանը գտնում է ,որ Քաղոցը կազմվածէ ;;անասնոց խառքն;;

բառերից / քաղ նշանակում է նոխազ ,արու այծ / և կապված է

անասունների զուգավորման ամսի հետ:

ԱՐԱՑ-Հայոց տոմարի վեցերորոդ ամիսն է , սկսվել է հունվարի 8-ին և

վերջացել փետրվարի 6-ին:Վանական Վարդապետը այս անունը գրում է

Արանց,որովհետև սա այն ամիսն է ,երբ ձյունապատ լեռներով ու բլուրներով

միայն արանք /տղամարդիկ/ կարող են ճանապարհ գնալ:

ՄԵՀԵԿԱՆ /ՄԵՀԵԿԻ/-Հայոց տոմարի յոթերորդ ամիսն է ,սկսվել է

փետրվարի 7-ին և վերջացել մարտի 8-ին:Վանական Վարդապետն այդ

ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ ,երբ տունկերն ու

բույսերը գտնվում են դեռևս մեռյալ ,ձյունաթաղ վիճակում:

ԱՐԵԳ- Հայոց տոմարի ութերորդ ամիսն է ,սկսվել է մարտի 9-ին և վերջացել

ապրիլի 7-ին:Ամսանունն առաջացել է արեգակ բառից :Այդ ամսին արեգակի

զորությամբ արթնանում է բնությունը:

Խոր անցյալում ,երբ հայերն իրենց տարեգլուխը ՝Նոր տարին ,սկսում էին

բնության զարթոնքին՝ գարնան առաջին ամսին ,Արեգը եղել է հայոց

տոմարի առաջին ամիսը:

ԱՀԵԿԱՆ-Հայոց տոմարի իններորդ ամիսն է ,սկսվել է ապրիլի 8-ին և

վերջացել մայիսի 7-ին:Ամսանունը առնչվել է կրակ ,հուր բառերի

հետ:Ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:

ՄԱՐԵՐԻ-Հայոց տոմարի տասներորդ ամիսն է ,սկսվել է մայիսի 8-ին և

վերջացել հունիսի 6-ին: Ըստ Վանական Վարդապետի՝ դա այն ժամանակն

է ,երբ մայրիք /ծառերը/ կանաչում են ու տերևակալում:

ՄԱՐԳԱՑ- Հայոց տոմարի տասնմեկերորդ ամիսն է ,սկսվել է հունիսի 7-ին և

վերջացել հուլիսի 6-ին:Անունը կապում են մարգ բառի ,այսինքն ՝

խոտհնձի, խոտհարքի հետ:

ՀՐՈՏԻՑ-Հայոց տոմարի տասներկուերորդ ամիսն է ,սկսվել է հուլիսի 7-ին և

վերջացել օգոստոսի 5–ին: Անունն առաջացել է հուր բառից , որովհետև

ամիսը համընկնում է տարվա ամենաշոգ ժամանակին:

ԱՎԵԼՅԱՑ-Հայոց տոմարի տասներեքերորդ /լրացուցիչ/ ամիսն է ,ունեցել է

5 օր՝ հասարակ տարիներին և 6 օր՝ նահանջ տարիներին:Սկսվել է

օգոստոսի 6-ին և վերջացել օգոստոսի 10-ին: Ավելյաց նշանակում է

ավելացած ՝տարվա 12 ամսից ավելացած օրերը:

Ենթադրվում է ,որ հայոց ամսանունները դիցաբանական ծագում

ունեն:Որոշ տոմարագետներ գտնում են ,որ հայոց տոմարի ամիսները

կոչվել են Հայկ Աղեղնավորի ուստրերի և դուստրերի անուններով: