ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ
1870 – ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
Ցարիզմի կողմից առաջին հեղափոխական զարթոնքի ճնշումից հետո երկրում ստեղծված ռեակցիայի պայմաններում հասարակության դեմոկրատական շրջաններում դրությունը վատացավ: §Զեմլյա ի վոլյա¦ ընկերությունը, որը իր գործունեությունը սկսել էր 50-ական թթ. կեսերից 1864թ. լուծարվեց: Հեղափոխական շարժման պարագլուխ Չերնիշևսկին 1862թ. ձերբակալվեց և աքսորվեց: Մինչ այդ 1861թ. վախճանվեց նրա զինակից Դոբրոլյուբովը: 60-ական թթ. ռեբրեսիաները հեղափոխական շարժմանը զրկեցին նրա նշանավոր ներկայացուցիչներից: 1863-64թթ. հետո թուլացել էր Գերցենի և Օգարյովի կապը Ռուսաստանի հետ: Այդ բոլարավ հանդերձ դեմոկրատական շարժումը հակառակ բոլոր խոչընդոտների իր բացահայտ արտացոլումն էր գտնում գիտության, գրականության և արվեստի մեջ: Այն արտահայտվում էր նաև անլեգալ ձևերով: Արտասահմանում լույս տեսնող թերթերում հեղափոխական վտարանդիների գործունեությամբ, իսկ Ռուսաստանում ընդհատակյա խմբակների և ընկերությունների գոյությամբ: 1863թ. սկզբներին սկսվեց վերահրատարակվել §Современник¦ ամսգիրը, չնայած այն այլևս Դոբրոլյուբովի և Չերնիշևսկու ժամանակների ամսագիրը չէր: Սակայն գործող գրաքննության պայմաններում նրա էջերում հրապարակվող Նեկրասովի և Սալտիկով-Շչեդրինի ստողծագործությունները հասարակական մեծ հնչեղություն ունեին: Ամսագիրը պայքարում էր գաղափարական ռեակցիայի դեմ` պաշտպանելով գյուղացիության շահերը և մշակույթի հարցերում առաջադեմ սկզբունքները: §Современник¦-ի հետ միաժամանակ իր հրատարակությունը սկսեց §Ռուսկոե սլովոն¦, որտեղ իրենց գործունեությամբ աչքի էին ընկնում Շիգունովը և ուրիշներ:
Երևան են գալիս դեմոկրատական շարժման նոր փուլի առաջին ծիլերը, որոնք արտահայտվում էին տարբեր ձևերով: 60-70-ական թթ. սահմանագլխին երևան եկան մի շարք հրապարակախոսական և փիլիսոփայական, սոցիոլոգիական ստեղծագործություններ, որոնց հետ է կապված դեմոկրատական նարոդնիկության վերջնական ձևերը: 1868-69թթ. §Նեդելյա¦ լեգալ հանդեսում Լավրովը հանդես եկավ իր §Պատմական նամակներով¦: Բակունինի հայացեկերպն արտահայտվեց §Նարոդնոյե դելո¦ ամսագրի էջերում: 1869թ. §Ատեչեստվինիյե զապիսկի¦ հանդեսը հրապարակեց նարոդնիկության ևս մեկ տեսական ծրագրային ստեղծագործություն` Միխայլովսկու §Ի±նչ է առաջադիմությունը¦: 60-ական թթ. վերջին վերսկսվում են հուզումները Պետերբուրգում և Մոսկվայում: Ողջ 70-ական թթ. ազատագրական շարժումներն ընթանում էին հեղափոխական նարոդնիկության գաղափարական դրոշով, որի հիմնադրիները Գերցենը և Չերնիշևսկին էին : §Նարոդնիկներ¦ տերմինն առաջին անգամ հանդիպում ենք 60-ական թթ. գրականության մեջ, սակայն այն ժամանակ դեռևս ձեռք չէր բերել որոշակի հասարակական-քաղաքական ուղղության նշանակություն: 70-ական թթ սահմանագլխին արդեն ձևավորվում է նարոդնիկության որոշակի իմաստը, խոսք է գնում արդեն ժողովրդի շահերի համար պայքարի, ժողովրդական զանգվածների վրա հենվելու ձգտման, ժողովրդական հեղափոխության միջոցով հեղաշրջման հնարավորության մասին: Միայն 70-ական թթ. կեսերին է, որ ստեղծվում է երկրորդ §Զեմլյա ի վոլյա¦ նարոդնիկություն բառն ընդունվում էր որպես հեղափոխական շարժման մեջ գերիշխող հոսանք: 70-ական թթ. հեղափոխական նարոդնիկներին յուրահատուկ էին մի քանի կարևոր գծեր, դրանք էին` անհաշտ թշնամանքը ցարիզմի, ինքնկալական բյուրոկրատական կարգերի, կալվածատիրական հողատիրության նկատմամբ: Տիրող կարգերի դեմ հեղափոխական պայքարի անհրաժեշտության մասին համոզմունքը, նվիրվածությունը գյուղացիության շահերին և այլն: Միաժամանակ պետք է նշել, որ նարոդնիկները զուտ հեղափոխական դեմոկրատներ չէին, նրանց հայացքներում տիրող էին նաև ուտոպիստ-սոցիալիստական հայացքները հանձին գյուղացիական սոցիալիզմի: Նրանց հայացքներում առանձնահատուկ տեղ էր գրավում ռուսաստանի ոչ կապիտալիստական հատուկ ուղիով զարգացման մասին գաղափարը: Այդ գաղափարը դեռևս 40-50-ական թվականներին առաջ էր քաշել Գերցենը, որը հետագայում զարգացրեց Չերնիշևսկին: Նրանք գտնում էին, որ կաիտալիստական արտադրահարաբերությունները խորթ է Ռուսաստանին, Ռուսաստանը հիմնականում գյուղացիական երկիր է և այն պետք է զարգանա յուրահատուկ ճանփով նոր հասարակարգի համար հիմք ընդունելով գյուղական համայնքը, այստեղից էլ գյուղացիական սոցիալիզմը: Սակայն փոխվել էին ժամանակները: Եթե մինչռեֆորմյան Ռուսաստանում հասարակական գործիչների ողջ ուշադրությունը կենտրոնացած էր ճորտատիրական կարգերի դեմ, պայքարի կապիտալիզմի մասին հարցերը դրված էր զուտ տեսական հարթության վրա, քանի որ այն ժամանակ Ռուսաստանը հեռու էր կապիտալիտական արտադրաեղանակից, ապա այժմ կապիտալիզմը դարձել էր իրականություն: 70-ական թվականներից նաև հետագա նարոդնիկության համար այդ պրոբլեմը դարձել է հրատապ: Նարոդնիկների շրջանում տարբեր կերպ էր գնահատվում Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման աստիճանը և հնարավորությունները: Նրանց մի մասը գտնում էր, որ այն առաջ էր շարժվել, հասել զարգացման որոշ աստիճանի և հետագա զարգացման հակում ունի: Մյուս մասը ժխտում էր կապիտալիզմի հեռանկարները և հնարավորությունները կամ էլ նրա զարգացումը կապում էին կառավարության վարած սխալ քաղաքականության հետ: նարոդնիկության համար ավելի բնութագրական էր Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման աստիճանի նվազեցումը և ռեֆորմյան շրջանի ռուսական գյուղի կապիտալիզմի հնարավորության ժխտումը: Նարոդնիկները կապիտալիզմը Ռուսաստանում դիտում էին որպես հետադիմական երևույթ` ժխտելով նրա պատմական առաջադիմական դերը: Նարոդնիկության արմատական գծերից մեկը գյուղացու և գյուղական համայնքի իդեալացումն է: Համայնքի սոցիալիստական կարողության նկատմամբ հավատը կիսում էին նարոդնիկության գրեթե բոլոր` թե աջ և թե ձախ թևերը: Առաջին հերթին համայնքի հետ էր կապվում Ռուսաստանի ոչ կապիտալիստական ուղիով զարգացման հավատն ու հնարավորությունները:
Հեղափոխական նարոդնիկները երազելով գյուղացիական սոցիալիստական հեղափոխության մասին` մեծ ջանքեր գործադրեցին Ռուսաստանում դրա իրագործման համար: 70-ական թթ. նարոդնիկության շրջանում դիտվում է մի քանի ուղղություններ, որոնք գաղափարապես սնվելով, նույն արմատից միմյանցից տարբերվում էին իրենց գործելակերպով ու մեթոդներով:
Հեղափոխական նարոդնիկության մեջ հատկապես ազդեցիկ ուժ էր դարձել այն ուղղությունը, որը կապված էր Բակունինի անվան հետ: Դեռևս 30-40-ական թթ.-ից սկսած Բակունինը ակտիվ մասնակցություն է ունեցել Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի հասարակական-քաղաքական կյանքին: 60-ական թթ. երկրորդ կեսին վերջնականապես ձևավորվում է Բակունինի անարխիստական աշխարհայացքը: Բակունինը ջերմորեն պաշտպանում էր տիրող կարգերի դեմ հեղափոխական պայքարի անհրաժեշտությունը, սակայն հասարակական բոլոր չարիքների հիմնական աղբյուրը նա համարում էր պետականության սկիզբը: Ամեն տեսակ իշխանություն, ինչպիսին էլ այն կոչվի, եկեղեցական, միապետական պետություն, սահմանադրական պետություն, բուրժուական միապետություն, կամ նույնիսկ դիկտատուրա, դիտվում էր որպես շահագործման դեսպոտիզմի:
Նա պրոլետարիատի դիկտատուրայի մարքսիստական գաղափարի անհաշտ հակառակորդն էր:
Բակունինը ժխտում էր պրոլետարիատի մասնակցությունը հեղափոխական պայքարին, գոյություն ունեցող բուրժուական պետության շրջանակներում: Բակունինի իդեալը բանվորական միությունների ¥հողագործական և ֆաբրիկաարհեստագործական¤ ազատ ֆեդերացիան էր: Բակունինի տակտիկան հիմնվում էր խռովարարական մեթոդների լայն օգտագորրծման վրա: բակունինի հայացքները մեծ ազդեցություն ունեցան ժամանակի հեղափոխական նարոդնիկների հայացքների ձևավորման վրա, նույնիսկ նրանց հայցքների, որոնք իրենց համարում էին Բակունինի հակառակորդները, դա առաջին հերթին վերաբերվում էր Լավրովին: Լավրովը Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցություն է ունենում 50-60-ական թթ.-ից: Կարակուլովի կողմից Ալեքսանդր 2-րդի նկատմամբ ձեռնարկած մահափորձից հետո աքսորվեց Վոլոգդա, որտեղից էլ 1870թ. փախավ արտասահման: Աքսորում Լավրովը գրեց իր հայտնի §Պատմական նամակները¦: Լավրովը և նրա վաղ շրջանի կողմնակիցները Բակունինի կողմնակիցների հետ ունեին մի շարք ընդհանուր հայացքներ, այդպիսին էր սոցիալական հեղափոխության կարգախոսը, որը Ռուսաստանում պետք է դուրս գար §ոչ թե քաղաքից, այլ գյուղից¦, գյուղական համայնքի հետ ունեցած հայացքը և այլն: Բակունինի կողմնակիցների նման Լավրովի կողմնակիցները նույնպես կողմնորոշվում են դեպի զանգվածային հեղափոխությունը: Սակայն Լավրովի կողմնակիցները հեղափոխական պայքարի մարտավարության հարցերում հեռանում էին բակունիզմից: Իզուր չէր, որ Լավրովը իր հետևողներին անվանում էր պրոպագանդիստական կամ քարոզի նախապատրաստողներ: Նա ժխտում էր ժողովրդի պատրաստ լինելուն հեղափոխությանը, հաստատում էր, որ անգամ դեմոկրատական մտավորականությունը պատրաստ չէ հեղափոխականությանը: Այդ իսկ պատճառով նա գտնում էր, որ անհրաժեշտ է §սոցիալական հեղափոխության նախապատրաստումը Ռուսաստանում պետք է սկսել մտավորականության, գիտական սոցոլոգիական մտքի զարգացմամբ և ժողովրդի մեջ սոցիալիստական գաղափարների քարոզման ուղիով¦: Լավրովականների մոտ պրոպագանդիստական թեքվածությունը նրա գաղափարական հակառակորդների կողմից ընդունվում էր որպես հրաժարում հեղափոխական պայքարից: Քաղաքական պայքարի հարցերում Լավրովի կողմնակիցները որպես նարոդնիկական ֆրակցիա /խմբավորում/ հեռու չէին կանգնած անարխիստական հայցքներից:
70-ական թթ.-ի շարժման մեջ անարխիստական հայացքներ էին դավանում նաև յակոբինները, ավելի ստույգ նարոդնիկ-բլանկիստները: Յակոբինները ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ արտահայտում էին հեղափոխական դեմոկրատական բուրժուազիայի շահերը, հանդես էին գալիս գյուղացիության և պլեբեյության հետ կիասնության օգտին:
Ֆրանսիական ուտոպիստական-սոցիալիստական ուղղությունը կապում էին հեղափոխական կազմակերպության վճռական պահին աջակցելու ժողովրդական զանգվածներին: Այդ ուղղության ոգեշնչողն ու ղեկավարը հանդիսանում էր Տկաչովը: Այդ հոսանքը ուներ իր տպագիր օրգանը` §նաբատ¦, որը հրատարակվում էր Ռուսաստանում 1875-81թթ.: Տկաչովը մյուս նարոդնիկների հետ կիսում էր հավատը ռուսական գյուղական համայնքի ուժի մասին: Սակայն ի տարբերություն բակունիզմի և լավրովականների Տկաչովը ժխտում էր §ժողովրդի ազատագրումը ժողովրդի միջոցով¦ սկզբունքը, գտնելով, որ ժողովուրդը ինքը ի վիճակի չէ կյանքի կոչելու սոցիալական հեղափոխության գաղափարները: Այդպիսի խնիդրները նրա կարծիքով կարող էին իրականացնել մտավորականներից կազմված հեղափոխական փոքրամասնությունները: Այդպիսի փոքրամասնությունը պետք է օգտագործի ժողովրդի հեղափոխական կործանիչ ուժը, վերցնի իշխանությունը, ստեղծի հեղափոխական պխետություն և հիմք դնի համակեցության նոր կարգերի: Հեղափոխական պետության գաղափարի ընդունումը Տկաչովին և նրա հետնորդներին առանձնացնում էին բակունիզմից, սակայն հաստատելով, որ ժողովուրդը մշտապես պատրաստ է հեղափոխության, դրանով Տկաչովը մոտենում էր բակունիզմին: Նա գտնում էր, որ սոցիալական հեղափոխության իրագործումը Ռուսաստանում առայժմ ոչ մի դժվարություն չի ներկայացնում, քանի որ ռուսական պետությունը կախված է օդում և ժողովրդի մոտ իր ոտքերի տակ հող չունի, որ այն հանդիսանում է պատրանք: Սակայն տնտեսական կյանքի աճը փոխում է ուժերի հարաբերոկցությունը օգուտ նոր զարգացող բուրժուազիայի և այն հանգեցնելու է հեղափոխության հաղթանակի հնարավորությունների կորստին, ուստի նա պահանջում էր օգտագործել հեղափոխությունը իսկական պատմական ժամանակաշրջանում:
7