СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայկ և Բել առասպել

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Հայկի և Բելի մասին առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ և վերածվել է դյուցազնավեպի։ Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։ Պատմությունը հիշվում է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի, Վանական Վարդապետի և ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն է: Հայկի և Բելի բանակների միջև ճակատամարտը տեղի է ունեցել Վանա լճի, Ք. ա. 2492 թ.: Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը: «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» անուններով փառաբանվող Հայկը երբեմն նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:

Просмотр содержимого документа
"Հայկ և Բել առասպել"