Просмотр содержимого документа
«Հաշվման համակարգեր»
ՀԱՇՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Հաշվման համակարգը տրված հատուկ թվանշանների հավաքածուի միջոցով թվերի ներկայացման ձև է։ Տարբեր ժողովուրդներ իրենց պատմության զարգացման ընթացքում ունեցել են թվարկության տարբեր համակարգեր։ Թվարկության ժամանակակից գործող համակարգը ՝ տասնորդական դիրքային համակարգն է։ Այն կոչվում է դիրքային, որովհետև թվի յուրաքանչյուր թվանշանի արժեքը որոշվում է ոչ միայն մեծությամբ, այլև իր գրված դիրքով։ Այն կոչվում է տասնորդական, որովհետև թվի յուրաքանչյուր կարգի միավոր հավասար է իրենց անմիջականորեն աջ գտնվող կարգի տասը միավորի։ Օրինակ՝ 56447 թվի մեջ 7-ը I կարգի թվանշան է, որը ցույց է տալիս հասարակ միավորների քանակը։ 4-ը՝ II կարգի է, որի յուրաքանչյուր միավոր (ցույց է տալիս) պարունակում է 10 հասարակ միավոր։ Մյուս 4-ը՝ III կարգի է, որի յուրաքանչյուր միավոր պարունակում է 10 II կարգի միավոր և այսպես շարունակ։ Տարբեր ժողովուրդների մոտ, իրենց պատմության զարգացման ընթացքում, եղել են թվարկության դիրքային այլ համակարգեր , որոնց հիմքը եղել է ոչ թե 10-ը, այլ 2-ը, 3-ը,5-ը,7-ը,8-ը,11-ը,12-ը, 16-ը,20-ը կամ 60-ը։ Օրինակ՝ տարվա շաբաթները հաշվում ենք 7-ական օրերով, կահույքի աթոռները, սեղանի սպասքը հաշվում են 6-յակներով կամ 12-յակներով, ֆրանսիացիներն ու վրացիները 40 ասելու փոխարեն ասում են « երկու քսան » , 95-ի փոխարեն՝ « չորս քսան և տասնհինգ» իսկ հայերը և այլ շատ ազգեր 30-ը կարդում են « երեք տասնյակ », 40-ը՝ « չորս տասնյակ » և այլն՝ հիմք ընդունելով գրաբարի « սուն » բառը, որը նշանակում է տասը։ Եթե թիվը որևէ բազմության տարերի քանակ է, ապա այն ստացվել է այդ բազմության տարրերը տասնյակներով հաշվելուց։ Բայց բազմության տարրերի թիվը կարելի է հաշվել, ինչպես նշեցինք, զույգերով, եռյակներով, հնգյակներով և այլն։ Այսպիսի հաշվումներից ստացված թվերը կլինեն երկուական, երեքական, հնգական և այլն հիմքերով դիրքյին համակարգերով գրված թվեր։ Տասնորդական համակարգի թվերը գրելու համար օգտվում են տասը թվանշաններից։ Դրանք են՝ 0,1,2,3,4,5,6,7,8,9 ։ Այն փաստը, որ մեր ամենօրյա օգտագործման թվարկության համակարգը 10 հիմնայինն է՝ բացատրվում է նրանով, որ բնությունը մեզ օժտել ձեռքերի 10 մատներով։ Նույն ձևով էլ, եթե թվարկության համակարգի հիմքը 6-ն է, ապա ցանկացած թիվ գրելու համար բավական է ունենալ 6 թվանշան՝ 0,1,2,3,4,5։ Եթե թիվը գրված է ոչ տասնորդական դիրքային համակարգով, ապա նրա հիմքը անհրաժեշտ է գրել աջից ( ինդեքսում)։ Օրինակ՝ 34245 թիվը գրված է հինգական համակարգում։ Թվարկության համակարգի հիմքը կարող է լինել 1-ից մեծ ցանկացած բնական թիվ։ Տասնորդական համակարգով տրված 64798 թիվը կարող ենք գրել հետևյալ տեսքով՝
64798= 6*104+4*103+7*102+9*101+8*100
372648= 3*84+7*83+2*82+6*81+4*80
232014= 2*44+3*43+2*42+0*41+1*40