СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հաշվման համակարգեր

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հաշվման համակարգեր»

Թվերի հայկական գրառումը

Հաճախ խնդիրները համարակալելիս մենք օգտագործում ենք հայերեն տառերը:

 

Օրինակ՝ ա, բ, գ, դ և այլն:

 

Հաճախ հայերեն տառերով են համարակալվում դպրոցի դասարանները:

 

Օրինակ` 4ա, 4բ, 4գ և այլն:

 

Հետևյալ աղյուսակի միջոցով կարելի է պարզել, թե հայերեն ո՞ր տառին, ո՞ր թիվն է համապատասխանում:

  

 

Հայերեն տառերի միջոցով կարելի է կատարել գումարում:

 

Հայերեն տառերը գումարելիս գումարման նշանը չեն դնում:

 

Օրինակ՝

 

Ե+Ա-ի փոխարեն գրում են ԵԱ,

 

Է+Բ-ի փոխարեն գրում են ԷԲ:

Օրինակ

Գտնենք ԵԱ-ն: Դրա համար պետք է կատարել Ե+Ա գումարումը:

 

Համաձայն աղյուսակի՝ Ե=5, Ա=1

 

Քանի որ 5+1=6, ապա աղյուսակից ստանում ենք՝ 6=Զ:

 

Պատասխան՝ ԵԱ=Զ:

Ավելի մեծ թվերը հայերեն տառերով գրելու համար օգտագործում են հետևյալ աղյուսակը.

 

 

Բերված երկու աղյուսակների և գումարման գործողության միջոցով գրվում են մյուս թվերը:

 

Պարզենք, թե ինչպե՞ս կգրվի, օրինակ՝ 38 թիվը:

Օրինակ

38 թիվը ներկայացնենք 38=30+8 տեսքով:

 

Աղյուսակներից տեսնում ենք, որ 30=Լ, 8=Ը

 

Ուրեմն, 38=30+8 թիվը կգրվի Լ+Ը=ԼԸ տեսքով:

 

Պատասխան՝ 38=ԼԸ