Просмотр содержимого документа
«Համառոտագրություն»
ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բառի կրճատ գրություն, բառերի կրճատ գրության ձև, երբ հաճախադեպ և ծանոթ բառերը, հատկապես անձնանունները գրում են ոչ թե լրիվ, այլ համառոտ ձևով՝ կրճատելով դրանց որոշ մասը:
Համառոտագրությունները կատարվում են հետևյալ եղանակներով.
- 1.Բառի կամ հատուկ անվան միայն առաջին տառով:
թ. (թվական), տ. (տիկին), մ.թ.ա. (մեր թվարկությունից առաջ), Վ. (Վահան)Տերյան
2.Ձայնավորով սկսվող բառերի և հատուկ անունների սկզբի ձայնավորով և նրան հաջորդող բաղաձայններով:
ընկ. ( ընկեր ), Ավ. ( Ավետիք) Իսահակյան ,Ալ. ( Ալեքսանդր ) Ծատուրյան,
3. Բառասկզբի երկու կամ երեք բաղաձայններով :
Հր. ( Հրաչյա ) Աճառյան, Վրթ. ( Վրթանես ) , Գր. ( Գրիգոր ), Դր. ( Դրաստամատ )
4.Բառի սկզբնամասով` պահպանելով այդ մասի ձայնավորը կամ առանց դրան:
Թրգմ.(թարգմանություն ), վրկ. (վայրկյան ), պրոֆ. ( պրոֆեսոր), Հովհ. ( Հովհաննես) Թումանյան
5.Բառի բոլոր բաղաձայններով` առանց ձայնավորի:
Հմմտ. ( համեմատել), մլրդ ( միլիարդ), մլն ( միլիոն)
6. Բառի առաջին և վերջին բաղաձայններով.
դ-ր ( դոկտոր), պ-ն ( պարոն)
Համառոտագրությամբ հոգնակի թիվն արտահայտելու համար համառոտագրված մասը կրկնում են:
թթ. ( թվականներ), պրն.պրն. ( պարոնայք), պրոֆ. պրոֆ. ( պրոֆեսորներ)
Համառոտագրությունից հետո դրվում է կետ:
թ., պրն., վրկ.,
Բացառություն են կազմում չափ ու կշռի միավորների համառոտագրությունները, որոնց մի մասը գրվում է առանց կետի:
կգ ( կիլոգրամ), կմ ( կիլոմետր), սմ (սանտիմետր), մ ( մետր), դմ ( դեցիմետր), լ ( լիտր)
Համառոտագրությունները պետք է կարդալ լրիվ:
https://wordwall.net/play/2010/209/221
https:// wordwall.net/play/2008/004/937