Հաշվի առնելով չափորոշչահեն ուսուցման սկզբունքները, չափորոշչային պահանջները, ինչպես նաև ծրագրային բովանդակությունը, նպատակահարմար և արդյունավետ եմ համարում տարեկան օրացուցային թեմատիկ պլանավորումը կազմել ներքոհիշյալ կերպով, որից հետո, կարծում եմ կարիք չի լինի ամեն դասից առաջ թերթել առարկայի չափորոշիչը և ուսումնասիրել ծրագրային մանրամասն պահանջները: Նման կերպով թեմատիկ օրացուցային պլան կազմելով և այն ձեռքի տակ ունենալով, ակընհայտ է որ ուսուցիչը կկարողանա արդյունավետ դասի պլան կազմել՝ հենվելով կրթության բովանդակությունը թելադրող այնպիսի կարևոր բաղադրիչների վրա ինչպիսիք են՝ «Ծրագրային բովանդակությունը», «Թեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն կընձեռի…» և «Չափորոշչային եռամակարդակ պահանջները»:
| № | ժամ | Պարապմունքի-դասի վերնագիրը | Ծրագրային բովանդակությունը | Թեմայի ուսումնասիրությունները սովորողին հնարավորություն է կընձեռի | Չափոփորոշչային պահանջներ |
| Թեման՝ - 2 ժամ /+ 1 ժամ 4 պահուստային ժամերից/= 3 ժամ |
| 1 | 1 | Տեղեկություն: Տեղեկության չափման միավորները: | Տեղեկատվության քանակության չափման անհրաժեշտությունը: Տեղեկության քանակության չափման միավորները տեխնիկայում՝ բիթ, բայթ, կիլո-մեգա-գիգա բայթ: | Գիտենալ տեղեկատվության չափման միավորները: Կարողանա հաշվել տեքստի տեղեկատվական ծավալը: | Ա ՄԱԿԱՐԴԱԿ Գիտենա տեղեկատվության փոխանակման միավորները՝ տառ, բառ, նշան, ազդանշան: Հասկանա տեղեկատվության քանակի չափման անհրաժեշտությունը: Իմանա տեղեկատվության քանակի չափման անհրաժեշտությունը: Բ ՄԱԿԱՐԴԱԿ Գիտենա տեղեկատվության չափման տեխնիկական միավորները՝ բիթ, բայթ, կիլո-մեգա-գիգա բայթ: |
| 2 | 1 | Տեղեկության չափման միավորների հարաբերությունը: | Տեղեկության չափման միավորների հարաբերությունները: Համակարգչի թվային բնութագիր՝ արագագործություն: | | Գ ՄԱԿԱՐԴԱԿ Գիտենա լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը: Կարողանա անցում կատարել տեղեկատվության չափման միավորների միջև: |
| 3 | 1 | Տեղեկության ժամանակակից կրիչներ | Տեղեկության ժամանակակից կրիչներ՝ մագնիսական, լազերային, օպտիկական սկավառակներ, դրանց թվային բնութագրերը՝տեղեկատվական ծավալները: | Ճանաչի տեղեկատվությունը պահպանող ժամանակակից սարքավորումները: Կարողանա համեմատել տեղեկատվական աղբյուրների և կրիչների ծավալները: Գիտենա տեղեկատվությունը պահպանող ժամանակակից սարքավորումների թվային բնութագրերը | Բ ՄԱԿԱՐԴԱԿ Ճանաչի տեղեկատվության ժամանակակից կրիչները: Գ ՄԱԿԱՐԴԱԿ Կարողանա ներկայացնել տեղեկատվության հայտնի կրիչների ծավալները |
| Թեման՝ - 7 ժամ |
| № | ժամ | Պարապմունքի-դասի վերնագիրը | Ծրագրային բովանդակությունը | Թեմայի ուսումնասիրությունները սովորողին հնարավորություն է կընձեռի | Չափոփորոշչային պահանջներ |
| 4 | 1 | PowerPoint ծրագիրը: Սլայդների ստեղծում | Սլայդերի ստեղծում, ավելացում, հեռացում: Սլայդի թեմայի և ֆոնի ընտրություն: | Կարողանա ստեղծել առանձին սլայդներ և ձևավորել դրանք: | Ա ՄԱԿԱՐԴԱԿ Գիտենա ներկայացումների ստեղծման ծրագրային փաթեթը: Գիտենա ներկայացումների ֆայլերի ընդլայնումները Կարողնա ընտրել, ջնջել, ավելացնել սլայդներ: Բ ՄԱԿԱՐԴԱԿ Իմանա ներկայացումների ստեղծման ծրագրի հիմնական գործիքաշարը: |
| 5 | 1 | Օբյեկտների ներմուծումը սլայդում | Սլայդում տեքստի և գրաֆիկական պատկերի ստեղծում և ներմուծում: | Կարողանա սլայդում տեղադրել գրաֆիկական պատկերներ | Ա ՄԱԿԱՐԴԱԿ Կարողնա ավելացնել, ջնջել տեքստ, գրաֆիկական օբյեկտներ և ձևավորել: Բ ՄԱԿԱՐԴԱԿ Կարողանա ձևավորել տեքստային բլոկները՝ տառատեսակ, տեքստի չափ, գույն: Կարողանա ներմուծել գրաֆիկական օբյեկտներ՝ օգտագործելով ծրագրի գործիքները: |
| 6 | 1 | Ձայնի ընդգրկումը պրեզենտացիայում | Ձայնի ընդգրկում պարզ պրեզենտացիոն պրոյեկտներում: Սլայդի թեմայի և ֆոնի ընտրություն: | | Բ ՄԱԿԱՐԴԱԿ Կարողանա ձևավորել սլայդի ետնագույնը՝ ֆոնը, ընտրելով ծրագրում տեղադրված տարբերակներից մեկը: Գ ՄԱԿԱՐԴԱԿ Կարողանա ներկայացման մեջ ներդնել ձայնային ուղեկցում, առանձին սլայդներին նշանակել տարբեր հետնագույն: |
| 7 | 1 | Օբյեկտների համար անիմացիաների ընտրում | Նկարի տեղադրում սլայդում: Տեքստի և գրաֆիկական պատկերների անիմացիայի ստեղծում: | | Բ ՄԱԿԱՐԴԱԿ Կարողանա ստեղծել տեքստային բլոկերի և գրաֆիկական պատկերների անիմացիա: |
| 8 | 1 | Սլայդների հերթագայումը | Սլայդների հերթագայման էֆեկտի ընտրություն | | Գ ՄԱԿԱՐԴԱԿ Կարողանա ստեղծել սլայդների փոփխման անիմացիա: |
| 9 | 1 | Ներկայացումների ստեղծում և խմբագրում | Ներկայացումների ստեղծում, պահպանում, բեռնավորում, խմբագրում, ցուցադրում: | Միավորել սլայդները ներկայացումների մեջ: | Ա ՄԱԿԱՐԴԱԿ Կարողանա ստեղծել նոր ներկայացում, պահպանել և բեռնավորել: Բ ՄԱԿԱՐԴԱԿ Կարողանա պահպանել ներկայացումը նշված պանակում: |
| 10 | 1 | Պրեզենտացիաների պատրաստում և ցուցադրում | Պրեզենտացիայի պատրաստում և ցուցադրում: | | Գ ՄԱԿԱՐԴԱԿ Կարողանա տպել ներկայացման ֆայլը: |