СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հ ե ք ի ա թ

Нажмите, чтобы узнать подробности

Հեքիաթը բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Դիցաբանության դպրոցի ներկայացուցիչները հեքիաթը դիտում են իբրև «հնագույն առասպելի բեկոր»։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։ Հայկական հեքիաթների հավաքման ու հրատարակման գործում մեծ աշխատանք են կատարել Գարեգին Սրվանձտյանը, Տ. Նավասարդյանցը, Ս. Հայկունին, Երվանդ Լալայանը, Ս. Մովսիսյանը (Բենսե) և ուրիշներ։ Արժեքավոր է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատոր հրատարակությունը։

Հրաշապատում հեքիաթ՝ հեքիաթների հեղինակը հիմնականում ժողովուրդն է։ Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են տեսնել հեքիաթներում։ Ավելի ուշ հեքիաթներ ստեղծել են առանձին հեղինակներ՝ ժողովրդական պատումների մշակմամբ կամ ինքնուրույն։ Հեքիաթները բաժանվում են երեք տեսակների։ Տարածված են՝

  • հրաշապատում կամ կախարդական,
  • իրապատում,
  • կենդանական:

Հրաշապատում

Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի՝ դևերի, կախարդների, վհուկների, վիշապների դեմ։ Դեպքերը տեղի են ունենում ստորերկրյա թագավորությունում, երևակայական աշխարհներում, այլ աշխարհներում, որտեղ անհավատալին դառնում է իրական։ Հերոսներին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը կամ իմաստուն ծերունին։ Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով:

Իրապատում

Իրապատում հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները, հալածվածների և ճնշվածների ճակատագիրը, ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արատներ։ Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց առանձին հատկություններն ու վարքը։ Կենդանիների (օրինակ՝ գայլի, աղվեսի, արջի, կկվի, բվի, օձի, առյուծի և այլն) միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն։ Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը։ Հեքիաթներում հաճախ են իրար խառնվում իրականն ու երևակայականը: Հեքիաթները հիմնականում արձակ են, հազվադեպ՝ նաև չափածո։ Դրանց մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը՝ «Լինում է, չի լինում», «Կար, չկար», «Ժուկով-ժամանակով», «Չգիտեմ՝ որ երկրում, որ թագավորությունում», ինչպես նաև նույն վերջաբանը՝ «Երկնքից երեք խնձոր է ընկնում...», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին» և այլն։

Կենդանական

Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Առյուծը, մուկը, աղվեսը և այլն: Նրանց միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկություններ: Մի կողմից՝ չարություն, նախանձ, ագահություն, մեծամտություն, մյուս կողմից՝ բարություն, անձնազոհություն, վեհանձնություն, ազնվություն, արդարամտություն, հավատարմություն, իմաստություն:

Просмотр содержимого документа
"Հ ե ք ի ա թ"