СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գոյականի հոլովները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գոյականի հոլովները»

ԳՈՅԱԿԱՆԻ  ՀՈԼՈՎՆԵՐԸ   Դասի թեման- Թեմայի ամփոփում   Նպատակը – Պարզել, թե ինչպես են աշակերտները  հասկացել հոլովները, ինչպես են դրանք  կիրառում խոսքում:

ԳՈՅԱԿԱՆԻ ՀՈԼՈՎՆԵՐԸ Դասի թեման- Թեմայի ամփոփում Նպատակը – Պարզել, թե ինչպես են աշակերտները հասկացել հոլովները, ինչպես են դրանք կիրառում խոսքում:

Հոլովներ են կոչվում քերականական այն ձևերը, որոնցով արտահայտվում են  գոյականների կապակցման տարբեր հարաբերությունները այլ բառերի հետ:  Գոյականի այսպիսի ձևափոխությունների ամբողջությունը կոչվում է հոլովում:   Հայերենն ունի 7 հոլով` ուղղական սեռական տրական հայցական բացառական գործիական ներգոյական:

Հոլովներ են կոչվում քերականական այն ձևերը, որոնցով արտահայտվում են գոյականների կապակցման տարբեր հարաբերությունները այլ բառերի հետ:

Գոյականի այսպիսի ձևափոխությունների ամբողջությունը կոչվում է հոլովում:

Հայերենն ունի 7 հոլով`

  • ուղղական
  • սեռական
  • տրական
  • հայցական
  • բացառական
  • գործիական
  • ներգոյական:
Այս հոլովը բառի ուղիղ ձևն է`առանց որևէ վերջավորության:Ուղղական հոլովին հակադրվում են մնացած բոլոր հոլովները,որոնք կոչվում են թեք հոլովներ: Ուղղական հոլովը ցույց է տալիս մի բան անող կամ լինող առարկա:Ուղղական հոլովով դրված գոյականները պատասղանում են`ո ՞ վ, ովքե ՞ ր, ի ՞ նչ(ը ), ինչե ՞ ր(ը ) հարցերին: Ուղղական հոլովով դրված գոյականները կարող են ստանալ Ը,Ն որոշիչ հոդերը: ՈւՂՂԱԿԱՆ ՀՈԼՈՎ

Այս հոլովը բառի ուղիղ ձևն է`առանց որևէ վերջավորության:Ուղղական հոլովին հակադրվում են մնացած բոլոր հոլովները,որոնք կոչվում են թեք հոլովներ:

Ուղղական հոլովը ցույց է տալիս մի բան անող կամ լինող առարկա:Ուղղական հոլովով դրված գոյականները պատասղանում են`ո ՞ վ, ովքե ՞ ր, ի ՞ նչ(ը ), ինչե ՞ ր(ը ) հարցերին:

Ուղղական հոլովով դրված գոյականները կարող են ստանալ Ը,Ն որոշիչ հոդերը:

ՈւՂՂԱԿԱՆ ՀՈԼՈՎ

Ուղղական հոլովով դրվում են նախադասության հետևյալ անդամները և անդամ չհամարվող բառերը: գ) Կոչականը , որին ուղղված է խոսքը. կոչականը նախադասության անդամ չի համարվում, օրինակ`  Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք  Թափառական աշուղին…   դ) Գոյական որոշիչը , օրինակ`  Եվ ուղտերն իբրև ոսկի մակույկներ,   հուր ալիքներ ծով անապատում  Ճեղքելով արագ սլանում էին  դեպի բոցավառ, լուսավառ հեռուն…  Ավ. Իսահակյան

Ուղղական հոլովով դրվում են նախադասության հետևյալ անդամները և անդամ չհամարվող բառերը:

գ) Կոչականը , որին ուղղված է խոսքը. կոչականը նախադասության անդամ չի համարվում, օրինակ`

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք Թափառական աշուղին…

դ) Գոյական որոշիչը , օրինակ`

Եվ ուղտերն իբրև ոսկի մակույկներ, հուր ալիքներ ծով անապատում Ճեղքելով արագ սլանում էին դեպի բոցավառ, լուսավառ հեռուն… Ավ. Իսահակյան

Նախադասության ո ՞ ր անդամը չի կարող դրվել ուղղական  հոլովով:  1.կոչականը  2. բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող բառը` ստորոգելին  3. պատճառի պարագան  4 . որոշիչը Ո ՞ր շարքում են բոլոր բառերը դրված ուղղական հոլովով: տիկին, գետնին, այգին, ոզնին բաժին, այգին, կաղնին, խուրջին հատակին, կաղին, ջրվեժին, տարին մարտին, կողին, հաղարջին, ձին Գտնել ուղղական հոլովով դրված գոյականները:  Անց են կենում սեր ու խընդում, Գեղեցկություն, գանձ ու գահ,  Մահը մերն է, մենք մահինը,  Մարդու գործն է միշտ անմահ։

Նախադասության ո ՞ ր անդամը չի կարող դրվել ուղղական հոլովով:

1.կոչականը 2. բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող բառը` ստորոգելին 3. պատճառի պարագան 4 . որոշիչը

Ո ՞ր շարքում են բոլոր բառերը դրված ուղղական հոլովով:

  • տիկին, գետնին, այգին, ոզնին
  • բաժին, այգին, կաղնին, խուրջին
  • հատակին, կաղին, ջրվեժին, տարին
  • մարտին, կողին, հաղարջին, ձին

Գտնել ուղղական հոլովով դրված գոյականները:

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ, Մահը մերն է, մենք մահինը, Մարդու գործն է միշտ անմահ։

 Սեռական հոլովը ցույց է տալիս պատկանելություն, վերաբերություն:Սեռական հոլովով գոյականները պատասխանում են ո ՞ ւմ,  ինչի ՞ կամ ինչերի ՞ հարցերին:Սեռական հոլովը ունի կազմության 2 եղանակ ` արտաքին և ներքին: Արտաքին թեքում:Ա յս դեպքում բառի վերջին ավելանում են –ի-,-ու-,-վա-, ոջ-, -ց-,-ան-, - վերջավորությունները (Օրինակ` սեղանի,մարդու,ամառվա,թոռան,ընկերոջ, Գրիգորենց ):Այսպիսի հոլովը կոչվում է արտաքին , որովհետև փոփոխությունը տեղի է ունենում բառավերջում: Ներքին թեքում:Ա յս դեպքում փոփոխվում է բառամիջի ձայնավորը կամ երկհնչյունը, այդ պատճառով էլ հոլովումը կոչվում է ներքին: Կա երկու ներքին հոլովում` ա և ո: Գոյություն ունեն նաև այլաձև և զուգաձև հոլովումներ:

Սեռական հոլովը ցույց է տալիս պատկանելություն, վերաբերություն:Սեռական հոլովով գոյականները պատասխանում են ո ՞ ւմ, ինչի ՞ կամ ինչերի ՞ հարցերին:Սեռական հոլովը ունի կազմության 2 եղանակ ` արտաքին և ներքին:

Արտաքին թեքում:Ա յս դեպքում բառի վերջին ավելանում են –ի-,-ու-,-վա-, ոջ-, -ց-,-ան-, - վերջավորությունները (Օրինակ` սեղանի,մարդու,ամառվա,թոռան,ընկերոջ, Գրիգորենց ):Այսպիսի հոլովը կոչվում է արտաքին , որովհետև փոփոխությունը տեղի է ունենում բառավերջում:

Ներքին թեքում:Ա յս դեպքում փոփոխվում է բառամիջի ձայնավորը կամ երկհնչյունը, այդ պատճառով էլ հոլովումը կոչվում է ներքին: Կա երկու ներքին հոլովում` ա և ո:

Գոյություն ունեն նաև այլաձև և զուգաձև հոլովումներ:

Սեռական հոլովը նախադասության մեջ կարող է դառնալ միայն գոյականական անդամի լրացում:  1. Հատկացուցիչ Օրինակ՝ Աղջկա զգեստը գեղեցիկ է:  2. Որոշիչ Օրինակ՝ Նա գնեց պատի և ձեռքի ժամացույցներ:   2.Նշել ներքին հոլովման ենթարկվող բառերը.  Շարժում, արյուն, հենասյուն, ազգանուն, կնքահայր, ամառ, եռանկյուն , հացատուն, դեղատուն, գալուստ, դոփյուն, շնաձուկ :  3.Նշել արտաքին հոլովման ենթարկվող բառերը.  Անուն, մանուկը, դերանուն, դուռ, այգիներով, ցերեկ, ոզնի, զեկուցում, քաղաքադուռ, տարիներից, եռանկյուն, մարդիկ, րոպե, դար :  

Սեռական հոլովը նախադասության մեջ կարող է դառնալ միայն գոյականական անդամի լրացում:

1. Հատկացուցիչ

Օրինակ՝ Աղջկա զգեստը գեղեցիկ է:

2. Որոշիչ

Օրինակ՝ Նա գնեց պատի և ձեռքի ժամացույցներ:

 

2.Նշել ներքին հոլովման ենթարկվող բառերը. Շարժում, արյուն, հենասյուն, ազգանուն, կնքահայր, ամառ, եռանկյուն , հացատուն, դեղատուն, գալուստ, դոփյուն, շնաձուկ :

3.Նշել արտաքին հոլովման ենթարկվող բառերը. Անուն, մանուկը, դերանուն, դուռ, այգիներով, ցերեկ, ոզնի, զեկուցում, քաղաքադուռ, տարիներից, եռանկյուն, մարդիկ, րոպե, դար :

  •  
Որ շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման: 1.ամառ,կեսօր,ազգանուն,գիշեր 2.վայրկյան, գարուն, ցերեկ, ժամ 3.շաբաթ, ամիս, տարի, առավոտ 4.կեսգիշեր, իրիկնաժամ, դար, օր     Որ շարքի բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման: 1.սյուն,շարժում,տուն,ուրախություն 2.գարուն,խաբեություն,հայրանուն, դեղատուն 3.արյուն,անկյուն,անուն,քավություն 4.եռանկյուն,կորյուն,հեռագրատուն,շուն    

Որ շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման:

1.ամառ,կեսօր,ազգանուն,գիշեր

2.վայրկյան, գարուն, ցերեկ, ժամ

3.շաբաթ, ամիս, տարի, առավոտ

4.կեսգիշեր, իրիկնաժամ, դար, օր

 

 

Որ շարքի բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:

1.սյուն,շարժում,տուն,ուրախություն

2.գարուն,խաբեություն,հայրանուն, դեղատուն

3.արյուն,անկյուն,անուն,քավություն

4.եռանկյուն,կորյուն,հեռագրատուն,շուն

 

 

Առաջադրանք.  տրված նախադասություններում քանի ՞ հատկացուցիչ կա: Դրությունը անորոշ է. փող չունեմ. ընթրիքի, ճաշի փողը չեմ տվել: Կոկորդիլոսի արցունք է թափում: Այս տարի մեծ քանակությամբ ոչխարի պանիր է արտահանվել:

Առաջադրանք. տրված նախադասություններում քանի ՞ հատկացուցիչ կա:

Դրությունը անորոշ է. փող չունեմ. ընթրիքի, ճաշի փողը չեմ տվել:

Կոկորդիլոսի արցունք է թափում:

Այս տարի մեծ քանակությամբ ոչխարի պանիր է արտահանվել:

Տրական հոլովը ցույց է տալիս առարկա կամ անձ , որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը:Տրականը կազմվում է սեռական հոլովի պես, միայն թե այն կարող է որոշիչ հոդ ստանալ: Տրական հոլովով դրված գոյականները պատասխանում են`ո ՞ ւմ , ինչի ՞, ինչի ՞ ն,ե ՞ րբ, որտե ՞ ղ հարցերին: Տրական հոլովով դրվում են միայն բայական անդամի լրացումները: Տրական հոլով

Տրական հոլովը ցույց է տալիս առարկա կամ անձ , որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը:Տրականը կազմվում է սեռական հոլովի պես, միայն թե այն կարող է որոշիչ հոդ ստանալ:

Տրական հոլովով դրված գոյականները պատասխանում են`ո ՞ ւմ , ինչի ՞, ինչի ՞ ն,ե ՞ րբ, որտե ՞ ղ հարցերին:

Տրական հոլովով դրվում են միայն բայական անդամի լրացումները:

Տրական հոլով

Հանգման անուղղակի  խնդիրը. օրինակ`  Մոտեցավ զորավարին և ինչ-որ բան շշնջաց : Ժամանակի պարագան,օրինակ`  Լուսաբացին նա բարձրացավ կախաղան..  Վ. Տերյան   Տեղի պարագան ,օրինակ` Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին:  Փերիները սարի գլխին հավաքվեցին գիշերով: Նպատակի պարագան,օրինակ` Իջավ աղբյուրը` ջրի:

Հանգման անուղղակի խնդիրը. օրինակ`

Մոտեցավ զորավարին և ինչ-որ բան շշնջաց :

Ժամանակի պարագան,օրինակ` Լուսաբացին նա բարձրացավ կախաղան.. Վ. Տերյան

Տեղի պարագան ,օրինակ`

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին: Փերիները սարի գլխին հավաքվեցին գիշերով:

Նպատակի պարագան,օրինակ`

Իջավ աղբյուրը` ջրի:

Ո ՞ր շարքում են բոլոր բառերը դրված տրական հոլովով: քարին, հողին, քամին, տերևին տանը, անկյանը, շանը, քաջությանը այգուն, հենասյուն, բանալուն, առուն օրվա, տարվա, ոտնլվա, ամսվա Ո՞ր նախադասությունների մեջ կա տրական հոլովով դրված գոյական: Նշել համարները: Երազումս մի մաքի  Մոտս եկավ` հարցմունքի… 2. Մոտենալով պատուհանին` բացեց փեղկը: 3. Կաղնին իր հսկա բնով գետնի մի ընդարձակ տարածք էր զբաղեցրել: 4. Հաճարենին ուղղաձիգ բարձրացել էր: 5. Լուսաբացին բոլորը հեռացել էին:

Ո ՞ր շարքում են բոլոր բառերը դրված տրական հոլովով:

  • քարին, հողին, քամին, տերևին
  • տանը, անկյանը, շանը, քաջությանը
  • այգուն, հենասյուն, բանալուն, առուն
  • օրվա, տարվա, ոտնլվա, ամսվա

Ո՞ր նախադասությունների մեջ կա տրական հոլովով դրված գոյական:

Նշել համարները:

  • Երազումս մի մաքի

Մոտս եկավ` հարցմունքի…

2. Մոտենալով պատուհանին` բացեց փեղկը:

3. Կաղնին իր հսկա բնով գետնի մի ընդարձակ տարածք էր զբաղեցրել:

4. Հաճարենին ուղղաձիգ բարձրացել էր:

5. Լուսաբացին բոլորը հեռացել էին:

Հայցական հոլովով դրված գոյականները պատասխանում են ի ՞ նչ կամ ի ՞ նչը, ո ՞ ւմ, ինչե ՞ ր, ե ՞ րբ, ո ՞ ւր հարցերին :Հայցական հոլովը չունի հատուկ ձև. այն նման է ուղղականին կամ տրականին: Եթե հայցականով դրված ուղիղ խնդիրը նման է ուղղականին, նշանակում է այն դրված է իրի առումով: Իսկ եթե ուղիղ խնդիրը նման է տրական հոլովին, նշանակում է այն անձի առում ունի: Հայցական հոլովը ցույց է տալիս այն առարկան կամ անձը, որն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը: Հայցական հոլով

Հայցական հոլովով դրված գոյականները պատասխանում են ի ՞ նչ կամ ի ՞ նչը, ո ՞ ւմ, ինչե ՞ ր, ե ՞ րբ, ո ՞ ւր հարցերին :Հայցական հոլովը չունի հատուկ ձև. այն նման է ուղղականին կամ տրականին:

Եթե հայցականով դրված ուղիղ խնդիրը նման է ուղղականին, նշանակում է այն դրված է իրի առումով: Իսկ եթե ուղիղ խնդիրը նման է տրական հոլովին, նշանակում է այն անձի առում ունի:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն առարկան կամ անձը, որն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը:

Հայցական հոլով

Անորոշ առումով գործածվելիս անձ ցույց տվող ուղիղ խնդիրը նույնպես կարող է կազմել ուղղականի պես, ինչպես`   Ես մի մարդ տեսա :  Իրանիշ գոյականներով արտահայտված ուղիղ խնդիրն էլ երբեմն կարող է կազմվել տրականի ձևով: Օրինակ`  Հասոն իր նվագով քարերին էր լացացնում, զեփյուռին ողբացնում:

Անորոշ առումով գործածվելիս անձ ցույց տվող ուղիղ խնդիրը նույնպես կարող է կազմել ուղղականի պես, ինչպես` Ես մի մարդ տեսա :

Իրանիշ գոյականներով արտահայտված ուղիղ խնդիրն էլ երբեմն կարող է կազմվել տրականի ձևով: Օրինակ` Հասոն իր նվագով քարերին էր լացացնում, զեփյուռին ողբացնում:

Նախադասությունների մեջ գտնել հայցական հոլովով դրված գոյականները: 1.Նկարիչը վերցրեց վրձինը, որը դրված էր սեղանին: 2. Լուսնի շողերը լուսավորել էին լեռները: 3. Ծերունին մի մարդ տեսավ, որը մոտենում էր իրենց այգուն: 4. Եկեղեցու զանգերի ղողանջը հասնում էր մինչև մոտակա գյուղը:

Նախադասությունների մեջ գտնել հայցական հոլովով դրված գոյականները:

1.Նկարիչը վերցրեց վրձինը, որը դրված էր սեղանին:

2. Լուսնի շողերը լուսավորել էին լեռները:

3. Ծերունին մի մարդ տեսավ, որը մոտենում էր իրենց այգուն:

4. Եկեղեցու զանգերի ղողանջը հասնում էր մինչև մոտակա գյուղը:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից սկսվում է, ծագում է գործողությունը: Բացառական հոլովով դրված գոյականները պատասխանում են ումի ՞ ց, ինչի ՞ ց, որտեղի ՞ ց, երբվանի ՞ ց հարցերին: Բացառական հոլովը կազմվում է ուղղականի կամ սեռականի հիմքով` -ից կամ –ուց վերջավորություններով: Այն որոշիչ հոդ չի ստանում: բացառական հոլով

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից սկսվում է, ծագում է գործողությունը:

Բացառական հոլովով դրված գոյականները պատասխանում են ումի ՞ ց, ինչի ՞ ց, որտեղի ՞ ց, երբվանի ՞ ց հարցերին:

Բացառական հոլովը կազմվում է ուղղականի կամ սեռականի հիմքով` -ից կամ –ուց վերջավորություններով: Այն որոշիչ հոդ չի ստանում:

բացառական հոլով

 Բացառական հոլովով կարող են դրվել`  1. պատճառի պարագան .  օրինակ` Նա ամոթից կարմրեց :   2.ժամանակի պարագան.  օրինակ ՝ Առավոտից նա աշխատում էր:  3. որոշիչը .  օրինակ ՝ Շինարարը քարից տուն էր կառուցում:  4. վերաբերության խնդիրը.  օրինակ ՝ Նա խոսում էր հին-հին քաջերից:  5. Ներգործող անուղղակի խնդիրը, որը դրվում է միայն կրավորական բայերի հետ և  ցույց է տալիս այն առարկան կամ անձը, որը ներգործում,ազդում է ենթակայի վրա:  Անձ ցույց տվող գոյականների դեպքում ներգործող խնդիրը կազմվում է սեռական  հոլով+կողմից կապակցությամբ,  օրինակ` Կամուրջը քանդվել էր հեղեղից: - առարկա  Կամուրջը նորոգվեց շինարարների կողմից: - անձ

Բացառական հոլովով կարող են դրվել`

1. պատճառի պարագան .

օրինակ` Նա ամոթից կարմրեց :

2.ժամանակի պարագան.

օրինակ ՝ Առավոտից նա աշխատում էր:

3. որոշիչը .

օրինակ ՝ Շինարարը քարից տուն էր կառուցում:

4. վերաբերության խնդիրը.

օրինակ ՝ Նա խոսում էր հին-հին քաջերից:

5. Ներգործող անուղղակի խնդիրը, որը դրվում է միայն կրավորական բայերի հետ և

ցույց է տալիս այն առարկան կամ անձը, որը ներգործում,ազդում է ենթակայի վրա:

Անձ ցույց տվող գոյականների դեպքում ներգործող խնդիրը կազմվում է սեռական

հոլով+կողմից կապակցությամբ,

օրինակ` Կամուրջը քանդվել էր հեղեղից: - առարկա Կամուրջը նորոգվեց շինարարների կողմից: - անձ

Ո ՞ ր նախադասության մեջ է բացառական հոլովով դրված գոյական կա: 1.Խունկը բուրելով կայրվի: 2.Կուսակից ընկերները նրան հանգիստ չէին տալիս: 3.Ես նրան աչքերի գույնից ճանաչեցի: 4.Ծառուղին պատված էր չորացած տերևների գորգով:   Ո ՞ր շարքի բոլոր բառերն են դրված բացառական հոլովով: օղուց, պատանուց, ոսկուց, նեղուց մարդուց, գինուց, ամուսնուց այգուց եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց Անունից, օրվանից, սմբակից, կուսակից  

Ո ՞ ր նախադասության մեջ է բացառական հոլովով դրված գոյական կա:

1.Խունկը բուրելով կայրվի:

2.Կուսակից ընկերները նրան հանգիստ չէին տալիս:

3.Ես նրան աչքերի գույնից ճանաչեցի:

4.Ծառուղին պատված էր չորացած տերևների գորգով:

 

Ո ՞ր շարքի բոլոր բառերն են դրված բացառական հոլովով:

  • օղուց, պատանուց, ոսկուց, նեղուց
  • մարդուց, գինուց, ամուսնուց այգուց
  • եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց
  • Անունից, օրվանից, սմբակից, կուսակից

 

Գ ործիական հոլովը կազմվում է ` ուղղական կամ սեռական հոլովաձևին ավելացնելով –ով կամ –բ վերջավորությունները:-Բ վերջավորություն կարող են ստանալ –ություն,-ում, երբեմն նաև` -յուն, -ուն ածանցներով վերջացող բառերը:Բ բաղաձայնից առաջ ն հնչյունը փոխվում է մ-ի ...Օրինակ`լավությամբ,շարժմամբ, արյամբ, անվամբ Գործիական հոլովով դրված գոյականները որոշիչ հոդ չեն ստանում: Գործիական հոլովով դրված գոյականները պատասխանում են ինչո ՞ վ, ումո ՞ վ,ե ՞ րբ, որտեղո ՞ վ, ինչպե ՞ ս հարցերին: Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան ,որի միջոցով կատարվում է գործողությունը: Գործիական հոլով

Գ ործիական հոլովը կազմվում է ` ուղղական կամ սեռական հոլովաձևին ավելացնելով –ով կամ –բ վերջավորությունները:-Բ վերջավորություն կարող են ստանալ –ություն,-ում, երբեմն նաև` -յուն, -ուն ածանցներով վերջացող բառերը:Բ բաղաձայնից առաջ ն հնչյունը փոխվում է մ-ի ...Օրինակ`լավությամբ,շարժմամբ, արյամբ, անվամբ

Գործիական հոլովով դրված գոյականները որոշիչ հոդ չեն ստանում:

Գործիական հոլովով դրված գոյականները պատասխանում են ինչո ՞ վ, ումո ՞ վ,ե ՞ րբ, որտեղո ՞ վ, ինչպե ՞ ս հարցերին:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան ,որի միջոցով կատարվում է գործողությունը:

Գործիական հոլով

Գործիական հոլովով դրվում են բայական անդամի լրացումները,որոնք ցույց են տալիս գործողության կատարման միջոցը,տեղը,ձևը, ժամանակը և այլն: Օրինակ`Գյուղացին բահով փորում էր հողը:  Աշակերտը գրում է գրիչով:  Բահ և գրիչ բառերը դրված են գործիական հոլովով և հանդես են գալիս որպես միջոցի անուղղակի խնդիր:   Տեղի պարագա— Սարերով ու դաշտերով էր գնում ձիավորը: Հիմունքի պարագա— Իմ կարծիքով դա ճիշտ է: Գոյական որոշիչը— Կարտոֆիլով կարկանդակ շատ է սիրում: Ժամանակի պարագա— Գիշերով կգանք ձեր տուն: Ներգործող անուղղակի խնդիր – Լողավազանը լցված էր անձրևաջրով:

Գործիական հոլովով դրվում են բայական անդամի լրացումները,որոնք ցույց են տալիս գործողության կատարման միջոցը,տեղը,ձևը, ժամանակը և այլն:

Օրինակ`Գյուղացին բահով փորում էր հողը: Աշակերտը գրում է գրիչով: Բահ և գրիչ բառերը դրված են գործիական հոլովով և հանդես են գալիս որպես միջոցի անուղղակի խնդիր:

Տեղի պարագա— Սարերով ու դաշտերով էր գնում ձիավորը:

Հիմունքի պարագա— Իմ կարծիքով դա ճիշտ է:

Գոյական որոշիչը— Կարտոֆիլով կարկանդակ շատ է սիրում:

Ժամանակի պարագա— Գիշերով կգանք ձեր տուն:

Ներգործող անուղղակի խնդիր – Լողավազանը լցված էր անձրևաջրով:

  Ո ՞ ր նախադասության մեջ գործիական հոլովով դրված գոյականով արտահայտված ներգործող խնդիր կա: 1.Ես նրան ճանաչեցի ձայնից: 2.Գարնանային երկինքը պատված էր սև ու մռայլ ամպերով: 3.Թագավորի հրամանով նրան դատապարտեցին մահվան: 4. Ելանք, սարով գնացինք:   Ո ՞ ր նախադասության մեջ է ընդգծվածը գործիական հոլովով դրված գոյականով արտահայտված միջոցի անուղակի խնդիր: 1.Բոլոր երկրներում մարդիկ սիրով են դիմավորում Նոր տարվա գալուստը: 2.Ճապոնացիները հնուց ի վեր Նոր տարին դիմավորում են մեծ շուքով: 3.Չինացիները Նոր տարվա սեղանը զարդարում են կարճ կտրած  նարգիզներով: 4.Մշո դաշտը պատված էր թանձր մառախուղով:

  Ո ՞ ր նախադասության մեջ գործիական հոլովով դրված գոյականով արտահայտված ներգործող խնդիր կա:

1.Ես նրան ճանաչեցի ձայնից:

2.Գարնանային երկինքը պատված էր սև ու մռայլ ամպերով:

3.Թագավորի հրամանով նրան դատապարտեցին մահվան:

4. Ելանք, սարով գնացինք:

 

Ո ՞ ր նախադասության մեջ է ընդգծվածը գործիական հոլովով դրված գոյականով արտահայտված միջոցի անուղակի խնդիր:

1.Բոլոր երկրներում մարդիկ սիրով են դիմավորում Նոր տարվա գալուստը:

2.Ճապոնացիները հնուց ի վեր Նոր տարին դիմավորում են մեծ շուքով:

3.Չինացիները Նոր տարվա սեղանը զարդարում են կարճ կտրած

նարգիզներով:

4.Մշո դաշտը պատված էր թանձր մառախուղով:

Ներգոյականով դրված գոյականները պատասխանում են որտե ՞ ղ, ինչո ՞ ւմ, ե ՞ րբ հարցերին: Այս հոլովը կազմելու համար ուղղականին ավելացնում են- ում վերջավորությունը: Անձնանիշ հատուկ և հասարակ գոյականները, կենդանիների անունները, -ություն, -եղեն, -ում, -յուն, -ուն ածանցներով ավարտվող բառերը ներգոյական հոլով չունեն: Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կատարվում է գործողությունը,այն ժամանակը, որի ընթացքում կատարվում է գործողությունը: Ներգոյական հոլով

Ներգոյականով դրված գոյականները պատասխանում են որտե ՞ ղ, ինչո ՞ ւմ, ե ՞ րբ հարցերին:

Այս հոլովը կազմելու համար ուղղականին ավելացնում են- ում վերջավորությունը:

Անձնանիշ հատուկ և հասարակ գոյականները, կենդանիների անունները, -ություն, -եղեն, -ում, -յուն, -ուն ածանցներով ավարտվող բառերը ներգոյական հոլով չունեն:

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կատարվում է գործողությունը,այն ժամանակը, որի ընթացքում կատարվում է գործողությունը:

Ներգոյական հոլով

Ներգոյական հոլովաձև կարող են ունենալ` 1.տեղի պարագան ( Փողոցում ոչ ոք չկար) 2.Ժամանակի պարագան (Երեք ամսում շենքի նորոգումն ավարտվեց) և այլն:

Ներգոյական հոլովաձև կարող են ունենալ`

1.տեղի պարագան ( Փողոցում ոչ ոք չկար)

2.Ժամանակի պարագան (Երեք ամսում շենքի նորոգումն ավարտվեց) և այլն:

  Ո ՞ ր շարքի բոլոր բառերն են դրված ներգոյական հոլովով: դիմում, բակում, ճնշում, ցանցում նկուղում, էջում, սրտում, ուղղում ծովում, ձեռքում, հատում, արտում բնում, դարակում, այգում, սենյակում   Ո ՞ ր նախադասության մեջ է ընդգծված բառը ներգոյական հոլովով դրված գոյական: Նա թագուհու նման ճեմում էր նախասրահում: Մայրը ամեն ինչ քողարկում էր: Այդ ամենից հետո նա ազատման դիմում ներկայացրեց: Փողոցում բոլորն այդ մասին էին խոսում:

  Ո ՞ ր շարքի բոլոր բառերն են դրված ներգոյական հոլովով:

  • դիմում, բակում, ճնշում, ցանցում
  • նկուղում, էջում, սրտում, ուղղում
  • ծովում, ձեռքում, հատում, արտում
  • բնում, դարակում, այգում, սենյակում

 

Ո ՞ ր նախադասության մեջ է ընդգծված բառը ներգոյական հոլովով դրված գոյական:

  • Նա թագուհու նման ճեմում էր նախասրահում:
  • Մայրը ամեն ինչ քողարկում էր:
  • Այդ ամենից հետո նա ազատման դիմում ներկայացրեց:
  • Փողոցում բոլորն այդ մասին էին խոսում:
Փակագծերում տրված բառերը անհրաժեշտության դեպքում ձևափոխել և նշել հոլովները: Թե ինչու իմ մանկական (տարի) մեծ մասը ես ոչ թե (մայրս) մոտ, այլ (տատս) մոտ անցկացրի, այս մասին գրելը շատ երկար կլիներ: Կասեմ միայն, որ (շաբաթ) մեջ հազիվ մի երկու (օր) հյուր գնացի մեր տուն, մնացած (ժամանակ) ես ապրում էի (տատս) մոտ: (Մայրս) ինձ համար (Անուշ) էր, տատս` մայրիկ, նրանց (տուն)` (մայրիկանք) տուն: Քեռիս (տարի) մեջ միայն (ձմեռ) (ամիս) էր լինում (տուն), մնացած (ժամանակ) նա գյուղ էր գնում և մի (կողմ) (տնտեսություն) զբաղվում, իսկ մյուս (կողմ), ինչպես տատս էր ասում, «դաշնակ կոմիտե» էր:

Փակագծերում տրված բառերը անհրաժեշտության դեպքում ձևափոխել և նշել հոլովները:

Թե ինչու իմ մանկական (տարի) մեծ մասը ես ոչ թե (մայրս) մոտ, այլ (տատս) մոտ անցկացրի, այս մասին գրելը շատ երկար կլիներ: Կասեմ միայն, որ (շաբաթ) մեջ հազիվ մի երկու (օր) հյուր գնացի մեր տուն, մնացած (ժամանակ) ես ապրում էի (տատս) մոտ: (Մայրս) ինձ համար (Անուշ) էր, տատս` մայրիկ, նրանց (տուն)` (մայրիկանք) տուն: Քեռիս (տարի) մեջ միայն (ձմեռ) (ամիս) էր լինում (տուն), մնացած (ժամանակ) նա գյուղ էր գնում և մի (կողմ) (տնտեսություն) զբաղվում, իսկ մյուս (կողմ), ինչպես տատս էր ասում, «դաշնակ կոմիտե» էր: