Просмотр содержимого документа
«Գործնական, հետազոտական աշխատանք»
ԳՈՐԾՆԱԿԱՆ , ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1. (5,6 գնումներ) Գործնական աշխատանք.
Տրված է խնդրի լուծումը: Ինքնուրույն կազմեք խնդիր՝ գնումների վերաբերյալ:
Լուծում . 1) 10 000 + 10 000 ▪ 5/100 = 10 000 + 500 = 10 500
2) 10 500 – 10 000 = 500
Պատ՝. 500 դրամով:
ա) Տիկին Հասմիկի ընտանիքը երեկոյան ընթրիքին հյուրերի է սպասում: Ընտանիքի անդամները և հյուրերը միասին կլինեն 12 հոգի: Հյուրասիրության համար տիկին Հասմիկը նախատեսել է պատրաստել ճաշ, որը սովորաբար իրենց ընտանիքի համար՝ 4 հոգու, պատրաստում է հետևյալ բաղադրատոմսով. 350գր տավարի միս, 150գր կարտոֆիլ, 50գր գազար, 60գր սոխ, 1 տարա թթվասեր, աղ, բիբար, դափնու տերև և այլ համեմունքներ: Հյուրասիրության համար պետք է գնել նշված բոլոր մթերքները, բացի աղից, բիբարից, դափնու տերևից և համեմունքներից: Տան մոտ գտնվող խանութում նշված մթերքներից որոշները վաճառվում են փաթեթավորված, որոշները՝ հատով, իսկ մսավաճառը միսը վաճառելիս կտրում է այն կտորը, որը գնորդը ցանկանում է: Որքա՞ն գումար կպահանջվի ծախսել 12 հոգու համար ճաշը պատրաստելու համար: Պատասխանը ներկայացնել մինչև ամբողջը կլորացված թվերով: 1. Մթերք Մեկ փաթեթավորման քաշը (հատ), կգ 2. տավարի միս 3. Միավորի գինը, դրամ կարտոֆիլ Կգ 4. Կգ 3000 կաղամբ 300 Կգ գազար 5. 6. Կգ 300 սոխ 350 թթվասեր Կգ 250 Հատ 380 " width="640"
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2. (5-6 գնումներ, խնայողություն) Խմբային գործնական աշխատանք
ա) Տիկին Հասմիկի ընտանիքը երեկոյան ընթրիքին հյուրերի է սպասում: Ընտանիքի անդամները և հյուրերը միասին կլինեն 12 հոգի: Հյուրասիրության համար տիկին Հասմիկը նախատեսել է պատրաստել ճաշ, որը սովորաբար իրենց ընտանիքի համար՝ 4 հոգու, պատրաստում է հետևյալ բաղադրատոմսով. 350գր տավարի միս, 150գր կարտոֆիլ, 50գր գազար, 60գր սոխ, 1 տարա թթվասեր, աղ, բիբար, դափնու տերև և այլ համեմունքներ:
Հյուրասիրության համար պետք է գնել նշված բոլոր մթերքները, բացի աղից, բիբարից, դափնու տերևից և համեմունքներից: Տան մոտ գտնվող խանութում նշված մթերքներից որոշները վաճառվում են փաթեթավորված, որոշները՝ հատով, իսկ մսավաճառը միսը վաճառելիս կտրում է այն կտորը, որը գնորդը ցանկանում է:
Որքա՞ն գումար կպահանջվի ծախսել 12 հոգու համար ճաշը պատրաստելու համար: Պատասխանը ներկայացնել մինչև ամբողջը կլորացված թվերով:
1.
Մթերք
Մեկ փաթեթավորման քաշը (հատ), կգ
2.
տավարի միս
3.
Միավորի գինը, դրամ
կարտոֆիլ
Կգ
4.
Կգ
3000
կաղամբ
300
Կգ
գազար
5.
6.
Կգ
300
սոխ
350
թթվասեր
Կգ
250
Հատ
380
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
3.(6,7,8 գնումներ, զեղչեր, խնայողություն) Խնդիր-քննարկում . Նարեն գնեց զգեստ՝ 20 000 դրամ արժողությամբ: Վճարումը կատարելիս գանձապահը տեղեկացրեց, որ գնված ապրանքը կարող են փոխանակել կամ հետ վերադարձնել 3 օրվա ընթացքում: Հաջորդ օրը Նարեն տեսավ, որ խանութը զեղչեր է հայտարարել և իր գնած զգեստը զեղչվել է 40%-ով: Նա որոշեց օգտվել հնարավորությունից, վերադարձրեց զգեստը՝ պատճառաբանելով, որ չափսը չի համապատասխանում: Առաջարկեցին փոխանակում, բայց կտրոնի վրա նշված գնով՝ առանց զեղչի կիրառման: Նարեն հրաժարվեց փոխանակումից և հետ վերադարձրեց զգեստը: Երկու ժամ անց նա նորից մտավ այդ խանութը իր ընտրած զգեստը զեղչով գնելու, սակայն իր չափսը արդեն չկար…
- Քանի՞ դրամով էր զեղչվել զգեստը:
- Ինչպե՞ս կգնահատեք Նարեի քայլը: Արդյոք նա գո՞հ էր իր խնայողությունից:
- Ի՞նչ խորհուրդ կտայիք Նարեին:
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1.(5,6 գնումներ, ապրանքի գնի վրա ազդող գործոններ) Խմբային հետազոտական աշխատանք . Յուրաքանչյուր խմբին հանձնարարել մշակել որևէ ապրանքի (օրինակ հեծանիվի, համակարգչի, հեռախոսի) գնման փաթեթ՝ 4 պարտադիր կետերով.
- Ձևակերպել նպատակը
- Որոշել կարևոր բնութագրիչները, որպեսզի հնարավոր լինի կատարել համեմատություն: Սահմանել նվազագույն պահանջները, որոնք պարտադիր պետք է ունենա ընտրված ապրանքը, հետազոտել (խանութներից և ինտերնետային կայքերից) և հավաքագրել մի քանի մոդելներ, որոնք համապատասխանում են մինիմալ պահանջներին:
- Դասակարգել ընտրված ապրանքի բնութագրիչները ըստ կարևորության. Օրինակ մեկի համար կարող է կարևոր լինել ֆունկցիոնալությունը, մյուսի համար արտաքին տեսքը, երրորդի համար ամրությունը, ապահովությունը, հզորությունը և այլն:
- Գինը համեմատել ամենավերջում և կատարել ընտրություն:
Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր ընտրությունը՝ հիմնավորելով: Կազմակերպել քննարկում (ուշադրություն դարձնել այն փաստին, որ ապրանքների համար կան բնութագրիչներ, որոնք ավելի կարևոր են քան ցածր գին ունենալը):
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
2.(6 աշխատանք, եկամուտ, մշտական և ոչ մշտական ծախսեր, պարզ տոկոսներ) Հետազոտական նախագծային աշխատանք (Երթևեկության կանոններ) Նախ սովորողներին հանձնարարել տանը ուսումնասիրել երթևեկության կանոնները, դասարանում կազմակերպել փոքր քննարկում, ապա տալ հանձնարարական. Օգտվելով ինտերնետային համապատասխան կայքերից, հավաքագրել երթևեկության կանոնների խախտումների դիմաց նախատեսվող տույժերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, պարզել, թե երթևեկության կանոնների ո՛ր խախտման տույժի չափը նվազագույն աշխատավարձի քանի՞ տոկոսն է կազմում: Կատարել վերլուծություններ, հաշվետվությունը կարելի է ներկայացնել շնորհանդեսի ձևով, որից հետո կազմակերպել քննարկում: Քննարկման հարցերը ուսուցիչը նախօրոք պատրաստում է (հարցեր կարող են առաջարկել նաև սովորողները):
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
3՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚. (9,10 ավանդ) Հետազոտական աշխատանք.
Հետազոտել տարբեր երկրների բանկերի առաջարկը ավանդների հետ կապված:
- Գերմանական պրակտիկայում տոկոսագումարի հաշվարկները կատարվում են այսպես. Տարին ընդունվում է 360 օր, ամսվա տևողությունը՝ 30 օր: Այս դեպքում ավանդի օրերի տևողությունը կլինի. (30 - 6) + 9*30 + (30 - 19) = 305 օր
- Ֆրանսիական պրակտիկայում տոկոսագումարի հաշվարկները կատարվում են այսպես. Տարին ընդունվում է 360 օր, իսկ օրերով հաշվարկվում է ստույգ: Այս դեպքում ավանդի օրերի տևողությունը կլինի. (28 - 6) + 31 + 30 + 31 + 30 +31 + 30 + 31 + 30 + 31 +(31 - 19) = 309 օր
- Անգլիական պրակտիկայում տոկոսագումարի հաշվարկները կատարվում են այսպես. Տարին ընդունվում է 365 կամ 366 օր, այսինքն այնքան, որքան որ այդ տարին կլինի, իսկ օրերով հաշվարկվում է ստույգ: Այս դեպքում ավանդի օրերի տևողությունը կլինի. (28 - 6) + 31 + 30 + 31 + 30 +31 + 30 + 31 + 30 + 31 +(31 - 19) = 309 օր
3
- Դիցուք բանկ է ներդրվել 3000 դոլլար ավանդ՝ տարեկան 10% տոկոսադրույքով: Գումարը ներդրվել է փետրվարի 6-ին և պահանջվել է դեկտեմբերի 20-ին:
- Որոշել, թե տոկոսագումարը ինչպե՞ս է բաշխվում նշված ժամանակահատվածի համար:
- Հետազոտել ՀՀ- ում գործող բանկերի առաջարկները և համեմատել վերոնշյալ օրինակների հետ:
- Ո՞ր երկրի տարբերակն է առավել շահավետ: