Просмотр содержимого документа
«Գործնական աշխատանք»
ՍՈՎՈՐՈՂԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆԻ ԿԱՐԻՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՍԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ: ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԼԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող/ԿԱՊԿՈՒ/ երեխաների համար հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով սովորողների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական ու մտավոր զարգացման առանձնահատկություններն ու կարողությունները: ԿԱՊԿՈՒ երեխաների ուսուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար կազմվում են անհատական ուսուցման պլան, որի մեջ պարտադիր ներգրավվում են աշակերտի ծնողները, դասղեկը/դաստիարակը/, դասավանդող ուսուցիչները, հոգեբանը,հատուկ մանկավարժները,սուրդոմանկավարժ,լոգոպեդ,սոցմանկավարժ, բուժաշխատող: ԱՈՒՊ-ը ուղեցույց է կամ միջոց ուսուցիչների, դաստիարակների,երեխաների հետ աշխատող մասնագետների, ծնողների համար: Այն օգնում է ԿԱՊԿՈՒ աշակերտների անհատական ուսուցումը հանրակրթական դպրոցներում արդյունավետ կազմակերպելուն և նրա կրթական հատուկ կարիքները բավարավելուն: ԱՈՒՊ-ը կազմվում է ԿԱՊԿՈՒ աշակերտի ուսումնական հաստասություն ընդունվելուց հետո` դիտարկման փուլի ավարտին, որը հաստատվում է հաստատության տնօրենի կողմից: ԱՈՒՊ-ի վերջնանպատակը երեխայի համար ընտրված կրթական ծրագրի հաղթահարումն է, որտեղ պետք է ձևակերպվեն այն նպատակները, որոնց լուծումներն անհրաժեշտ են տարեկան ծրագիրն իրագործելու և վերջնանպատակին հասնելու համար: Այն պետք է ունենա իրատեսական նպատակներ և խնդիրներ, որի նպատակները պայմանավորվում են պետական կրթական չափորոշիչներով: ԱՈՒՊ-ի նպատակներով ու խնդիրներով պայմանավորված միջանկյալ կամ վերջնական տվյալները համեմատելով կարծիք կազմել երեխայի առաջընթացի մասին:
ԱՈՒՊ-ի նպատակների և խնդիրների իրագործման համար հատկացվող ժամանակը պետք է լինի սահմանափակ, ԱՈՒՊ-ին կից ցանկալի է ունենալ նաև , ուր կլինեն նրա կատարած աշխատանքներից վերցրած տարատեսակ նշումներ: /Եթե դասարանում կա ԿԱՊԿՈՒ հինգ աշակերտ,եթե նրանք գնահատվում են ուսումնական յուրահատուկ խանգարումներ ունեցող, ուրեմն պետք է ուսուցիչն ունենա հինգ աշակերտի համար նախատեսված թղթապանակ: ԿԱՊԿՈՒ աշակերտների համար պլանավորված աշխատանքը տվյալ դասարանում կախված է այն բանի հետ, թե տվյալ դասարանում քանի աշակերտ է ընդգրկված և քանիսն են ուսումնական յուրահատուկ խանգարումներով/: ԱՈՒՊ-ը կարող է ունենալ նաև նպատակներ, որոնք չափելի չեն: Դրանք հիմնականում երխայի անձնային որակներին, ներքին հոգեվիճակներին, արժեքային համակարգին վերաբերող նպատակներն են: Լրացվում են աշակերտի տվյալները, նշվում են Երևանի ԲՀՄ-ի գնահատման կենտրոնի կողմից արձանագրված աշակերտի կրթական կարիքները, լրացվում են տեղեկություններ նրա զարգացման մակարդակի վերաբերյալ, նշվում են աշակերտի ուժեղ կողմերն ու կարողությունները: Նշվում են նաև երեխայի կրթության բովանդակությանն ուղղված կրթության առանձնահատուկ պայմաններն ու աշխատանքները և այլն:Անհրաժեշտության դեպքում ձևակերպված նպատակների հիման վրա կառուցվում են առարկայական ուսուցիչների և բազմամասնագիտական թիմի կողմից կատարվում է նաև արդյունքների գնահատում`ուսումնական տարվա վերջում:
Ըստ անհրաժեշտության նաև լրացվում են , , լոգոպեդի էջերը, հաշվի առնելով երեխայի զարգացման առանձնահատկությունները: բաժինը լրացվում է ծնողի տրամադրված տվյալների հիման վրա դասղեկի կամ սոցմանկավարժի կողմից: Այս ամբողջ աշխատանքը համակարգված և ճիշտ իրականացնելու համար անհրաժեշտ է ուսումնանյութական միջավայրի աշխատանքների իրականացմանը մանկավարժական աշխատողների , ծնողների, սովորողների ճիշտ և առողջ համագործակցությեւնը: ԿԱՊԿՈՒ երեխաները պետք է ապահովվեն համապատասխան նյութերով և պարագաներով` գլխավոր նպատակ ունենալով հանրկրթության մեջ ներառելը, ընդգրկելը և համապատասխան կրթություն տալը: