Добавить изображение
ԳՈԼՋԻԻ
ԱՊԱՐԱՏ
Գոլջիի համալիր
Գոլջիի համալիրը էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված խորշերի, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որոնք կազմված են միաշերտ մեմբրաններից:
Գոլջիի ապարատ , էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները , ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։
© Showeet.com — бесплатные шаблоны PowerPoint
ԳՈԼՋԻ ԱՊԱՐԱՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։ Գոլջիի ապարատի ֆունկցիան էնդոպլազմային ցանցի թաղանթների վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների կուտակումն է և փաթեթավորումը։ Բացի դրանից, այստեղ սինթեզվում են լիպիդներ և ածխաջրեր :Այս օրգանոիդը բնորոշ է բոլոր կորիզավոր բջիջներին։ Այն կատարում է շատ ֆունկցիաներ՝ պլազմային թաղանթի վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների փոխակերպում, դրանց տարբեր խմբերի միացում, բարդ սպիտակուցների առաջացում և այլն։ Գոլջիի ապարատում են առաջանում լիզոսոմները և պերօքսիսոմները։
Добавить изображение
ԼԻԶՈՍՈՄՆԵՐ
Լիզոսոմ ( հունարեն լիզիս ` «քայքայում» և սոմա ` «մարմին»), կենդանական և բուսական բջիջների բշտիկաձև օրգանոիդ, որն առաջանում է Գոլջի կոմպլեքսում և պարունակում է 40-ից ավելի ֆերմենտներ ։ Վերջիններս շրջապատված են լիպոպրոտեիդային մեմբրանով և ընդունակ են քայքայելու սպիտակուցները , բազմաշաքարները և լիպիդները ։ Լիզոսոմները մասնակցում են ներբջջային մարսողությանը, որը լավ է արտահայտված ֆագոցիտոզի ունակ բջիջներում։ Լիզոսոմները հայտնաբերվել են 1955 թ.։
© Showeet.com — бесплатные шаблоны PowerPoint
ԼԻԶՈՍՈՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
իզոսոմային էնզիմները հիմնականում մասնակցում են ներբջջային քայքայման պրոցեսներին, սակայն որոշ դեպքերում լիզոսոմները կարող են նաև արտազատել իրենց էնզիմներն էկզոցիտոզի միջոցով և, այդպիսով, մասնակցել նաև արտաբջջային քայքայման պրոցեսներին։ Լիզոսոմներում քայքայվող միացությունները հիմնականում ունեն արտաբջջային ծագում, սակայն ներբջջային անպետք միացությունները ներբջջային միացությունների և հետերոֆագ լիզոսոմներ ։
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Ավտոլիզ
քայքայել օրգանական և այլ նյութեր
Օտարածին սպիտակուցների քայքայում
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լիզոսոմային ֆերմենտների սինթեզի խախտման հետևանքով առաջանում են «կուտակման հիվանդություններ» ՝ Թեյ-Սաքսի հիվանդություն և այլն։ Լավ ուսումնասիրված լիզոսոմային պաշարային հիվանդություններից է 2-րդ տիպի գլիկոգենոզիսը, որի ժամանակ երեխաների մոտ տեղի է ունենում լյարդում, սրտամկանում և կմախքային մկաններում գլիկոգենի մեծ քանակությամբ կուտակում, ինչի հետևանքով նրանք մահանում են վաղ հասակում։ Պատճառը լիզոսոմային վնասված գլյուկոզիդազ էնզիմի առկայությունն է, որը նորմալ բջիջներում հիդրոլիզի է ենթարկում գլիկոգենը՝ առաջացնելով գլյուկոզ։
Добавить изображение
Մտավոր հետամնացությունը լիզոսոմային պաշարային հիվանդությունների ընդհանուր հատկանիշն է։ Այն առաջանում է նյարդային հյուսվածքի համար կարևոր գլիկոլիպիդների մետաբոլիզմի վնասման հետևանքով։ Ամենահայտնի հիվանդությունը Թայ-Սաքսի հիվանդությունն է, որի դեպքում երեխաների մոտ 6-ամսական տարիքից սկսում են մտավոր հետամնացության նշանները, ինչին հաջորդում է անդամալուծությունը և մահը 3 տարվա ընթացքում։ Հիվանդության ժամանակ նյարդային հյուսվածքում կուտակվում է գանգլիոզիդ գլիկոլիպիդը, որը չի ճեղքվում լիզոսոմներում էնզիմի բացակայության պատճառով։
Добавить изображение
ՊԵՐՕՔՍԻՈՄՆԵՐ
Պերօքսիսոմներն , ինչպես և Գոլջիի ապարատը, էնդոսոմները և լիզոսոմները միաշերտ մեմբրանով օրգանոիդներ են։ Պերօքսիսոմները հայտնաբերված են բոլոր էուկարիոտ բջիջներում, մեծ քանակությամբ լյարդի , երիկամների բջիջներում, ալգեաների, բույսերի ֆոտոսինթեզող բջիներում։ Պերօքսիսոմների չափսերը տարբեր են՝ կախված հյուսվածքից և ֆունկցիայից, հիմնականում ավելի փոքր են, քան միտոքոնդրիումները ։ Պերօքսիսոմները պարունակում են կատալազ ֆերմենտը , որն անհրաժեշտ է ջրածնի պերօքսիդի (H 2 O 2 ) քայքայման համար։
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Добавить изображение
Քանի որ պերօքսիսոմների գործունեության հետ կապված են բազմաթիվ մետաբոլիկ ուղիներ, գույություն ունեն նաև բազմաթիվ հիվանդություններ` կապված պերօքսիսոմների վնասվածքների հետ։ Առավել հաճախ հանդիպող պերօքսիսոմային հիվանդություններից է X-շղթայակցված ադրենոլեյկոդիստրոֆիան ։ Այս հիվանդությունն առաջացնող վնասված սպիտակուցը տրանսմեմբրանային սպիտակուց է, որը պատասխանատու է ճարպաթթուների՝ դեպի պերօքսիսոմներ տեղափոխելու համար, որտեղ և պետք է տեղի ունենա ճարպաթթվի օքսիդացումը։ Հիվանդության ժամանակ այդ ճարպաթթվի կուտակումը մարմնում բերում է նյարդային հյուսվածքի միելինային շերտի քայքայմանը։
Добавить изображение
ԿԱՄԻԼՈ ԳՈԼՋԻ
Կամիլո Գոլջի , իտալացի հյուսվածաբան, Պավիայի համալսարանի պրոֆեսոր ( 1875 թվականից)։Ծնվել է 1844թ.-ի հուլիսի 7-ին Կորտենոյում։
Մշակել է նյարդային հյուսվածքի մանրադիտակային պատրաստուկների ստացման քրոմարծաթային մեթոդը ( 1873 )։ Ուսումնասիրել և դասակարգել է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի նեյրոնների ձևերը։ Նկարագրել է ներբջջային հատուկ օրգանոիդ՝ Գոլջիի համալիրը։ 1906 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի ։
Մահացել է 1926թ.-ի հունվարի 21.-ին Պավիայում։