ԹԵՍՏ 1
Շրջանակի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
1. Գտի'ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 4 է, միավորը՝ 5, իսկ մնացած կարգերում գրված է 6:
1) 66465 2) 64665 3) 46665 4) 66546
2. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 4 թվանշանը:
1) 4-ով 3) 400-ով
2) 40-ով 4) 4000-ով
3. Ըտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 7-ի հնգապատիկից մեծ է 10-ով:
1) 35 2) 45 3) 55 4 65
4.Ընտրի'ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 2 կգ 30 գ 2 կգ * 1 գ:
1) 2 2) 3 3) 5 4) 4
5. Ընտրի'ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:
1) 4626, 5319, 78427, 62436 2) 78427, 62436, 5319, 4626
3) 78427, 62436, 4626, 5319 4) 4626, 5319, 62436, 78427
6. Խանութ բերեցին 335 կգ խնձոր: Առաջին օրը վաճառեցին խնձորի
մասը: Քանի՞ կիլոգրամ խնձոր վաճառեցին:
1) 67 կգ 2) 134 կգ 3) 201 կգ 4) 268 կգ
7. Ընտրի'ր այն պատասխանը, որն արտահայտում է 4 կմ 9 մ-ը մետրերով:
1) 409 մ 2) 4090 մ 3) 4900 մ 4) 4009 մ
8. Ընտրի'ր այն պատասխանը, որն արտահայտում է 3ր 25վ-ը վայրկյաններով:
1) 325 վ 2) 205 վ 3) 85 վ 4) 125 վ
9. Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 18 սմ-ի: Գտի՛ր քառակուսու պարագիծը: Նշի՛ր ճիշտ պատասխանը:
1) 36 սմ 2) 54 սմ 3) 72 սմ 4) 18 սմ
10. Նշի'ր այն գծապատկերը, որի
մասը ներկված է:
1) 2) 3) 4)
11-15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրիր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:
11. Հաշվի՛ր բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 14սմ, 25սմ, 36սմ և 45սմ են:
Պ
ատասխան`
12. Հաշվի՛ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 3 է:
Պ
ատասխան`
13. Դի'ր փակագծերն այնպես, որ դառնա ճիշտ հավասարություն:
2400 : 60 + 20 × 5 - 300 = 0
Պ
ատասխան`
14. Հաշվի'ր 3154 + 55 (42240: 60-699) արտահայտության արժեքը:
Պ
ատասխան`
15. Տրված թվերից հետո գրի'ր ևս մեկ թիվ` ըստ օրինաչափության:
3, 7, 10, 17, 27, …
Պ
ատասխան`
16-17-րդ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը մանրամասն ու հիմնավորված ներկայացրու առաջադրանքներից հետո նշված տեղում:
16. Բնակարանն ունի ննջասենյակ և հյուրասենյակ: Ննջասենյակի մակերեսը 20մ2 է, որը կազմում է հյուրասենյակի մակերեսի
-ը: Որքա՞ն է այդ բնակարանի ննջասենյակի և հյուրասենյակի ընդհանուր մակերեսը:
Պ
ատասխան`
17. A վայրից միևնույն ուղղությամբ շարժվեցին երկու ավտոմեքենաներ: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը 3 ժամ հետո, եթե նրանցից մեկի արագությունը 60կմ/ժ է, իսկ մյուսինը` 80կմ/ժ:
Պ
ատասխան`