СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գաճաճ մոլորակներ

Категория: Астрономия

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գաճաճ մոլորակներ»

Գաճաճ մոլորակներ

Գաճաճ կամ թզուկ մոլորակներ , համաձայն  Միջազգային աստղագիտական միության ,  երկնային մարմին, որը՝

պտտվում է  Արեգակի  շուրջ  ուղեծրով ,

ունի բավարար  զանգված , որպեսզի  ձգողության  ուժերի ազդեցության տակ պահպանվի  հիդրոստատիկ հավասարակշռությունը  և ունենա կլորին մոտ ձև,

չի հանդիսանում  մոլորակի արբանյակ [1] [2] ,

չի գերակայում իր ուղեծրի վրա (չի կարողանում մաքրել տարածությունը այլ մարմիններից)։

«Գաճաճ մոլորակ» անվանումը ընդունվել է  2006  թվականին Արեգակի շուրջ պտտվող մարմինների դասակարգման շրջանակներում։ Մարմինները, որոնք բավականին մեծ են, որպեսզի կարողանան մաքրել իրենց ուղեծրերի շրջակայքը, սահմանվել են որպես  մոլորակներ , իսկ ոչ բավարար մեծ մարմինները, որոնք դեռ չեն հասնում հիդրոստատիկ հավասարակշռության, որպես  Արեգակնային համակարգի փոքր մարմիններ ։

Գաճաճ մոլորակները միջանկյալ դիրք են գրավում այդ երկու կատեգորիաների միջև։ Այս սահմանումը մի կողմից հավանության արժանացավ, մյուս կողմից էլ քննադատության, և մինչ այժմ վիճարկվում է որոշ գիտնականների կողմից։

Միջազգային աստղագիտական միության  կողմից պաշտոնապես ընդունված են հինգ գաճաճ մոլորակներ՝  Սերեսը ,  Պլուտոնը ,  Հոմեան ,  Մակեմակեն  և  Էրիսը , սակայն ենթադրվում է, որ ամենաքիչը 40 մինչ այժմ հայտնի մարմիններ պատկանում են այս խմբին։

Գիտնականների գնահատականներով՝ կարող են հայտնաբերվել մինչև 200 գաճաճ մոլորակներ  Կոյպերի գոտում  և մինչև 2000 գաճաճ մոլորակներ՝ այս գոտուց դուրս։

Սերես

  • Սերեսը հայտնաբերել է  իտալացի   աստղագետ   Ջուզեպպե Պյացցին   1801  հունվարի 1-ին,  Պալերմոյի աստղադիտարանում [14] ։ Որոշ ժամանակ Սերեսը դիտարկվում էր որպես լիարժեք  Արեգակնային համակարգի   մոլորակ ։  1802  թվականին նրան դասակարգեցին որպես  աստերոիդ [15] , և մոլորակ հասկացության վերջին ճշտումների արդյունքում  Միջազգային աստղագիտական միության  կողմից  2006  թվականի օգոստոսի 24-ին XXVI Գլխավոր վեհաժողովի նիստում այն դասակարգվեց  գաճաճ մոլորակների  դասին։ Այն անվանվել է  հին հռոմեական պտղաբերության աստվածուհու ՝  Սերեսի  պատվին։
  • Ունենալով մոտ 950 կմ տրամագիծ, Սերեսը այս պահին հանդիսանում է ամենամեծ և ամենածանր մարմինը  աստերոիդների գոտում , իր չափերով գերազանցում է հսկա մոլորակների շատ արբանյակներին, և իր մեջ է ներառում աստերոիդների գոտու ընդհանուր զանգվածի համարյա երրորդ մասը(32 %) [16] [17] ։ Վերջին դիտարկումները ցույց տվեցին, որ այն ունի գնդաձև ձև, ի տարբերություն փոքր մարմինների մեծամասնության, որոնք ունեն անկանոն ձև ցածր  ձգողականության  պատճառով [18] ։ Հավանաբար, Սերեսի մակերևույթը իրենից ներկայացնում է ջրային սառույցի և տարբեր հիդրատացված միներալների խառնուրդ, այնպիսիք ինչպիսին են  կարբոնատները  և  կավերը [19] ։ Սերեսը, ինչպես ենթադրվում է ունի քարից կազմված միջուկ և սառցե մանտիա [4] , և նույնիսկ հնարավոր է որ տեղ-տեղ ունի հեղուկ ջրից կազմված օվկիանոսներ մակերևույթի տակ [20] ։
  • Երկրից Սերեսի տեսանելի փայլը տատանվում է 6,7 - 9,3 աստղային մեծության միջակայքում։ Դա քիչ է, որպեսզի դիտել այն անզեն աչքով [21] ։  2007  թվականի սեպտեմբերի 27-ին  ՆԱՍԱ -ն արձակեց  Dawn  ավտոմատ կայանը  Վեստայի  (2011 - 2012) և Սերեսի (2015) հետազոտությունների համար։

Պլուտոն

  • Պլուտոն  ( լատ. ՝ Pluto),  Արեգակնային համակարգի   գաճաճ մոլորակներից  մեկն է։ Իր հայնաբերման օրվանից 1930 թ. մինչև 2006 թ., Պլուտոնը համարվում էր  Արեգակնային համակարգի  իններորդ, Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող մոլորակը։ Աստղային նշանը՝ Е կամ Р։ Հայտնաբերել է աստղագետ Ք․ Թոմբոն 1930 թվականին՝ ղեկավարվելով ամերիկացի աստղագետ Փ․ Լոուելի տեսական կանխագուշակումներով, որն ըստ Ուրանի շարժման դիտվող շեղումների հաշվարկել էր (1915 թվականին) դեռևս անհայտ մոլորակի շարժումը։ Պլուտոնի ուղեծիրը շատ առումներով նման չէ Արեգակին ավելի մոտ, մեծ մոլորակների ուղեծրերին։ Պլուտոնի հեռավորությունը Արեգակից (5899,1 մլն կմ) 39,4 անգամ մեծ է Երկիր—Արեգակ հեռավորությունից, ուղեծրի մեծ ձգվածության պատճառով (էքսցենտրիսիտետը՝ е= 0,250) այն փոփոխվում է 9,8 ա․մ-ով (1466 մլն կմ), երբեմն ավելի է մոտենում Արեգակին, քան Նեպտունը։ Պլուտոնի ուղեծրի թեքությունը խավարածրի հարթության նկատմամբ 17° է (ամենամեծը՝ մոլորակների ուղեծրերի թեքություններից), որի հետևանքով այդ մոլորակը հաճախ դուրս է գալիս Կենդանաշրջանի սահմաններից (մասնավորապես, 1980 թվականին Պլուտոնը գտնվում էր  Վերոնիկայի վարսեր  համաստեղությունում)։ Պլուտոնի մակերևույթի ջերմաստիճանը —230°С է։ Իր առանցքի շուրջը պտտվում է 6,4 օրում, Արեգակի շուրջը՝ 247․7 տարում։ Պտտման առանցքն ուղեծրի հարթության հետ կազմում է 40°-ից փոքր անկյուն։

Էրիս

  • Էրիս  ( հին հուն․ ՝  Ἔρις ,  լատ. ՝ Eris),  գաճաճ մոլորակ ,  պլուտոիդ , որը, վերջին տվյալներով, փոքր-ինչ փոքր է  Պլուտոնից ։ Մինչև 2006 թվականի օգոստոսի 24-ը հավակնում էր մոլորակի կարգավիճակի (ավելի վաղ ենթադրվում էր, որ այն կարող է լինել ավելի մեծ քան  Մերկուրին )։ Ամենաճշգրիտ չափումները կատարվել են 2010 թվականի նոյեմբերի 6-ին, երբ այս մոլորակը անցնում էր  Կետի համաստեղության  մի աստղի առջևով, Էրիսի շողքը թույլ տվեց գնահատելու այս պլուտոիդի տրամագիծը 10 կմ ճշտությամբ։
  • Էրիսը հայտնաբերվել է ամերիկացի աստղագետներ Մայք Բրաունի, Չադ Տրուհիլիոյի և Դևիդ Ռաբինովիցի կողմից։ Հայտնաբերողները, և նրանցից հետո էլ  ՆԱՍԱ -ն ու որոշ  ԶՏՄ -ներ հայտարարեցին այս մարմինը  Արեգակնային համակարգի  տասներորդ  մոլորակ , սակայն 2006 թվականի օգոստոսի 24-ին  Միջազգային աստղագիտական միությունը  հաստատեց մոլորակի սահմանումը, որի համաձայն այն չի հանդիսանում մոլորակ։ Մարմինը դասակարգվել է  «Գաճաճ մոլորակների»  տեսակին։ 2008 թվականի հունիսի 11-ին ՄԱՄ-ը հայտարարեց  պլուտոիդ  հասկացության ներմուծման մասին [2] ։
  • Էրիսի անունը ընտրելու շուրջ շատ տարաձայնություններ եղան, այդ պատճառով այն անվանեցին Էրիս՝ տարաձայնությունների Աստծու անունով [3] ։

Էրիսը ունի մեկ արբանյակ՝  Դիսնոմիան ։ Պաշտոնական նշանակումը (136199) Eris I Dysnomia - գաճաճ մոլորակ Էրիսի արբանյակն է, սկզբում այն անվանվել էր՝ S/2005 (2003 UB313) 1, ապա Դիսնոմիա՝ Էրիսի դստեր՝ անօրինակության աստվածության անունով։ Հայտնաբերվել է 2005 թվականի սեպտեմբերի 10-ին Մայք Բրաունի և Կեկա աստղադիտարանի ( Հավայի ) աշխատակիցների կողմից [4] ։