СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Երբ գալիս է սեպտեմբերը։

Нажмите, чтобы узнать подробности

Շնորհավոր Գիտելիքի  օր․․․

Просмотр содержимого документа
«Երբ գալիս է սեպտեմբերը։»

Երբ գալիս է սեպտեմբերը



Երաժշտություն , երգ

Ողջու՛յն դպրոց, սիրելի՛ ուսուցիչներ, ծնողներ ու աշակերտներ, մեծ սպասելիքներով դպրոց ոտք դրած առաջին դասարանցիներ:

Բարև,սիրելի ՛աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր: –Սեպտեմբերյան արևոտ այս առավոտը բարին է մաղթում բոլորիս և ասում.

-Ողջու՛յն սիրելի ՛դպրոց, տո՛ն է այսօր, խնդությու՛ն, Քաղցրահնչյուն երգն է կանչում, Հոգեպարար այդ երգի մեջ Մեր ողջույնի երգն է հնչում, Այն հնչում է մանուկների արդար կանչով, Մեր սրտերի դողդոջ զարկով:

Ողջույն քեզ, ողջույն սեպտեմբերյան զանգ, Մանկան խնդություն, պատանու բերկրանք: Ողջույն, ողջույն քեզ, հարազա՛տ դպրոց, Ողջույն, ողջույն քեզ մեր ուսման դարբնոց:

Այսօր բոլորիս համակել է անասելի մի հուզմունք: Մեր սիրելի դպրոցը նորից իր գիրկն է առել հարյուրավոր երեխաների, լցվել նրանց զրնգուն ծիծաղով, ուրախությամբ ու հրճվանքով:

Թող զիլ հնչի դպրոցական առաջին զանգը ,սիրելի՛ աշակերտներ, սիրելի՛ առաջին դասարանցիներ: Կրկին ու կրկին շնորհավոր նոր՝ 2019-2020 ուսումնական տարի:

Օրհներգ

Այսօր սեպտեմբերի մեկն է, գիտելիքի և դպրության օրը, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը:



Յուրաքանչյուր տարի հանրապետության ուսումնական հաստատությունները իրենց հյուրընկալ դռներն են բացում հայ մանուկների և երիտասարդների առջև՝ իր հետ բերելով գիտելիքի տոնը,կազմակերպելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության սուրբ առաքելությունը:

Ցանկանում ենք, որ մեր դպրոցի աշակերտները ամուր հիմքերով սկզբնավորեն իրենց կյանքի ուղին, Նալբանդյանին բնորոշ արժանապատվությամբ և բարձր ինտելեկտով ծաղկեցնեն մեր դպրոցի գալիք ամեն մի օրն ու տարին:

Եվ ինչպես մեծ բանաստեղծ Իսահակյանն է ասել ,,Թող իմ կյանքը լինի գիտության համար և ոչ թե գիտությունը իմ կյանքի համար ,,:

Երգ

Դպրության տոնին նվիրված մեր հանդիսավոր միջոցառմանը իր ուղերձով բոլորիս կշնորհավորի դպրոցի տնօրեն…..

Ուղերձ Քաղաքապետ

Երգ

Տոնական այս օրը առանձնահատուկ խոսքեր ենք ուզում հղել մեր առաջին դասարանցիներին:

Չ՞է որ այստեղ մեզ հետ են այն մանուկները, որոնք դպրոց մուտք են դնում առաջին անգամ:

Դուք մի ջահ եք , որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ

Սիրելի՛ կրտսեր Նալբանդյանցիներ , դեռ երկար ճանապարհ ունեք անցնելու…. բայց հավատացեք, չեք էլ պատկերացնի, թե ինչ արագ կանցնի այդ ժամանակը.... չեք էլ զգա, թե ինչպես եք դառնում շրջանավարտ:

Մեր նորաբողբո՛ջ ծիլեր, հուսանք՝ ինը տարիների ընթացքում հարազատ կրթօջախում կստանաք կայուն գիտելիքներ և կլինեք մեր հասարակության համար պիտանի մարդիկ:

Ցանկանում ենք հաջողություններ ուսման մեջ , թող ձեր կյանքի ուղին միշտ լինի կանաչ , չհանդիպեք ոչ մի արգելքի , լինեք հաջողակ:

Բեմականացում

Փոքրիկ աղջիկ

Երաժշտության /գտնված երազ / ներքո աղջիկը սպիտակ հագուստով ներս է մտնում

Ձայն ----Դու երազանքների ետևից ես գնում

Աղջիկ ---- Ա՛յո, ա՛յո ես շատ երազանքներ ունեմ

Ձայն ----Հետևի՛ր ինձ ,փոքրի՛կս, ես կառաջնորդեմ քեզ

Աղջիկ ---- Իսկապես, դու կօգնես իրականացնել իմ գտնված երազը

Ձայն ---- Իհարկեՙ կօգնեմ , բա՛ց արա կախարդական արկղիկը

Աղջիկ ---- բացում է արկղիկը

Ձայն ---- Վերցրու այդ ոսկե բանալին քեզ հետ, դա գիտության բանալին է, որ բացում է կյանքի բոլոր փակ դռները,կյանքի յուրաքանչյուր պահին ապավինի՛ր գիտության լույսին և փոքրիկ քայլերով առա՛ջ գնա

Աղջիկ ----Աստված իմ ,ես չեմ խնդրում հրաշքներ,սովորեցրու ինձ փոքրիկ -քայլերի արվեստը:

Տղա---- Ահա թե որտեղ ես դու,գիտե՞ս որքան եմ փնտրել քեզ

Աղջիկ ---ես խոստացա վերադառնալ այն ժամանակ ՙերբ կգտնեմ իմ երազանքի ճանապարհը

Տղա----իմ փոքրի՛կ հրաշք, բոլոր ճանապարհները ավելի հեշտ են գտնվում, եթե այն միայնակ չես փնտրում,իսկ ես միշտ քո կողքին եմ: Իսկ դու գիտե՞ս որտեղ ես հիմա:

Աղջիկ ---արթնանում է . վ՜այ այս ինչքան մարդ կա,ի՞նչու են այստեղ հավաքվել

Տղա----Դե հավաքվել են, որովհետև այսօր հրաշալի տոն է քեզ և քեզ հասակակից երեխաների համար,գնա՛,գնա՛ շուտ պատրաստվի՛ր , մենք արդեն ուշանում ենք, այստեղ բոլորն են գտել իրենց երազանքի ճանապարհը:



9-րդ դաս

Երաժշտություն մանկության օրեր

Բոլորս էլ երազանքներ ունենք,գունագեղ ու լուսեղ երազանքներ, ու ամեն օր այդ երազանքները հասնում են երկինք,դառնում առկայծող աստղեր ու զարդարում տիեզերքը:

Թե անցյալ տիեզերքում մեկ լուսին կար, մեր երկինքը լի է լուսիններով, աստղերով

Երկնքում ամպիկներ էլ կան՝ գեղեցիկ, ճերմակ,փրփրուն:

Հիմա եկեք ծափահարենք, շատ բուռն ծափահարենք մեր ծաղիկներին, լուսիններին,աստղիկներին,ամպիկներին,որոնք իրենց ցանկություններով ու երազանքներով կզարդարեն մեր տիեզերքը:

Եկեք գրկաբաց և ջերմությամբ ընդունենք նոր ծիլերին, որոնց հուշերի մեջ այսօրը կմնա երկար և կդառնա ընդմիշտ և անմոռանալի :

Ինչքա՜ն օրհնանք կա մեր շուրթերին, բոլորն ուղղում ենք ձեզ ու մաղթում, որ բազմապատկեք եռանդը ձեր մտքի և ուժը բազկի, որ մեծանաք ու շենացնեք օջախ ու երկիր, որ զորացնեք եկեղեցի, դպրոց ու բանակ, որ զորավիգ լինեք մեր հայրենիքին:

Մեր դպրոցական նավը սկսում է իր ճամփորդությունը դեպի երազանքների և ցանկությունների կղզի :

Իսկ հիմա ձեր երազանքները թռիչքի թևեր թող առնեն ու թռչեն վեր ու վեր,թող թևածի խաղաղության աղավնին և Հայոց աշխարհին խաղաղություն բերի:

Խաղաղություն երկիր մոլորակին

Թող կատարվեն բոլորիս երազանքները

Երգ