СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Էլեկտրականացման բացատրությունը

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

ԼԻՑՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ

Просмотр содержимого документа
«Էլեկտրականացման բացատրությունը»

ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԻՑՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ

Ատոմի կառուցվածքի բացահայտումը թույլ տվեց բացատրել շատ էլեկտրական երևույթներ: Քննարկենք դրանցից մի քանիսը.
  • Ատոմի կառուցվածքի բացահայտումը թույլ տվեց բացատրել շատ էլեկտրական երևույթներ: Քննարկենք դրանցից մի քանիսը.

Ինչպե՞ս են էլեկտրականանում մարմինները շփման միջոցով Տարբեր տարրերի ատոմներում էլեկտրոնների և միջուկի ձգողության էլեկտրական ուժերը տարբեր են, այդ պատճառով չեզոք մարմինների շփման ժամանակ էլեկտրոնների որոշակի մասը կարող է մի մարմնից անցնել մյուսին: Այն մարմինը, որը տվել է իր էլեկտրոնների մի մասը, կստանա  դրական լիցք,  մյուս մարմինը, որը վերցրել է այդ էլեկտրոնները՝  բացասական լիցք:

Ինչպե՞ս են էլեկտրականանում մարմինները շփման միջոցով

Տարբեր տարրերի ատոմներում էլեկտրոնների և միջուկի ձգողության էլեկտրական ուժերը տարբեր են, այդ պատճառով չեզոք մարմինների շփման ժամանակ էլեկտրոնների որոշակի մասը կարող է մի մարմնից անցնել մյուսին: Այն մարմինը, որը տվել է իր էլեկտրոնների մի մասը, կստանա  դրական լիցք,  մյուս մարմինը, որը վերցրել է այդ էլեկտրոնները՝  բացասական լիցք:

Մարմիններն էլեկտրականանում են, երբ ստանում կամ կորցնում են էլեկտրոններ:
  • Մարմիններն էլեկտրականանում են, երբ ստանում կամ կորցնում են էլեկտրոններ:
Ինչու՞ են մետաղները հաղորդիչ, իսկ դիէլեկտրիկները՝ ոչ Մետաղներում որոշ  էլեկտրոններ թույլ են կապված միջուկին, նրանք կարող են պոկվել ատոմից և ազատորեն տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով: Այդ էլեկտրոններն էլ հաղորդիչով տեղափոխում են լիցքեր և կոչվում են  հաղորդական էլեկտրոններ : Դիէլեկտրիկում լիցքերը կապված են, նրանք ազատորեն տեղափոխվել և հետևաբար լիցք հաղորդել չեն կարող:

Ինչու՞ են մետաղները հաղորդիչ, իսկ դիէլեկտրիկները՝ ոչ

  • Մետաղներում որոշ  էլեկտրոններ թույլ են կապված միջուկին, նրանք կարող են պոկվել ատոմից և ազատորեն տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով: Այդ էլեկտրոններն էլ հաղորդիչով տեղափոխում են լիցքեր և կոչվում են  հաղորդական էլեկտրոններ : Դիէլեկտրիկում լիցքերը կապված են, նրանք ազատորեն տեղափոխվել և հետևաբար լիցք հաղորդել չեն կարող:
Ինչու՞ են էլեկտրականացման փորձերում օգտագործում դիէլեկտրիկ՝ օրինակ սաթե կամ ապակե ձող Քանի որ դիէլեկտրիկում լիցքերը ազատորեն տեղափոխվել չեն կարող, շփման միջոցով դիէլեկտրիկի ստացած լիցքը մնում է այնտեղ, որտեղ առաջացել է: Հետևաբար այն հարմար է փորձեր կատարելիս: Իսկ մետաղական առարկաներով փորձ կատարելիս, որպեսզի լիցքը չհեռանա, պետք է մեկուսիչ բռնակ օգտագործել:

Ինչու՞ են էլեկտրականացման փորձերում օգտագործում դիէլեկտրիկ՝ օրինակ սաթե կամ ապակե ձող

  • Քանի որ դիէլեկտրիկում լիցքերը ազատորեն տեղափոխվել չեն կարող, շփման միջոցով դիէլեկտրիկի ստացած լիցքը մնում է այնտեղ, որտեղ առաջացել է: Հետևաբար այն հարմար է փորձեր կատարելիս: Իսկ մետաղական առարկաներով փորձ կատարելիս, որպեսզի լիցքը չհեռանա, պետք է մեկուսիչ բռնակ օգտագործել:

Էլեկտրականացման դեպքում փոխվու՞մ է արդյոք մարմինների  ընդհանուր լիցքը Պարզելու համար կատարենք հետևյալ փորձը: Վերցնենք սնամեջ գունդ ունեցող երկու էլեկտրաչափ և սինթետիկ նյութից ժապավեն՝ բոլորը լիցքաթափված: Ժապավենով շփենք էլեկտրաչափի ձողը: Էլեկտրաչափի սլաքը կշեղվի, դա նշանակում է, որ նա որոշակի լիցք է ստացել: Այնուհետև ժապավենը մտցնենք  II  էլեկտրաչափի (սնամեջ) գնդի մեջ. նրա սլաքը կշեղվի ճիշտ նույնքան՝ ցույց տալով մեծությամբ հավասար լիցքերի առկայությունը: Հետագա հետազոտությունների միջոցով կարելի է պարզել, որ այդ լիցքերը նշանով հակառակ են, այսինքն գումարային լիցքերը նորից հավասար է  0 -ի: Այս և այլ փորձերը ցույց են տալիս, որ էլեկտրականացման պրոցեսում մարմինների ընդհանուր լիցքը պահպանվում է:   Вставка рисунка

Էլեկտրականացման դեպքում փոխվու՞մ է արդյոք մարմինների  ընդհանուր լիցքը

Պարզելու համար կատարենք հետևյալ փորձը: Վերցնենք սնամեջ գունդ ունեցող երկու էլեկտրաչափ և սինթետիկ նյութից ժապավեն՝ բոլորը լիցքաթափված: Ժապավենով շփենք էլեկտրաչափի ձողը: Էլեկտրաչափի սլաքը կշեղվի, դա նշանակում է, որ նա որոշակի լիցք է ստացել: Այնուհետև ժապավենը մտցնենք  II  էլեկտրաչափի (սնամեջ) գնդի մեջ. նրա սլաքը կշեղվի ճիշտ նույնքան՝ ցույց տալով մեծությամբ հավասար լիցքերի առկայությունը: Հետագա հետազոտությունների միջոցով կարելի է պարզել, որ այդ լիցքերը նշանով հակառակ են, այսինքն գումարային լիցքերը նորից հավասար է  0 -ի: Այս և այլ փորձերը ցույց են տալիս, որ էլեկտրականացման պրոցեսում մարմինների ընդհանուր լիցքը պահպանվում է: 

Вставка рисунка

ԼԻՑՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔԸ ՄՆՈՒՄ է ԱՆՓՈՓՈԽ։ q 1 / +q 2 / =q 1 +q 2 ԼԻՑՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ 1750թ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼ է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆ, ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ՝ ԲԵՆՋԱՄԻՆ ՖՐԱՆԿԼԻՆԸ։

ԼԻՑՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ

ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔԸ ՄՆՈՒՄ է ԱՆՓՈՓՈԽ։

q 1 / +q 2 / =q 1 +q 2

ԼԻՑՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ 1750թ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼ է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆ, ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ՝ ԲԵՆՋԱՄԻՆ ՖՐԱՆԿԼԻՆԸ։


© 2020, 675 1