СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասի պլանավորում

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասի պլանավորում»

Ներածություն

Պատմությունը միշտ էլ եղել է և մնում է հանրակրթական դպրոցի հիմնարար դասընթացներից: Դպրոցում ստացած պատմական գիտելիքները, պատմությունն ուսումնասիրելու հմտություներն ու կարողությունները հիմնական ապա նաև ավագ դպրոցի սովորողների համար հիմք են հանդիսանում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու դեպքում մասնագիտանալ հասարակագիտական այնպիսի բնագավառներում, ինչպիսին են պատմությունը, արևելագիտությունը, միջազգային հարաբերությունները, իրավագիտությունը, քաղաքագիտությունը և այլ :

Պատմության իմացությունը նպաստում է մարդու և ապագա քաղաքացու աշխարհայացքի, նրա քաղաքացիական դիրքորոշման կերտմանը: Պատահական չէ, որ մարդկության անցյալի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումն ուսումնասիրող գիտության` պատմության ուսուցումը հանրակրթական դպրոցում հարուստ ավանդույթներ ունի; Պատմության հիմնարար գիտելիքների տարածման և ամրապնդման հասարակական-քաղաքական նշանակությունը գիտակցել են անցյալի բոլոր հասարակարգերում` այն արտացոլելով պետական տարբեր մոտեցումներում ու քաղաքական ուղություններում: Պատմական անցյալի իմաստավորման և մոտեցումների հստակեցման ուղղությամբ գիտամեթոդական աշխատանքը վերջին տասնամյակներում դարձել է ավելի ու ավելի նպատակասլաց ու համակարգված:

Ելնելով վերոհիշյալ դրույթներից մենք ուսումնասիրել ենք ավագ դպրոցի 10—րդ դասարանում դասավանդվող Հայաստանը 11-րդ դարի 2-րդ կեսին թեման: Այս ժամանակաշրջանը սերտորեն առնչվում է նաև համաշխարհային պատմության մի շարք հիմնահարցերի հետ, քանի որ այս շրջանում կար նաև ձևավորված հայկական ինքնուրույն իշխանություն Կիլիկիայում, որն էլ հետագայում վերաճեց թագավորության և պայքար մղեց Ռումի սելջուկյան սուլթանության դեմ: Այս ժամանակահատվածում տեղի ունեցան նաև դարակազմիկ իրադերձություններ, որանցից է Մանազկերտի ճակատամարտը, որը շատ կարևոր նշանակության ունեցավ պատմական մի շարք զարգացումների ընթացքը փոխելու համար:

Սելջուկ թուրքերի արշավանքները կատարյալ արհավիրք էին հատկապես Հայաստանի համար, որի լուսաբանումը շատ կարևոր տեղ է զբաղեցնում Հայոց պատմության այս շրջանի լուսաբանման և ուսուցանման համար հանրակրթական դպրոցում::

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան:

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը:

Սելջուկ-թուրքերի առաջին երեք արշավանքները հետախուզական բնույթ էին կրում:

Իրադրությունը փոխվեց, երբ սելջուկ-թուրքերի պետության տիրակալ դարձավ Ալփասլան

սուլթանը: 1064թ. նրա գլխավորած բանակը ներխուժեց Հայաստան

Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով ծանր վիճակում հայտնվեցին Հայաստանի քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:



















Օրվա դասի պլան

Առարկա՝ Հայոց պատմություն

Դասարան՝ 10-րդ դասարան

Թեմա՝

Դասի նպատակն ու խնդիրները․

ա․ Ակադեմիական նպատակներն ու խնդիրները՝

1․Իմանալ Բյուզանդիայի վարած քաղաքականությունը Հայաստանում

2․Ներկայացնել սելջուկ թուրքերի արշավանքներն ու դրանց հետևանքները Հայաստանի համար

3․Թվարկել Բյուզանդական կայսրերին և սելջուկյան սուլթաններին

բ․ Կարողությունների ու հմտությունների ձևավորում՝

1․Զարգացնել սովորողների քարտեզի հետ աշխատելու կարողությունները

2․Սովորողների մոտ ձևավորել կարողություն

գ․Արժեքների ձևավորում՝

1․Խաղաղության կարևորությունը պետությունների զարգացման համար

2․Հայրենիքի նկատմամբ սեր և վստահություն

Անհրաժեշտ նյութեր՝ քարտեզներ, նկարներ, դասագիրք, տետր, գրատախտակ

Դասի ընթացքը՝

Ներածական մաս 5-7 րոպե

վարժության միջոցով պարզել թե ինչ գիտեն այս թեմայի մասին սովորողները

Հիմնական մաս 20-25 րոպե՝

1․Ներկայացնել այն հարցերը որոնց պետք է անդրադառնալ դասի ընթացքում

2․Ներկայացնել բուն թեման

3․Աշխատելով քարտեզի հետ ցույց տան Բյուզանդիայի և սելջուկ-թուրքերի միջև տեղի ունեցած

Ճակատամարտերն ու արշավանքների ուղղությունները

4․Աշակերտների հետ քննարկել դասը լսելով նրանց կարծիքները ու բացատրությունները

Ամփոփում 5-7 րոպե

Հարցերի միջոցով անփոփել թեման

Տնային աշխատանք 2-3 րոպե

Կազմել խաչբառ սովորած անուններով և տերմիններով

Կիրառվող մեթոդները և մեթոդական հնարները – Հարց ու պատասխան, վարժություն, T-աձև վարժություն

Դասի տիպը – Խառը

Միջառարկայական, ներառարկայական կապերը՝ Աշխարհագրություն, Համաշխարհային պատմություն և այլն

Ինչպես արդեն նշեցինք մեր պլանում դասը վարելիս նախ և առաջ հարկավոր է անցկացնել ներածական մաս, այսինքն պարզել թե սովորողները ինչ գիտեն տվյալ թեմայի վերաբերյալ։ Դասը առավել արդյունավետ կազմակերպելու համար նախ և առաջ ուսուցիչը պետք է կիրառի վարժություն։

Սելջուկ թուրքեր