Просмотр содержимого документа
«Դասի պլան՝ 8 թիվը և թվանշանը»
Առարկա՝ Մաթեմատիկա Ամսաթիվ՝ _____________________
Դասարան՝ 1
Դասվար՝ Դ.Ճարատանյան
Դասի տիպը՝ 1-ին օր՝ հաղորդման դաս, 2-րդ օր՝ ամփոփման դաս
Թեմա՝ 8 թիվը և 8 թվանշանը
Նպատակ՝
Կճանաչեն ու կգրեն 8 թիվը։
Կկարողանան 8 թիվն օգտագործել խմբում առարկաների քանակը հաշվելու, շարքում առարկաները համարակալելու համար։
Կզարգացնեն երկրաչափական պատկերները ճանաչելու և տարբերակելու կարողությունները։
Կիմանան 8 թվի ստացումը։
Կծանոթանան 8-ի կազմության դեպքերին։
Դասին կիրառվող մեթոդները – Մտագրոհ, Կանխագուշակում
Դասի ընթացք.
Բանավոր հարցում
Նախապատրաստում նոր նյութին
Նոր նյութի հաղորդում
Ամփոփում
Խթանում. Կատարել բանավոր հաշիվ անցած նյութերի շուրջ։
Առաջարկել հանելուկներ, որոնց միջոցով էլ գուշակում են, թե դասի թեման որն է լինելու և ինչ են սովորելու։
-Այն ի՞նչն է, ինչը՝ 8 ոտ ունի,
Բնակիչ է ծովի հատակի։
Տեղեկություններ ութոտնուկի մասին։
-Ե՛վ որսորդ է, և՛ ջուլհակ,
Որս է անում մեն-մենակ։
Տեղեկություններ սարդի մասին։
Ութոտնուկի և սարդի ոտների քանակով գուշակել դասի թեման։
Ֆիզկուլտ դադար
Իմաստի ընկալում
Ցուցադրել 8 թվի թվապատկերը, սովորեցնել ոտանավորը։
Կատարել դասագրքի 3-րդ և 4-րդ առաջադրանքները։
Ցույց տալ 8 թվանշանի գրելաձևը։
Կատարել դասագրքի 5-րդ առաջադրանքը։
Էկրանին ցույց տալ 8 թվի կազմությունը պատկերող նկարները, մեկնաբանել, գրատախտակին գրել տալ յուրաքանչյուր նկարին համապատասխան թվային արտահայտությունը։
Կշռադատում
Ցուցադրված նկարներում գտնել և նշել այն խումբը, որտեղ պատկերված է 8 առարկա։
Գրատախտակին գրել բառաշարքերը և առաջարկել գտնել այն բառերը, որոնք ունեն 8 հնչյուն։
Ժամացույց ժապավեն
օրորոց նահապետ
ժամանակ ժամացույց
լուսատտիկ ցանկապատ
Գտնել օրինակներից յուրաքանչյուրի պատասխանը։
2 + 6 6
7 – 5 7
8 – 1 8
3 + 3 3
5 – 1 2
8 – 5 4
Ամփոփում- Երեխանե՛ր, ո՞ր թիվը սովորեցինք: Ինչպիսի՞ թվերից է կազմված 8 թիվը: Կկրկնեն անցած նյութերը։
2